Գլխավոր տեղեկություն
Համար
N 346-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2007-10.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.18/40(215) Հոդ.494
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.09.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2007 թվականի N 346-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ (ԿՏՐՈՆԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2006 թվականի նոյեմբերի 29-ի ՀՕ-230-Ն) ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 13
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 15-ի N 346-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ (ԿՏՐՈՆԻՆ)
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջներով և շրջանառության կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող փաստաթղթին ներկայացվող պահանջները և դրա պատրաստման, պահպանման, հաշվառման, բացթողման ու օգտագործման կարգը:

2. Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տեխնիկական զննության կայան) և դրանց լիցենզավորումն ու լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնող լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) վրա:

3. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող փաստաթուղթը համարվում է տեխնիկական զննության կայանների կողմից տրված տեխնիկական զննության կտրոնը (այսուհետ` տեխնիկական զննության կտրոն):

4. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի պատրաստման պատվիրատուն հանդիսանում է նախարարությունը, որը կարգավորում է նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին կտրոններ տալու, հաշվառելու և դրա շրջանառության հետ կապված այլ հարցեր:

 

II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Տեխնիկական զննության կտրոնը պատրաստվում է 105x74 մմ չափերով քարտի ձևով:

6. Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմի գույնը կրկնվում է յուրաքանչյուր 6 տարվանից հետո հետևյալ հաջորդականությամբ`

Գույները

Տարիները  
Դեղին 2007 2013
Կապույտ 2008 2014
Կանաչ 2009 2015
Նարնջագույն 2010 2016
Վարդագույն 2011 2017
Մանուշակագույն 2012 2018

7. Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված տեքստերը`

ա. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ»,

բ. տրանսպորտային միջոցի հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու տարեթիվը` 20 մմ բարձրությամբ թվերով, և քառակուսի վանդակ` հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու ամիսը նշելու համար,

գ. տասանիշ թիվ, որի սկզբի չորս նիշերը ցույց են տալիս տեխնիկական զննության կայանի ծածկագիրը, իսկ վերջին վեց թվերը` կտրոնի հերթական համարը:

Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը պարունակում է ՀԴ 003-2000 «Վարչատարածքային միավորների դասակարգիչ» դասակարգչով նախատեսված տվյալ մարզի (Երևան քաղաքի) համապատասխան կոդը և տվյալ մարզում (Երևան քաղաքում) տեխնիկական զննության կայանին ամրագրված հերթական համարը` երկնիշ արաբական թվանշաններով:

Տեխնիկական զննության կայանների ծածկագրերը նշված են ցանկում.

2) թեթև մարդատար ավտոմոբիլի ուրվանկարը.

3) հոլոգրաֆիկ պաշտպանիչ ուղղաձիգ բարակ շերտը:

8. Տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված հետևյալ գրառումները` «Մակնիշը», «Համարանիշը», «Թողարկման տարեթիվը», «Թափքը», «Շարժիչը», «Հենասարքը», «Գույնը», «Նույնականացման (VIN) համարը», «Հատուկ նշումներ», «Հսկիչ», «Տալու ամսաթիվը ____ _______________ 200 թ.» և «Կ.Տ.», տեխնիկական զննության կայանի ծածկագիրը և կտրոնի հերթական համարը նշող տասանիշ թիվը.

2) 1-ին ենթակետում նշված տվյալների լրացման համար անհրաժեշտ նշագծված տարածությունը:

9. Տեխնիկական զննության կտրոնի վրա տպագրական եղանակով կատարված տեքստերի ու տվյալների գրառումները պետք է լինեն սև գույնի:

10. Սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները կարող են լրացվել գնդիկավոր կամ թանաքի գրիչով, ֆլոմաստերով, տպագրական մեքենայով կամ ժամանակակից տպիչ այլ սարքերի միջոցով:

Տեխնիկական զննության կտրոնը լրացվում է միայն տեխնիկական զննություն անցկացնելու արդյունքներն արձանագրող փաստաթղթի (արատորոշման քարտի) հիման վրա, որը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ և պահպանվում է մինչև հաջորդ տեխնիկական զննության ժամկետի ավարտը:

11. Տրանսպորտային միջոցների հաջորդ տեխնիկական զննության անցկացման ամիսը նշվում է տեխնիկական զննության կայանում` տեխնիկական զննության կտրոնի դիմային մասի քառակուսի վանդակում` այդ ամսվա հռոմեական թվերով նշված հերթական համարը կպցնելու միջոցով:

12. Տեխնիկական զննության կտրոնը պետք է ունենա հատուկ դրոշմի միջոցով արված կտրվածքներ` ապակու վրա փակցնելուց հետո դրա ամբողջական պոկումը կանխելու նպատակով:

13. Նոր ներմուծված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական զննության կտրոնի «Համարանիշը» տողը չի լրացվում: Այն լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառում կատարող պաշտոնատար անձի կողմից, իսկ «Հատուկ նշումներ» տողում լրացվում է տրանսպորտային միջոցի մաքսային մարմինների կողմից տրված տարանցիկ համարանիշը:

14. Տեխնիկական զննության կտրոնի ձևը պատկերված է գծապատկերում:

 

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկների տպագրումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված հատուկ պաշտպանվածություն պահանջող փաստաթղթերի տպագրության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից` նախարարության պատվերով:

16. Տպագրման ենթակա կտրոնների թիվը սահմանվում է նախարարության կողմից` տարբեր ժամկետներում տեխնիկական զննություն անցնող տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների թվից ելնելով:

Ճանապարհային ոստիկանությունը յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված ավտոտրանսպորտային միջոցների և դրանց կցորդների թվի վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությանը տրամադրում է մինչև հուլիսի 15-ը:

17. Տեխնիկական զննության կտրոնները և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկները տպագրող կազմակերպությունից ստանում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով կտրոնների պահպանման և հատկացման համար նշանակված նյութական պատասխանատու անձը:

18. Նախարարության կողմից ստացված կտրոնների պահպանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ խիստ (հատուկ) հաշվառման փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:

19. Նյութական պատասխանատու անձն իրեն հանձնված տեխնիկական զննության կտրոնների համար վարում է առանձին հաշվառում` ըստ կտրոնների սերիաների և համարների` համաձայն կտրոնների ստացման և հատկացման հաշվառման մատյանի N 1 ձևի:

20. Տեխնիկական զննության կայանները կտրոններ և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկներ ստանալու համար նախարարություն են ներկայացնում հայտ` համաձայն N 2 ձևի:

Հայտի հետ ներկայացվում է նաև կտրոնների ձեռքբերման համար վճարված պետական տուրքի գումարը հաստատող փաստաթղթի պատճենը:

21. Ներկայացված հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից լիազորված անձի կողմից կտրոնների հատկացման վերաբերյալ հրաման է տրվում հաշվապահական հաշվառումն իրականացնող ծառայության ղեկավարին և կտրոնների պահպանման ու հատկացման համար նշանակված նյութական պատասխանատու անձին:

22. Կտրոնների բացթողման հրամանի հիման վրա հաշվապահական հաշվառումն իրականացնող ծառայությունը կատարում է բացթողման ձևակերպումները, այդ թվում` լրացնում է ելքի ապրանքագիր: Ելքի ապրանքագրում պարտադիր նշվում են տրամադրվող կտրոնների թիվը և համարները` ըստ դրանք ստացող տեխնիկական զննության կայանների:

23. Տեխնիկական զննության կտրոնների պահպանման և բացթողման համար նշանակված նյութական պատասխանատու անձը կտրոնները բաց է թողնում տեխնիկական զննության կայաններում դրանց պահպանման և բացթողման համար նշանակված նյութական պատասխանատու անձին` վերջինիս անունով դուրս գրված համապատասխան լիազորագրի, խմբաքանակի համար պետական տուրքի վճարման անդորրագրի և անձնագրի ներկայացման, ինչպես նաև ելքի ապրանքագրի ու համապատասխան հաշվապահական ձևակերպումների մասին վկայող այլ փաստաթղթերի առկայության դեպքում:

24. Տվյալ տարվա համար նախատեսված չօգտագործված կտրոնները ենթակա են ոչնչացման (մարման)` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից:

Մինչև ոչնչացումը չօգտագործված կտրոնների պահպանումն ու հաշվառումը կատարվում է սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերում նշված կարգով:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՏՐՈՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

25. Տեխնիկական զննության կայաններում կտրոնների պահպանման համար նյութական պատասխանատու անձի կողմից վարվում է տեխնիկական զննության կտրոնների հաշվառման և բացթողման մատյանը` համաձայն N 3 ձևի:

26. Տեխնիկական զննության կայաններում կտրոնների պահպանման և բացթողման համար նյութական պատասխանատու անձ կարող է նշանակվել մասնագետը կամ հսկիչը, որը կտրոնների օրական անհրաժեշտ թիվը բաց է թողնում տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների համար տեխնիկական զննության կտրոն լրացնող աշխատողին, որի համար վերջինս ստորագրում է:

27. Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների համար տեխնիկական զննության կտրոն լրացնող աշխատողի կողմից վարվում է տեխնիկական զննությունների անցկացման և կտրոնների օգտագործման հաշվառման մատյան` համաձայն N 4 ձևի:

28. Աշխատանքային հերթափոխի ավարտից հետո տեխնիկական զննության կտրոնները լրացնող աշխատողները չօգտագործված կտրոնները վերադարձնում են կտրոնների պահպանման համար նյութական պատասխանատու անձին, որի վերաբերյալ համապատասխան նշումներ են կատարվում տեխնիկական զննության կտրոնների հաշվառման և բացթողման N 3 ձևի մատյանում, որը հաստատվում է երկուսի ստորագրություններով:

29. Արգելվում է տեխնիկական զննության կտրոնների օտարումը կամ այլ կերպ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը և այլն) այլ անձանց:

30. Տեխնիկական զննության կայաններում կայանի ղեկավարի հրամանով ստեղծված գույքագրման հանձնաժողովները յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը կատարում են իրենց կողմից ստացված, տրամադրված և մնացորդում առկա կտրոնների գույքագրում:

Գույքագրման արդյունքում արձանագրված տեղեկությունները ներառվում են տեխնիկական զննության կայանների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ նախարարություն ներկայացվող հաշվետվության մեջ:

31. Տեխնիկական զննության կայանների լուծարման կամ գործունեության դադարեցման, կամ լիցենզիայի գործողության կասեցման դեպքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովը տեխնիկական զննության կայանում` կայանի ներկայացուցիչների մասնակցությամբ պարտադիր կատարում է չօգտագործված կտրոնների մնացորդների գույքագրում և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից սահմանված կարգով չօգտագործված կտրոնները հանձնվում են կտրոնների պահպանման և հատկացման համար նախարարությունում նշանակված նյութական պատասխանատու անձին:

32. Տվյալ տարվա համար նախատեսված չօգտագործված կտրոնները համապատասխան ընդունման–հանձնման ակտով վերադարձվում են նախարարություն:

 

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

33. Տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման համակարգի ներդրման առաջին տարվա ընթացքում կարող են օգտագործվել ճանապարհային ոստիկանության կողմից տվյալ տարվա համար պատրաստված տեխնիկական զննության կտրոնները` «Պետավտոտեսուչ» տողում նշելով տեխնիկական զննության կայանի ծածկագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Գծապատկեր

Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմը

Ներմուծեք նկարագրությունը_7226

Տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմը

Մակնիշը________________ Թողարկման տարեթիվը___________
Համարանիշը______________ Թափքը_____________________
Շարժիչը________________ Հենասարքը___________________
Նույնականացման (VIN) համարը ___________________________________
Գույնը_________________ Հատուկ նշումներ________________
________________________________________________________
Տալու ամսաթիվը ____ ________________ 200  թ.
Հսկիչ__________________ ___________________________

Կ.Տ.

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ

NN
ը/կ
Մարզերի անվանումները

Տեխնիկական զննության
կայանի ծածկագիրը

1. Երևան քաղաք 01 00
2. Արագածոտնի մարզ 02 00
3. Արարատի մարզ 03 00
4. Արմավիրի մարզ 04 00
5. Գեղարքունիքի մարզ 05 00
6. Լոռու մարզ 06 00
7. Կոտայքի մարզ 07 00
8. Շիրակի մարզ 08 00
9. Սյունիքի մարզ 09 00
10. Վայոց ձորի մարզ 10 00
11. Տավուշի մարզ 11 00

Ձև N 1

Մ Ա Տ Յ Ա Ն

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

NN
ը/կ
Ստացված կտրոնների Բաց թողնված   կտրոնների մնացած
կտրոն-
ների
թիվը
(հատ)  
ստացման
անդորրագրի
թիվը
(հատ)
կտրոնների
համարները
պատասխա-
նատու անձի
ստորագրու-
թյունը
բացթողման
անդորրագրի
թիվը
(հատ)
համարները պատասխա-
նատու անձի
ստորա-
գրությունը
ստացող
անձի
ստորա-
գրությունը  
համարը ամսա-
թիվը
առա-
ջինի
վեր-
ջինի
համարը ամսա-
թիվը
առա-
ջինի
վեր-
ջինի
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
1                            
1.                            
2.                            
3.                            
4.                            

Ձև N 2

Հ Ա Յ Տ

20____ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ

Տեխնիկական զննության կայանի անվանումը_________________________________
Գտնվելու վայրը __________________________________________________
Փոստային հասցեն _________________________________________________
Բանկային տվյալները _______________________________________________
Լիցենզիա N __________________   Տալու ամսաթիվը ______________________
Հեռախոսահամարը ___________ Ֆաքսը ____________ Էլ. փոստը _____________

Խնդրում եմ ___________________________________________տարածքում

(տարածաշրջանի անվանումը)

20____ թվականի ընթացքում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական

զննություն անցկացնելու նպատակով մեր կայանին հատկացնել __________________

(թվերով)


(_____________________________) հատ տրանսպորտային միջոցների տեխնիկական

(տառերով)


զննության կտրոն և նույն թվով տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկներ:
Կտրոնների պահպանման, հաշվառման և օգտագործման սահմանված կարգի պահպանումը երաշխավորում եմ:

 

______________________

______________

_______________________

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կ.Տ.

Ձև N 3

Մ Ա Տ Յ Ա Ն

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ

Տեխնիկական զննության կայանի անվանումը______________________________________

1. Ստացված կտրոնները

NN
ը/կ
Ստացման անդորրագրի Թիվը
(հատ)
Կտրոնների   համարները Պատասխա-
նատու անձի
ստորագրու-
թյունը
Ծանոթագրություն
համարը ամսաթիվը առաջինի վերջինի
1 2 3 4 5 6 7 8
1.              
2.              
3.              

2. Բաց թողած և վերադարձված կտրոնները

NN
ը/կ
Բաց թողած  կտրոնները Վերադարձված  կտրոնները Մնացած
կտրոնների
ընդհանուր
թիվը (հատ)
բացթող-
ման
ամսա-
թիվը
  
թիվը
(հատ)
կտրոնների
համարները
պատասխա-
նատու անձի
ստորա-
գրությունը
ստացող
անձի ստորա-
գրությունը
թիվը
(հատ)
կտրոնների
համարները
պատասխա-
նատու անձի
ստորա-
գրությունը
ստացող
անձի
ստորա-
գրությունը
առա-
ջինի
վեր-
ջինի
առա-
ջինի
վեր-
ջինի
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
1.                        
2.                        
3.                        

Ձև N 4

Մ Ա Տ Յ Ա Ն

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Տեխնիկական զննության կայանի անվանումը ______________________________________
Տեխնիկական զննություն կատարող հսկիչի ազգանունը________________________________

NN
ը/կ
Ամսա-
թիվը
Տրանսպորտային միջոցի Հատկացված
կտրոնի
համարը
Նշում կտրոնը
որպես
կրկնօրինակ
տալու մասին
Չօգտագործված
կտրոնների թիվը*
մակնիշը պետհա-
մարանիշը
թողարկման
տարեթիվը
սեփականատիրոջ
անվանումը
1 2 3 4 5 6 7 8 9
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

* Չօգտագործված կտրոնների քանակը լրացվում է աշխատանքային հերթափոխի ավարտին` վերջին տողում: