«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2007 թվականի N 349-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 706 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության հատուկ սպառողների սննդի օրական միջին նորմաների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 706 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետը և N 1 հավելվածի վերնագիրը «ժամանակ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության այլ զորքերում» բառերով.
2) որոշումը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41-րդ և 42-րդ կետերով.
«41. Հաստատել խաղաղ ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարենային ապահովման կարգը` համաձայն N 5 հավելվածի:
42. Հաստատել խաղաղ ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարենային ապահովման չափաքանակները` համաձայն N 6 հավելվածի։».
3) որոշումը լրացնել նոր` NN 5 և 6 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 «Հավելված N 5 |
Կ Ա Ր Գ
ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մատակարարումների ծավալից Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարենային ապահովման հետ կապված հարաբերությունները:
2. Պարենային օրապահիկները հատկացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կամ վճարովի:
3. Սպայական կոչում չունեցող զինծառայողները, բարձրագույն և միջնակարգ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները, հավաքների կանչված` բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների զինապարտ և զինվորական պատրաստություն անցնող ուսանողները, կուրսանտներն ու սովորողներն անհատական կարգով կամ զինվորական ջոկերով (ստորաբաժանումներով) ժամանակավորապես այլ զորամասեր ժամանելու դեպքում սննդով ապահովվում են տվյալ զորամասի շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողների համար նախատեսված չափաքանակներով:
4. Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները, ուսումնառության ամբողջ ընթացքում (մինչև արձակման օրը ներառյալ) ապահովվում են անվճար սննդով:
5. Սպայական կոչում չունեցող, սակայն պահեստազորի սպայական կազմում հաշվառված զինապարտները զորամասերում հավաքների ժամանակ պարենային բավարարման իրավունքով հավասարվում են սպայական կազմի զինծառայողներին:
6. Սպայական կազմը, ենթասպաները, քաղաքացիական անձնակազմը, որոնց սնունդն ապահովվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, իրենց հասանելիք օրապահիկներն ստանում են զորամասերի ճաշարաններում` պատրաստի ճաշատեսակների տեսքով, կամ նման հնարավորության բացակայության դեպքում` բնամթերքով` առձեռն` պահպանելով պարենի փոխհատուցման ամսական վճարումները:
7. Շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողները պարենային բավարարում ստանում են զորամասերի ճաշարաններում:
8. Տարբեր չափաքանակներով սննդամթերքի ստացման թույլտվություն ունեցող առանձին զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողները սննդով ապահովվում են մեկ ընդհանուր չափաքանակով, եթե նրանց տեղաբաշխման պայմանների կամ առաջադրանքի կատարման պատճառով սննդի առանձնացված պատրաստումը հնարավոր չէ:
Սպայական պաշտոններում նշանակված ենթասպաները, շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողները սննդով ապահովվում են տվյալ զորամասի շարքային կազմի ժամկետային զինծառայողների պարենային օրապահիկների չափաքանակներով:
9. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարենային ապահովում ստացող անձինք, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի, իրավունք ունեն օրական ստանալու միայն իրենց հասանելիք մեկ պարենային օրապահիկը:
10. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` լրիվ անվճար ուղեգրերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առողջարաններում բուժվող կամ հանգստյան տներում գտնվող սպայական կազմին, ենթասպաներին, շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև քաղաքացիական անձնակազմին, որոնք ունեն պետության միջոցների հաշվին պարենային օրապահիկ ստանալու (սնվելու) իրավունք, ծառայության վայրում օրապահիկ չի հատկացվում:
Ռազմաբժշկական հիմնարկներում, առողջարաններում և հանգստյան տներում նրանց պարենային ապահովումը կատարվում է պարենային վկայականների հիման վրա` համաձայն ձևի: Պարենային վկայականը տրվում է համապատասխան զորամասի կողմից` ռազմաբժշկական հիմնարկի, առողջարանի կամ հանգստյան տան պահանջով:
11. Թույլատրվում է 190 սմ և ավելի բարձր հասակ ունեցող զինծառայողներին հատկացնել լրացուցիչ սնունդ` նրանց համար նախատեսված չափաքանակների կիսով չափ:
Սննդի հավելումը նշանակվում է զորամասի հրամանատարի հրամանով` կայազորային ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
12. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում ու ստորաբաժանումներում բարձրագույն և միջնակարգ զինվորական ուսումնական հաստատությունների կուրսանտները գործնական պարապմունքների և ստաժավորման ժամանակ սնվում են սննդի այն չափաքանակներով, որոնցով ապահովվում է տվյալ զորամասի (ստորաբաժանման) անձնակազմը:
13. Սպաների, ենթասպաների և շարքային կազմի պայմանագրային զինծառայողների վճարովի սնունդը կազմակերպվում է ցանկացող զինծառայողների զեկուցագրերի հիման վրա` նշելով, թե քանի անգամ և ամսվա որ օրերին են սնվել ցանկանում:
14. Թույլատրվում է դիետիկ սնունդ կազմակերպել զինվորների ընդհանուր թվի մինչև 3 տոկոսի համար։»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Պ Ա Ր Ե Ն Ա Յ Ի Ն Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
Վկայականի արմատիկ
ԿՏՐՈՆ N ______ _____________________________ _____________________________ Փաստաթղթի համարը և ամսաթիվը_______
______________________________
2. Որ նորմայով ___________________ |
Ներառյալ ________________ 200 թ.
_________ օրով` մինչև _______ 200 թ.
________________________ 200 թ.
Զորամասի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ` Զորամասի պարենային ծառայության պետ` ___ _______ 200 թ. |
(առանց ստորագրության և դրոշմակնիքի անվավեր է)
Պ Ա Ր Ե Ն Ա Յ Ի Ն Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ԿՏՐՈՆ N ______ ____________________________________ ______________________________________
Փաստաթղթի համարը և ամսաթիվը _____________
_____________________________________
2. Որ նորմայով _________________________ |
Ներառյալ _____________________ 200 թ.
3. Դրամական փոխհատուցում` մթերաբաժնի _________ օրով` մինչև _________ 200 թ.
___________________________ 200 թ.
Զորամասի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ` _________________________________ Զորամասի պարենային ծառայության պետ` ________________________________ ___ _________ 200 թ. |
(առանց ստորագրության և դրոշմակնիքի անվավեր է)
Հավելված N 2 «Հավելված N 6 |
N 1 Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
NN ը/կ |
Սննդամթերքի անվանումը | Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ) |
1. | Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի | 750 |
2. | Ալյուր` ցորենի, 1-ին տեսակի | 10 |
3. | Ձավարեղեն | 120 |
4. | Մակարոնեղեն | 40 |
5. | Միս (ոսկրոտ) | 175 |
6. | Ձուկ (առանց գլխի) | 100 |
7. | Կենդանական ճարպ, մարգարին | 20 |
8. | Բուսական յուղ (ձեթ) | 20 |
9. | Կարագ | 20 |
10. | Հալած պանիր | 20 |
11. | Կովի կաթ | 100 |
12. | Հավի ձու (շաբաթվա ընթացքում) | 4 հատ |
13. | Շաքարավազ | 70 |
14. | Կերակրի աղ | 30 |
15. | Թեյ | 1 |
16. | Դափնու տերև | 0,1 |
17. | Տաքդեղ | 0,3 |
18. | Քացախ | 1 |
19. | Տոմատի մածուկ | 6 |
20. | Կարտոֆիլ | 630 |
21. | Բանջարեղեն` | |
կաղամբ | 140 | |
գազար | 30 | |
գլուխ սոխ | 50 | |
բազուկ | 50 | |
22. | Օշարակ` մրգային և պտղային | 28 |
23. | Ծխախոտ` առանց ֆիլտրի (մեկ օրվա համար) | 20 գլանակ |
24. | Վիտամին C | 1 |
1. Աղյուսակի 23-րդ տողում նշված ծխախոտը հատկացվում է միայն պետական սահմանի պաշտպանության գործում ընդգրկված շարքային կազմի պայմանագրային զինծառայողներին:
2. Աղյուսակի 24-րդ տողում նշված վիտամինը հատկացվում է յուրաքանչյուր տարի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ:
3. Պետության հաշվին N 1 չափաքանակներով ապահովվում են`
1) սպայական կազմը, ենթասպաները և շարքային կազմի պայմանագրային զինծառայողները, ովքեր ծառայում են անմիջականորեն սահմանում կամ մշտապես աշխատում են օդանավակայաններում, փորձադաշտերում, տեխնիկական և մեկնաթռիչքային կայաններում` զբաղվելով ինքնաթիռների և ուղղաթիռների անմիջական սպասարկմամբ` համաձայն ստորև նշված զորամասերի և մարդկանց թվի`
N 73128 զորամաս` | 169 մարդ, | N 75937 զորամաս` | 250 մարդ, |
N 70719 զորամաս` | 19 մարդ, | N 53661 զորամաս` | 85 մարդ, |
N 58831 զորամաս` | 22 մարդ, | N 56265 զորամաս` | 30 մարդ, |
N 32822 զորամաս` | 129 մարդ, | N 52258 զորամաս` | 120 մարդ, |
N 59703 զորամաս` | 136 մարդ, | N 40736 զորամաս` | 13 մարդ, |
N 63013 զորամաս` | 6 մարդ, | N 23524 զորամաս` | 6 մարդ։ |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում կամ ստորաբաժանումներում շարքային կազմի պայմանագրային` միայն տվյալ օրվա հերթափոխի զինծառայողներն են ապահովվում N 1 չափաքանակներով:
Որպես հավելյալ վարձատրություն` պահպանելով պարենի փոխհատուցման ամսական վճարումները:
Այն սպաներին, ենթասպաներին և շարքային կազմի պայմանագրային զինծառայողներին, որոնց բնակության վայրը հեռու է գտնվում տեղակայման վայրից, հարկավոր է կերակրել միայն ճաշին` համաձայն ստորև նշված զորամասերի և մարդկանց թվի`
N 21127 զորամաս` 138 մարդ, | N 38043 զորամաս` 18 մարդ, |
N 95532 զորամաս` 77 մարդ, | N 33240 զորամաս` 16 մարդ, |
N 33651 զորամաս` 42 մարդ, | N 47455 զորամաս` 49 մարդ։ |
Որպես հավելյալ վարձատրություն` պահպանելով պարենի փոխհատուցման ամսական վճարումները,
2) այն զինծառայողները, ովքեր գտնվում են կարգապահական գումարտակներում,
3) զինապարտները և ուսանողները` զորահավաքների ժամանակ,
4) հաստիքային նվագախմբի սաները,
5) զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները` զորամաս մեկնելու համար հավաքակայան ներկայանալու օրվանից,
6) զինկոմիսարիատներից և հավաքակետերից զինվորական հոսպիտալներ բժշկական հետազոտման ուղարկվող քաղաքացիները,
7) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական, ենթասպայական կազմն ու շարքային կազմի պայմանագրային զինծառայողների (զորամասերի օպերատիվ, ինչպես նաև զորամասերի հերթապահներ և նրանց օգնականներ, ստորաբաժանումների, ՀԱԿ-ի, հավաքակայանների, կապի հանգույցի, բուժկետի, ճաշարանի հերթապահներ, հերթապահ սանիտարական մեքենաների վարորդներ)` անվճար սննդով ապահովվող անձնակազմի թիվն ըստ զորամասերի`
N 16396 զորամաս` 10 մարդ, N 60369 զորամաս` 9 մարդ, N 54122 զորամաս` 5 մարդ, N 20666 զորամաս` 5 մարդ, N 54809 զորամաս` 2 մարդ, N 40861 զորամաս` 4 մարդ, N 28233 զորամաս` 6 մարդ, N 25836 զորամաս` 8 մարդ, N 59016 զորամաս` 10 մարդ, N 84682 զորամաս` 18 մարդ, N 52258 զորամաս` 10 մարդ, N 74472 զորամաս` 5 մարդ, N 81151 զորամաս` 1 մարդ, N 77382 զորամաս` 1 մարդ, N 40133 զորամաս` 3 մարդ, N 27527 զորամաս` 7 մարդ, N 60913 զորամաս` 6 մարդ, N 70179 զորամաս` 8 մարդ, N 50869 զորամաս` 14 մարդ, N 58831 զորամաս` 9 մարդ, N 76851 զորամաս` 3 մարդ, N 83510 զորամաս` 5 մարդ, N 28920 զորամաս` 3 մարդ, N 68617 զորամաս` 7 մարդ, N 54574 զորամաս` 7 մարդ, N 69334 զորամաս` 10 մարդ, N 86365 զորամաս` 7 մարդ, N 55076 զորամաս` 7 մարդ, N 55035 զորամաս` 7 մարդ, N 51556 զորամաս` 9 մարդ, N 14018 զորամաս` 28 մարդ, N 43755 զորամաս` 11 մարդ, N 83117 զորամաս` 11 մարդ, N 32236 զորամաս` 14 մարդ, N 26040 զորամաս` 10 մարդ, N 40359 զորամաս` 9 մարդ, N 70839 զորամաս` 4 մարդ, N 31549 զորամաս` 6 մարդ, N 91512 զորամաս` 3 մարդ, N 32277 զորամաս` 5 մարդ, N 83580 զորամաս` 2 մարդ, N 31924 զորամաս` 1 մարդ, N 24923 զորամաս` 8 մարդ, N 25149 զորամաս` 21 մարդ, N 25651 զորամաս` 9 մարդ, N 53620 զորամաս` 2 մարդ, N 80046 զորամաս` 6 մարդ, N 13516 զորամաս` 8 մարդ, N 45077 զորամաս` 3 մարդ, N 79512 զորամաս` 5 մարդ, N 90453 զորամաս` 4 մարդ, N 15166 զորամաս` 3 մարդ, N 93353 զորամաս` 11 մարդ, N 94492 զորամաս` 5 մարդ, N 95414 զորամաս` 4 մարդ, N 24236 զորամաս` 6 մարդ, N 60925 զորամաս` 8 մարդ, N 55261 զորամաս` 6 մարդ, N 54850 զորամաս` 2 մարդ, N 21833 զորամաս` 7 մարդ, |
N 20644 զորամաս` 5 մարդ, |
8) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր ծառայողները,
9) սպաները, ենթասպաները, շարքային կազմի պայմանագրային զինծառայողները` զորավարժությունների անցկացման ժամանակ, եթե այդ ժամանակամիջոցի համար լրացուցիչ դրամական բավարարում չի տրվում, որպես հավելյալ վարձատրություն` պահպանելով պարենի փոխհատուցման ամսական վճարումները:
4. Ծովի մակերևույթից 1500 մետր և ավելի բարձր տեղաբաշխված զորամասերի զինծառայողներին, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացնել`
կիսաապխտած երշիկեղեն` կարագ` հալած պանիր` հյութ` թխվածքաբլիթ` |
50 գ, 10 գ, 10 գ, 100 գ, 40 գ։ |
5. Ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձր տեղաբաշխված զորամասերի զինծառայողներին, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացնել`
կիսաապխտած երշիկեղեն` կարագ` մեղր` թխվածքաբլիթ` շաքարավազ` |
70 գ, 15 գ, 15 գ, 20 գ, 15 գ։ |
6. Պատվո պահակային վաշտում ծառայող զինվորականներին, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացնել`
միս տավարի, խոզի` կարագ` խտացրած կաթ շաքարով` |
100 գ, 10 գ, 15 գ, |
7. Հաստիքային երաժշտական խմբերում ծառայող զինվորականներին (շարքայիններին), բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացնել`
կաթ` կովի` կարագ` շաքարավազ` շաքարով` |
100 գ, 15 գ, 10 գ, |
8. Այն զինվորականների (շարքայինների), ովքեր աշխատում (ծառայում) են իոնացված ճառագայթների ազդեցության գոտում և թունավոր բաղադրամաս պարունակող վառելիքի առկայությամբ, N 1 չափաքանակներին լրացուցիչ հատկացնել`
միս տավարի, խոզի` կարագ` խտացրած կաթ շաքարով` |
55 գ, 25 գ, 20 գ, |
9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներին, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացնել`
կարագ` | 10 գ, |
10. ԲՄԿԱ-ի մարզիկների հիմնական նորմային լրացուցիչ հատկացվում են` օրական մեկ զինծառայողի հաշվով`
շաքարավազ` կարագ` հավի ձու` հալած պանիր` բնական սուրճ` խտացրած կաթ` շաքարով` օշարակ` |
25 գ, |
11. Կալանավորված զինծառայողներին հատկացվում են`
շաքարավազ` միս` տավարի, խոզի` |
40 գ, |
Չափաքանակով հասանելիք կարագը և հալած պանիրը չեն տրվում, իսկ մյուս սննդամթերքը տրվում է սահմանված չափաքանակներով:
12. Հայաստանի Հանրապետության հյուսիսում (Օմարի տարածաշրջան) տեղաբաշխված զորամասերում ծառայող զինվորականներին նոյեմբերի 15-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացնել`
սխտոր` ճարպ` թեյ` պովիդլո` խտացրած կաթ` շաքարով` |
10 գ, |
13. «Փամբակ» լեռնաուսումնական կենտրոնում լեռնային պատրաստականության պարապմունքներ անցնող զինծառայողներից յուրաքանչյուրին, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացնել`
ձկան պահածո` խտացրած կաթ` շաքարով` |
40 գ, |
14. Գիշերային պահակային ծառայություն իրականացնող (ժամը` 00.00 - 06.00) զինծառայողներին, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացնել` օրական մեկ մարդու հաշվով`
թեյ` շաքարավազ` |
0,5 գ, |
15. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության NN 58831 և 76852 զորամասերի անձնակազմերին N 1 չափաքանակներին լրացուցիչ հատկացվում է` օրական մեկ զինծառայողի հաշվով`
խտացրած կաթ` |
20 գ: |
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում տոնական օրեր համարել հունվարի 28-ը, սեպտեմբերի 21-ը, մայիսի 9-ը, սեպտեմբերի 2-ը (պաշտպանության բանակի զորամասերի համար), երդման արարողության օրերը, հունվարի 1-ը և NN 1, 2, 3, 4, 5, 6 չափաքանակներին այդ օրերին մեկ զինծառայողի հաշվով լրացուցիչ հատկացնել`
1) հունվարի 28-ին, սեպտեմբերի 21-ին, մայիսի 9-ին, սեպտեմբերի 2-ին (պաշտպանության բանակի զորամասերի համար), երդման արարողության օրերին`
հավի ձու` թխվածքաբլիթ` շոկոլադ` ջեմ` 2) հունվարի 1-ին` խնձոր` մանդարին` թխվածքաբլիթ` շոկոլադ` |
1 հատ, |
N 2 Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ` ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
NN ը/կ |
Սննդամթերքի անվանումը |
Մեկ մարդուն օրական |
1. | Ալյուր` ցորենի, 1-ին տեսակի (հացի փոխարեն) | 568 |
2. | Ձավարեղեն` տարբեր | 260 |
3. | Մակարոնեղեն | 40 |
4. | Մսի պահածո | 202.25 |
5. | Կենդանական յուղ, մարգարին | 40 |
6. | Կարագ | 20 |
7. | Խտացրած կաթ` շաքարով | 20 |
8. | Շաքարավազ | 129 |
9. | Կերակրի աղ | 20 |
10. | Թեյ | 1.6 |
11. | Դափնու տերև | 0.1 |
12. | Տոմատի մածուկ | 6 |
13. | Կարտոֆիլ | 150 |
14. | Գլուխ սոխ | 50 |
15. | Արևածաղկի ձեթ | 1.2 |
16. | Թթխմոր | 3 |
17. | Կերակրի աղ | 10 |
1. Սույն աղյուսակի 15-17-րդ տողերում նշված արևածաղկի ձեթը, թթխմորը և կերակրի աղը (10 գրամ) հատկացվում են զինվորական դաշտային մեխանիզացված հացի գործարաններին հացաթխման համար, իսկ քաղաքացիական հացի գործարաններին հատկացվում է միայն ալյուր:
2. Պետության հաշվին տվյալ նորմայով ապահովվում է պատերազմական գործողությունների մասնակցող մարտիկների ամբողջ անձնակազմը:
N 3 Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
NN ը/կ |
Սննդամթերքի անվանումը | Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ) |
1. | Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի | 750 |
2. | Ալյուր` ցորենի, 1-ին տեսակի | 10 |
3. | Ձավարեղեն` տարբեր | 80 |
4. | Բրինձ | 30 |
5. | Մակարոնեղեն | 40 |
6. | Միս (ոսկրոտ) | 300 |
7. | Միս` թռչնի | 50 |
8. | Կիսաապխտած երշիկեղեն | 25 |
9. | Ձուկ (առանց գլխի) | 100 |
10. | Կենդանական ճարպ, մարգարին | 20 |
11. | Բուսական յուղ (ձեթ) | 20 |
12. | Կարագ | 60 |
13. | Հալած պանիր | 20 |
14. | Խտացրած կաթ` շաքարով | 20 |
15. | Թթվասեր | 30 |
16. | Կաթնաշոռ | 30 |
17. | Հավի ձու | 1 հատ (օրական) |
18. | Բնական սուրճ | 2.5 |
19. | Կարտոֆիլի օսլա | 5 |
20. | Դոնդող | 0.5 |
21. | Թթխմոր | 0.5 |
22. | Շաքարավազ | 80 |
23. | Կերակրի աղ | 30 |
24. | Թեյ | 1.2 |
25. | Դափնու տերև | 0,1 |
26. | Տաքդեղ | 0,3 |
27. | Քացախ | 1 |
28. | Տոմատի մածուկ | 6 |
29. | Կարտոֆիլ | 630 |
30. | Բանջարեղեն` | |
31. | կաղամբ | 140 |
32. | գազար | 30 |
33. | գլուխ սոխ | 50 |
34. | բազուկ | 50 |
35. | Օշարակ` մրգային և պտղային | 31 |
36. | Շոկոլադ | 15 |
37. | Վիտամին C | 1 |
1. Սույն աղյուսակի 36-րդ տողում նշված շոկոլադը հատկացվում է միայն թռիչքային ռեակտիվ, տուրբոռեակտիվ, տուրբոպտուտակային մեքենաների թռիչքային անձնակազմերին:
2. Սույն աղյուսակի 37-րդ տողում նշված վիտամինը հատկացվում է ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ:
3. Պետության հաշվին տվյալ նորմայով ապահովում են օդաչուական կազմի այն զինծառայողներին, ովքեր ընդգրկված են թռիչքային սարքերի հաստիքային անձնակազմերում (այդ թվում` նրանց փոխարինողներին), ինչպես նաև օդաչուներ և շտուրմաններ պատրաստող զինվորական ուսումնական հաստատությունների կուրսանտներին` գործնական թռիչքների սկսման օրից` համաձայն ուսումնական պլանի, մինչև ուսումնական հաստատությունն ավարտելու օրը (այդ թվում` այլ զորամասերում թռիչքային պրակտիկա և ստաժավորում անցկացնելու ընթացքում):
N 4 Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
ՀՈՍՊԻՏԱԼԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
NN ը/կ |
Սննդամթերքի անվանումը | Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ) |
1 | 2 | 3 |
1. | Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի | 750 |
2. | Ալյուր` ցորենի, 1-ին տեսակի | 10 |
3. | Ձավարեղեն տարբեր | 30 |
4. | Սպիտակաձավար | 20 |
5. | Բրինձ | 30 |
6. | Մակարոնեղեն | 40 |
7. | Միս (ոսկրոտ) | 175 |
8. | Միս` թռչնի | 50 |
9. | Ձուկ (առանց գլխի) | 100 |
10. | Կենդանական ճարպ, մարգարին | 20 |
11. | Բուսական յուղ (ձեթ) | 20 |
12. | Կարագ | 30 |
13. | Հալած պանիր | 20 |
14. | Խտացրած կաթ` շաքարով | 80 |
15. | Թթվասեր | 80 |
16. | Կաթնաշոռ | 80 |
17. | Հավի ձու | 1 հատ |
18. | Բնական սուրճ | 1 |
19. | Մուրաբա | 5 |
20. | Շաքարավազ | 70 |
21. | Կերակրի աղ | 30 |
22. | Թեյ | 1 |
23. | Դափնու տերև | 0,1 |
24. | Տաքդեղ | 0,3 |
25. | Քացախ | 1 |
26. | Տոմատի մածուկ | 6 |
27. | Կարտոֆիլ | 630 |
28. | Բանջարեղեն` | |
29. | կաղամբ | 140 |
30. | գազար | 30 |
31. | գլուխ սոխ | 50 |
32. | բազուկ | 50 |
33. | Օշարակ` մրգային և պտղային | 28 |
34. | Վիտամին C | 1 |
1. Սույն աղյուսակի 34-րդ տողում նշված վիտամինը հատկացվում է յուրաքանչյուր տարի` ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ:
2. Պետության հաշվին տվյալ չափաքանակներով ապահովվում են`
1) զինվորական հոսպիտալներ բուժման մեկնող զինծառայողները (սպաներ, ենթասպաներ, ժամկետային զինծառայողներ), ովքեր պարենային բավարարման համար հաշվառվում են զորամասի տված պարենային վկայականի, արտակարգ դեպքերում` հոսպիտալի պետի հրամանի հիման վրա, սակայն երկու օրվա ընթացքում պետք է ներկայացնեն պարենային վկայականը: Հիվանդ սպաները, ենթասպաները, շարքային կազմի պայմանագրային զինծառայողները, ծառայողները, զինծառայողների ընտանիքների անդամները (կին, ամուսին, երեխաներ, հայր, մայր), պատերազմի մասնակիցները, հաշմանդամները, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները (կին, ամուսին, երեխաներ, հայր, մայր), զինված ուժերի թոշակառուները հոսպիտալներում սննդով ապահովվում են պետության հաշվին` անվճար, հոսպիտալային նորմաներով (N 4 չափաքանակներով և հիվանդ զինծառայողներին ըստ հիվանդության հատկացվող լրացուցիչ սննդամթերքով):
2) Ճառագայթահարված և այրվածքային վնասվածքներով հիվանդներին, բացի N 4 չափաքանակներից, լրացուցիչ հատկացնել`
միս` տավարի, խոզի` 50 գ, կիսաապխտած երշիկեղեն` 20 գ, մսի պահածո` 50 գ, ձուկ` 30 գ, թթվասեր` 10 գ, |
կաթնաշոռ` 120 գ, հալած պանիր` 20 գ, կոմպոտ` 150 գ, բնական սուրճ` 0,5 գ։ |
3) Երիկամային հիվանդություններով տառապող զինծառայողները, ովքեր գտնվում են հոսպիտալներում, պետք է ապահովվեն սննդամթերքի հետևյալ քանակով`
հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի` 300 գ, ձավարեղեն և մակարոնեղեն` 100 գ, միս` տավարի, խոզի` 100 գ, ձուկ` 100 գ, կարագ` 60 գ, կովի կաթ` 400 գ, հավի ձու` 1 հատ, շաքարավազ` 100 գ, թեյ` 1 գ, |
կարտոֆիլ` 700 գ, բանջարեղեն` 300 գ, արևածաղկի ձեթ` 50 գ, թթվասեր` 35 գ, կաթնաշոռ` 100 գ, հյութ (պտղային)` 100 գ, չորացրած միրգ` 25 գ, թարմ միրգ` 375 գ։ |
4) Թոքախտով հիվանդներին տրվում են`
հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի` |
435 գ, 75 գ, 10 գ, 75 գ, 100 գ, 100 գ, 60 գ, 10 գ, 500 գ, 100 գ, 1 գ, 400 գ, 500 գ, 30 գ, 70 գ, 6 գ, 30 գ, 200 գ, 15 գ, 25 գ, 5 գ, 20 գ, 2 գ, 3 գ, 100 գ, 1 հատ։ |
N 5 Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
NN ը/կ |
Սննդամթերքի անվանումը | Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ) |
1 |
2 |
3 |
1. | Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի | 750 |
2. | Թխվածքաբլիթ | 40 |
3. | Ալյուր` ցորենի, 1-ին տեսակի | 10 |
4. | Ձավարեղեն տարբեր | 60 |
5. | Սպիտակաձավար | 20 |
6. | Բրինձ | 40 |
7. | Մակարոնեղեն | 40 |
8. | Միս` տավարի, խոզի | 170 |
9. | Կիսաապխտած երշիկեղեն | 40 |
10. | Ձուկ (առանց գլխի) | 100 |
11. | Կենդանական ճարպ, մարգարին | 20 |
12. | Բուսական յուղ (ձեթ) | 20 |
13. | Կարագ | 30 |
14. | Հալած պանիր | 20 |
15. | Խտացրած կաթ` շաքարով | 20 |
16. | Թթվասեր | 40 |
17. | Կաթնաշոռ | 50 |
18. | Հավի ձու | 4 հատ (շաբաթական) |
19. | Միրգ` թարմ | 100 |
20. | Շաքարավազ | 70 |
21. | Կերակրի աղ | 30 |
22. | Թեյ | 1 |
23. | Դափնու տերև | 0,1 |
24. | Տաքդեղ | 0,3 |
25. | Քացախ | 1 |
26. | Տոմատի մածուկ | 6 |
27. | Կարտոֆիլ | 630 |
28. | Բանջարեղեն` | |
29. | կաղամբ | 140 |
30. | գազար | 30 |
31. | գլուխ սոխ | 50 |
32. | բազուկ | 50 |
33. | Օշարակ` մրգային և պտղային | 14 |
34. | Հյութ` բնական գազավորված | 200 |
35. | Վիտամին C | 1 |
1. Սույն աղյուսակի 35-րդ տողում նշված վիտամինը հատկացվում է յուրաքանչյուր տարի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ:
2. Պետության հաշվին տվյալ նորմայով ապահովվում են Մ. Մելքոնյանի անվան և Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանների սաները:
N 6 Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
NN ը/կ |
Սննդամթերքի անվանումը |
Մեկ մարդուն օրական |
1. | Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի | 750 |
2. | Թխվածքաբլիթ | 30 |
3. | Արագ պատրաստվող կիսաֆաբրիկատ (1-ին ճաշատեսակի համար) |
60 |
4. | Մսի պահածո | 50 |
5. | Կիսաապխտած երշիկեղեն | 40 |
6. | Մսաբուսական պահածո` տարբեր | 600 |
7. | Կարագ | 20 |
8. | Հալած պանիր | 30 |
9. | Խտացրած կաթ` շաքարով | 50 |
10. | Հավի ձու | 4 հատ (շաբաթական) |
11. | Շաքարավազ | 75 |
12. | Կերակրի աղ | 20 |
13. | Թեյ | 1.5 |
14. | Հյութ` բնական գազավորված | 200 |
15. | Ծխախոտ | 20 գլանակ |
1. Սույն աղյուսակի 15-րդ տողում նշված ծխախոտը հատկացվում է միայն պետական սահմանի պաշտպանության գործում ընդգրկված շարքային կազմի պայմանագրային զինծառայողներին:
2. Պետության հաշվին տվյալ նորմայով ապահովվում են`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի այն անձնակազմերը, որոնք ջոկի հենակետերում ներգրավված են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, պետական սահմանի պահպանության գործում,
2) սպայական կազմը, ենթասպաները և շարքային կազմի պայմանագրային զինծառայողները, ոչ ավելի, քան համաձայն ստորև նշված զորամասերի և մարդկանց թվի`
N 21127 զորամաս` 70 մարդ, N 51191 զորամաս` 44 մարդ, N 51036 զորամաս` 71 մարդ, N 27229 զորամաս` 28 մարդ, N 60913 զորամաս` 33 մարդ, N 75937 զորամաս` 71 մարդ, N 52258 զորամաս` 210 մարդ, N 84682 զորամաս` 382 մարդ, N 50869 զորամաս` 28 մարդ, ՀՕՊՀԿ` 2 մարդ, N 38862 զորամաս` 238 մարդ, N 37221 զորամաս` 30 մարդ, N 38401 զորամաս` 47 մարդ, N 36534 զորամաս` 49 մարդ, N 35383 զորամաս` 40 մարդ, N 43153 զորամաս` 52 մարդ, |
N 49971 զորամաս` 46 մարդ, N 33651 զորամաս` 53 մարդ, N 38636 զորամաս` 46 մարդ, N 33968 զորամաս` 2 մարդ, N 59703 զորամաս` 52 մարդ, N 58831 զորամաս` 22 մարդ, N 2236 զորամաս` 31 մարդ, N 83117 զորամաս` 28 մարդ, N 43755 զորամաս` 13 մարդ, N 31549 զորամաս` 19 մարդ, N 12798 զորամաս` 40 մարդ, N 70719 զորամաս` 19 մարդ։ |
3. Անձնակազմին տվյալ նորմայով սննդի անընդմեջ հատկացումը չի կարող գերազանցել 15 օրը:
4. Ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձր տեղաբաշխված ջոկի հենակետերի անձնակազմին, բացի N 6 չափաքանակներից, լրացուցիչ հատկացնել`
կիսաապխտած երշիկեղեն` խտացրած կաթ` |
40 գ, |
N 7 Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
ԶՈՐՔԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
NN ը/կ |
Սննդամթերքի անվանումը | Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ) |
1. | Պաքսիմատ` բանակային կամ | 300 |
հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի | 470 | |
2. | Մսի պահածո | 350 |
3. | Մսաբուսական պահածո` տարբեր | 600 |
4. | Շաքարավազ | 90 |
5. | Թեյ | 3 |
1. Պետության հաշվին տվյալ չափաքանակներով ապահովում են`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմին` ամենօրյա գործունեության ժամանակ, երբ տաք սննդի պատրաստումը NN 1, 2, 3, 5 չափաքանակներով անհնարին է,
2) զինվորական բեռների պահպանման, պաշտպանության և ուղեկցման խնդիրներ իրականացնող անձնակազմին,
3) հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներին, ովքեր հատուկ ուսումնական կենտրոններում անցնում են կենսակայունության գործնական պարապմունքներ:
2. Նշված բոլոր դեպքերում անձնակազմին տվյալ նորմայով սննդի անընդմեջ հատկացումը չի կարող գերազանցել 3 օրը:
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՇՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՄԱՆ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
NN ը/կ |
Սննդամթերքի անվանումը | 1 օրում 1 շան համար նախատեսված կերի քանակը (գրամ) | |
հասունացած շների համար |
մինչև 4 ամսական շների համար | ||
1. | Վարսակաձավար, կորեկաձավար | 600 | 40-300 |
2. | Միս` 2-րդ կարգի, կամ ենթամթերք` 2-րդ կարգի |
400 1000 |
20-200 40-500 |
3. | Կենդանական յուղ | 13 | 10 |
4. | Կաթ` կովի | - | 150-500 |
5. | Կարտոֆիլ, բանջարեղեն | 300 | 100 |
6. | Կերակրի աղ | 15 | 3-10 |
1. Մինչև 4 ամսական շներին ամենօրյա հավասարաչափ ավելացմամբ հատկացնել`
վարսակաձավար, կորեկաձավար` միս` 2-րդ կարգի, կամ ենթամթերք` 2-րդ կարգի կաթ` |
սկսած 40 գ-ից` 3 շաբաթական հասակից, սկսած 20 գ-ից` 1 ամսական հասակից, սկսած 150 գ-ից` 2 շաբաթական հասակից: |
2. Ցեղական շների համար տվյալ չափաքանակներով լրացուցիչ հատկացնել 50 գրամ միս` 2-րդ կարգի, կամ 125 գրամ ենթամթերք` 2-րդ կարգի` 1 օրում 1 շան համար:
3. Հիվանդ շներին անասնաբուժական ծառայության մասնագետների եզրակացության հիման վրա թույլատրվում է 200 գրամ վարսակաձավարի կամ կորեկաձավարի փոխարեն հատկացնել նույն քանակությամբ բրինձ:
4. Անասնաբուժական ծառայության մասնագետների եզրակացության հիման վրա թույլատրվում է լրացուցիչ հատկացնել 1 օրում 1 շան համար`
հիվանդ շների համար` կաթ` հղիացած շների համար` միս` 2-րդ կարգի` կամ ենթամթերք` 2-րդ կարգի` կերակրող էգ շների համար` միս` 2-րդ կարգի` կամ ենթամթերք` 2-րդ կարգի` կաթ` |
500 գ, |
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ
NN |
Սննդամթերքի անվանումը |
Փոխարինվող |
Փոխարինող |
Բացի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Հաց` թեփահան աշորայի ալյուրից` |
100 |
|
|
2. |
Հաց` սպիտակ ցորենի ալյուրից, |
100 |
|
|
3. |
Ցորենի ալյուր` 1-ին տեսակի` |
100 |
|
|
4. |
Տարբեր ձավարեղեն` |
100 |
|
|
5. |
Կարտոֆիլ, թարմ բանջարեղեն, |
|
|
|
6. |
Սոխ` |
100 |
|
|
7. |
Խտացրած թթխմոր` |
100 |
|
|
8. |
Միս` խոզի, տավարի, ոչխարի` |
100 |
|
|
9. |
Երշիկ` հում, ապխտած, կիսաապխտած` |
100 |
|
|
10. |
Ձուկ` մաքրած, առանց գլխի |
100 |
|
|
11. |
Կարագ` |
100 |
|
12.13.16 |
12. |
Կենդանական յուղ` հալեցրած, մարգարին` |
100 |
|
|
13. |
Պանիր` |
100 |
|
|
14. |
Թթվասեր` փոխարինել` |
100 |
|
|
15 |
Կաթնաշոռ` |
100 |
|
|
16. |
Կովի կաթ` |
100 |
|
|
17. |
Հավի ձու` |
1 հատ |
15 50 33 60 |
8.13.16 8.13.15.16 |
18. |
Շաքարավազ` |
100 |
|
|
19. |
Շոկոլադ` |
100 |
|
|
20. |
Թխվածքաբլիթ` |
100 |
|
18 |
21. |
Տոմատի մածուկ` |
100 |
|
|
22. |
Թարմ միրգ` |
100 |
|
|
23. |
Մրգային և հատապտղային |
100 |
|
22 |
24. |
Չորացրած մրգեր` |
100 |
|
22 |
25. |
Կիսելի կոնցենտրատ` |
100 |
|
22,29 |
26. |
Բնական սուրճ` |
100 |
|
19 |
27. |
Թեյ` |
100 |
|
|
28. |
Մանանեխի փոշի` |
100 |
|
|
29. |
Կարտոֆիլի օսլա` |
100 |
|
|
30. |
Քացախ` սպիրտային, բնական` |
100 |
|
|
31. |
Սիգարետ` 5, 6, 7-րդ կարգի` |
20 հատ |
|
|
32. |
Ծխախոտ` առանց ֆիլտրի` |
20 հատ |
|
|
33. |
Մսի պահածո` տարբեր` |
250 |
|
|
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի վարչության թույլտվությամբ հատուկ պայմաններում սննդամթերքի փոխարինման չափաքանակներ
NN ը/կ |
Սննդամթերքի անվանումը | Փոխարինվող սննդամթերքի քանակը (գրամ) |
Փոխարինող սննդամթերքի քանակը (գրամ) |
1. | Կարագ` փոխարինել` սալ |
100 | 100 |
2. | Հավի ձու` փոխարինել` հաց 1-ին տեսակի ալյուրից |
1 հատ - |
120 |
3. | Տոմատի մածուկ` փոխարինել` սոխ գազար |
100 - - |
250 350 |
4. | Մրգային և հատապտղային հյութեր` փոխարինել` թարմ, թթու դրած, աղ դրած բանջարեղեն |
100 - |
200 |
Ծախսված մեկ չափաբաժին ճաշատեսակի դիմաց պահվող մթերքների քանակը
1. Պահածոյացված ճաշատեսակներ, կիսաֆաբրիկատներ
NN ը/կ |
Պահածոներ, կիսաֆաբրիկատներ |
Պահվող մթերքների քանակը (գրամ) | ||
միս |
ձավարեղեն, |
կենդանական | ||
1. | Մսաբուսական պահածո` տարբեր, 265 գրամ |
100 | 86 | 12.5 |
2. | Արագ պատրաստվող կիսաֆաբրիկատ, 60 գրամ |
- | 60 գրամ | - |
2. Հաստիքային ծառայողական շների համար չոր կեր
Չոր կերի անվանումը |
Պահվող մթերքների քանակը (գրամ) | ||||
միս | վարսակաձավար, կորեկաձավար |
կենդանական |
կարտոֆիլ և բանջարեղեն |
կերակրի աղ | |
1. Հասունացած շների համար (քաշը` սկսած 24 կգ-ից) | |||||
«Պեդիգրի», «Չապպի», 600 գրամ |
400 | 600 | 13 | 300 | 15 |
2. Ցեղական շների համար (քաշը` սկսած 24 կգ-ից) | |||||
«Պեդիգրի», «Չապպի», 600 գրամ |
450 | 600 | 13 | 300 | 15 |
Յուրաքանչյուր շան քաշին մեկ կգ ավելանալու դեպքում լրացուցիչ հատկացնել 25 գրամ չոր կեր:»։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|