Գլխավոր տեղեկություն
Համար
N 360-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2007-27.04.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2007 թվականի N 360-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող` քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների կողմից զբաղեցված տարածքները (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան համայնքների հետ բացառապես քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթ իրականացնելու նպատակով` մշտական անհատույց օգտագործման պայմանագրեր կնքելու համար` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը և առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին պայմանագրերից բխող իրավունքների պետական գրանցումն իրականացնել համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 6
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 7-ի N 360-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN ը/կ

ՔԿԱԳ մարմնի անվանունը

Գտնվելու վայրը

Մակերեսը

Հաշվեկշռային
արժեքը (դրամ)

 1

 2

3

 4

 5

1.

Կենտրոն Նորք-Մարաշի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Երևան, Սարյան 24

 167 քառ. մետր

4750000

2.

Աջափնյակ և Դավթաշենի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Երևան, Լենինգրադյան 38

64 քառ. մետր

2500000

3.

Ավան և Նոր-Նորքի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Երևան, Գայի պողոտա, 19

 142.3 քառ. մետր

4455408

4.

Մալաթիա-Սեբաստիայի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Երևան, Սեբաստիա 18

122 քառ. մետր

150000

5.

Արաբկիրի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Երևան, Կոմիտաս 56

100 քառ. մետր

4500000

6.

Էրեբունի և Նուբարաշենի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Երևան, Մովսես Խորենացու 162ա

266 քառ. մետր

5215797

7.

Եղվարդի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Եղվարդ, Երևանյան 1

 61.3 քառ. մետր

224880

8.

Արմավիրի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Արմավիր, Հանրապետության 21

 92.7 քառ. մետր

320000

9.

Վարդենիսի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Վարդենիս, Երիտասարդության 4

40 քառ. մետր

250000

10.

Ամասիայի ՔԿԱԳ տարածքային բաժին

գ. Ամասիա, գյուղապետարանի շենք

78 քառ. մետր

97540

11.

Կապանի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Կապան, Մելիք Ստեփանյան 1

370 քառ. մետր

1449630

12.

Մասիսի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Մասիս, Արարատյան 3

100.7 քառ. մետր

2095900

13.

Վեդու ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Վեդի, Արարատյան 55

54 քառ. մետր

200000

14.

Ջերմուկի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Ջերմուկ, Ձախափնյակ 40

10 քառ. մետր

200000

15.

Բերդի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Բերդ, Լևոն Բեկի 5

20 քառ. մետր

150000

16.

Արարատի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Արարատ, Շահումյան 34

36 քառ. մետր

500000

17.

Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Վանաձոր, Զորավար Անդրանիկի 2

432 քառ. մետր

1541076

18.

Աշոցքի ՔԿԱԳ տարածքային բաժին

գ. Աշոցք, գյուղապետարանի շենք

 41.5 քառ. մետր

381000

19.

Վաղարշապատի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Վաղարշապատ, Մեսրոպ Մաշտոցի 1

200 քառ. մետր

1541076

20.

Արագածի ՔԿԱԳ տարածքային բաժին

գ. Ծաղկահովիտ, գյուղապետարանի շենք

15 քառ. մետր

100000

21.

Մարալիկի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Մարալիկ, Մադաթյան 5

24 քառ. մետր

320000

22.

Դիլիջանի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Դիլիջան, Մյասնիկյան 66

42.3 քառ. մետր

50000

23.

Թումանյանի ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Ալավերդի, Զորավար Անդրանիկի 8ա

 72.6 քառ. մետր

200000

24.

Մարտունու ՔԿԱԳ տարածքային բաժին

քաղ. Մարտունի, Շահումյան 12

60 քառ. մետր

261995

   

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան