Գլխավոր տեղեկություն
Համար
N 502-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.06.2006-10.08.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2005 թվականի N 502-Ա

 

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դաշնակահար Միքայել Բալյանը կատարելագործվում է Գերմանիայի Էսսեն քաղաքի «Ֆոլքվանգ» բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում և միջազգային տարբեր մրցույթներում նվաճել է մրցանակային բարձր տեղեր, ինչպես նաև հաշվի առնելով նրա բացառիկ ընդունակություններն ու երաժշտական կատարողական արվեստի բնագավառում խոստումնալից ապագան, ծավալած մշակութային գործունեությունը և մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Միքայել Կարենի Բալյանին (ծնվ.` 1981 թ., քաղ. Երևան, Պարոնյան 1, բն. 75) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2007 թվականի գարնանային զորակոչը:

(Որոշումը փոփ. 26.05.06 N 684-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 30
Երևան