ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 մարտի 2007 թ. |
թիվ 76-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՐԻՇԱ ՂԱԶԱՐՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 188 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի մարտի 1-ի թիվ 11 արձանագրություն), քննարկելով ներկայացված բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
«Գրիշա Ղազարյան» արտարժույթի փոխանակման կետի կողմից (լիցենզիա թիվ 188) Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «Գրիշա Ղազարյան» արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|