Գլխավոր տեղեկություն
Համար
N 122-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.12.21/15(21) Հոդ.239.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.03.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006204

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ


28 մարտի 2006 թ.                                       N 122-Ն
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԳՐԱՎԱՏԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ», «ԳՐԱՎԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԳՐԱՎԱՏՈՄՍԻ», «ԱՆՎԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ», «ՎԱՐԿԱՌՈՒԻ (ՊԱՀԱՌՈՒԻ) ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԵՐԸ», «ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 12-րդ հոդվածի 3-րդ մասը, 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել.

1.1. «Գրավատան վարկային պայմանագրերի գրանցամատյանի օրինակելի ձևը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է),

1.2. «Գրավատոմսի ձևը»՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է),

1.3. «Անվանական պահպանական անդորրագրի ձևը»` համաձայն հավելված 3-ի (կցվում է),

1.4. «Վարկառուի (պահառուի) վճարների հաշվառման անձնական քարտի ձևը»՝ համաձայն հավելված 4-ի (կցվում է),

1.5. (կետն ուժը կորցրել է 12.09.06 թիվ 537-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի փետրվարի 19-ի թիվ 128-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. մարտի 29
Երևան

Հաստատված է 
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 28-ի թիվ 122-Ն որոշմամբ

Հավելված 1

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁևԸ

Վարկային
պայմանագրի
գրանցման
հերթական
համարը
Վարկային
պայմանագրի
գրանցման
օր/ամիս/տարի
Վարկառուի
(քաղաքացու)
անձնագրային
տվյալները
Վարկային
պայմանագրի
համարը
Գրա-վատոմսի համարը Վարկի
չափը
Վարկային
պայմանագրի
ժամկետը
Վարկի
մարման մասին
տեղեկա-տվություն
Այլ
տեղեկա-տվություն
                 
                 
                 
                 

Հավելված 2


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 28-ի
թիվ 122-Ն որոշմամբ

ԳՐԱՎԱՏՈՄՍ N ______

Սույն գրավատոմսի համաձայն որպես գրավատու հանդես է գալիս քաղաքացի

__________________________________________________________________________________________
(անձնագրային տվյալները)

որպես գրավառու` ______________________________________________________
(գրավատան անվանումը)

Սույն գրավատոմսով գրավադրվող գրավի առարկան ապահովում է գրավատուի կողմից N ____ վարկային պայմանագրով ստանձնված պարտավորությունները:
Գրավատուի կողմից գրավառուին որպես գրավի առարկա հանձնվում է հետևյալ շարժական գույքը`
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
(գրավի առարկայի նկարագրությունը)
որը գնահատվել է ________________________________________ դրամ և հանդիսանում է
(թվերով և տառերով)

գրավատուի սեփականությունն ու գրավադրման պահին երրորդ անձի համար գրավի առարկա չի հանդիսանում:
__________________________________________________
(գրավատոմսի ձևակերպման օր/ամիս/տարի)

______________________________
(գրավատան ներկայացուցչի ստորագրությունը)

_________________________
(գրավատուի ստորագրությունը)


Կ.Տ.

Սույն գրավատոմսում նշված շարժական գույքը _____________________________________
___________________________________________________________________
(գրավի առարկայի նկարագրությունը)

գրավատուի օրինական շահերի պահպանմամբ վերադարձվել է գրավատուին, հատուցվել է (_____
___________________________) գրավատուին (նշել համապատասխան վանդակը):

(հատուցված գումարի չափը` թվերով և տառերով)


_________________________
(գրավատոմսի դադարման օր/ամիս/տարի)

_________________________
(գրավատան ներկայացուցչի ստորագրությունը)

_________________________
(գրավատուի ստորագրությունը)


Կ.Տ.
Հավելված 3

Հաստատված է 
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 28-ի
թիվ 122-Ն որոշմամբ

Անվանական պահպանական անդորրագիր N ____


Սույն անվանական պահպանական անդորրագրի համաձայն որպես պահատու հանդես է գալիս քաղաքացի __________________________________________________________________
(անձնագրային տվյալները)
որպես պահառու` _______________________________________________________
(գրավատան անվանումը)

Սույն անդորրագիրը հանդիսանում է պահատուի և պահառուի միջև կնքված N ___________
պահառության պայմանագրի անբաժանելի մասը:
Սույն անդորրագրով պահատուի կողմից պահառուին ի պահ է հանձնվում հետևյալ գույքը` ______
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
(ի պահ հանձնվող գույքի նկարագրությունը)

որը գնահատվել է ________________________________________ դրամ և հանդիսանում է
(ի պահ հանձնվող գույքի նկարագրությունը)

պահատուի սեփականությունն ու ի պահ հանձնած պահին երրորդ անձի համար գրավի առարկա չի հանդիսանում:

__________________________________
(ի պահ հանձնելու օր/ամիս/տարի)

________________________________
(գրավատան ներկայացուցչի ստորագրությունը)

__________________________
(պահատուի ստորագրությունը)


Կ.Տ.

Սույն անդորրագրում նշված գույքը ____________________________________________
___________________________________________________________________
(ի պահ հանձնվող գույքի նկարագրությունը)

պահատուի օրինական շահերի պահպանմամբ վերադարձվել է պահատուին, հատուցվել է պահատուին (____________________________________________________________)
(հատուցված գումարի չափը` թվերով և տառերով)

(նշել համապատասխան վանդակ):
Իմ կողմից պահատվության հանձնված գույքը, ստորև նկարագրված գույքը ___________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
(ստանալու օր/ամիս/տարի, ստացողի անձնագրային տվյալները և ստորագրությունը)

__________________________________________________________________
(անդորրագրի դադարման օր/ամիս/տարի, ստորագրությունը)

_______________________________
(գրավատան ներկայացուցչի ստորագրությունը)

__________________________
(պահատուի ստորագրությունը)


Կ.Տ.

Հավելված 4


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 28-ի
թիվ 122-Ն որոշմամբ

Վարկառուի (պահառուի) վճարների հաշվառման անձնական քարտ N

____________________________________________________ վճարների հաշվառման
(վարկառուի (պահատուի) անձնագրային տվյալները)

Վարկառուների (պահատուների) վճարների հաշվառման անձնական քարտ (այսուհետ նաև` քարտ) բացել է`
___________________________________________________________________

(գրավատան լրիվ անվանումը, քարտի բացման օր/ամիս/տարի)


Վճարները կատարվում են N _____ վարկային (պահատվության) պայմանագրի (անդորրագրի) պայմանների հիման վրա

Հերթական
վճարման
համար
Հերթական վճարման
օր/ամիս/տարի
Վճարված
գումարի չափը
(թվերով)
Վճարված
գումարի չափը
(տառերով)
Վարկառուի
(պահատուի)
ստորագրությունը
Գրավատան
ներկայացուցչի
ստորագրությունը
           
           
           
           

_________________________
(քարտի բացման օր/ամիս/տարի)

_________________________
(քարտի բացման օր/ամիս/տարի)

_________________________
(գրավատան ներկայացուցչի ստորագրությունը)

_________________________
(վարկառուի (պահատուի) ստորագրությունը)


Կ.Տ.

Հաշվառման
օր/ամիս/տարի
Հաշվառված գումարի
չափը (թվերով)
Հաշվառված գումարի
չափը (տառերով)
Գրավատան
ներկայացուցչի
ստորագրությունը
       
       
Քարտը փակված է

____________________________
(քարտի փակման օր/ամիս/տարի)

____________________________
(գրավատան ներկայացուցչի ստորագրությունը)

Կ.Տ.

Հավելված 5


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 28-ի
թիվ 122-Ն որոշմամբ

Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները
(հավելված ուժը կորցրել է 12.09.06 թիվ 537-Ն)