ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 փետրվարի 2007 թ. |
թիվ 45-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 543 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Բորիս Մալյանի 2007 թվականի փետրվարի 1-ի դիմումը` քաղաք Երևան, Մովսես Խորենացու 69 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 543) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Բորիս Մալյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 543 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բորիս Մալյանին (հասցեն` քաղաք Աբովյան, Սարալանջի 24 շենք, բնակարան 12) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|
|