«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602237
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 հոկտեմբերի 2002 թ. ք. Երևան |
N 15/1-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետով, 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2002 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-389 որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը կարող են բողոքարկվել դատարան:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տվյալ ընտրական տեղամասում հաշվառված` սակայն ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացուն տալիս է սույն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված տեղեկանք` լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում կամ առաջին ատյանի դատարան ներկայացնելու համար (ձևը կցվում է):
(2-րդ կետը լրաց. 06.02.07 N 30-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 22.06.05 N 23-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 22.06.05 N 23-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 22.06.05 N 23-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 22.06.05 N 23-Ն)
|
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղաքացի __________________________________________ /Ազգանուն, անուն, հայրանուն/
Անձնագիր` սերիա _____________ համար ____________________
Հաշվառված _________________փողոց _____________________ /գյուղ, քաղաք/
շենք ____________ բնակարան /տուն/ _______________________
Հաշվառված է թիվ ___ ընտրատարածքի թիվ ___ ընտրական տեղամասի տարածքում, սակայն տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված չէ:
(Ներկայացվում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում կամ առաջին ատյանի դատարան)
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ ________________ Կ.Տ. /ստորագրություն/ |
(հավելվածը փոփ. 22.06.05 N 23-Ն, լրաց. 06.02.07 N 30-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.10.2011, N 75-Ն | 25.11.2011, N 15/1-Ն | |
06.02.2007, N 30-Ն | 11.03.2007, N 15/1-Ն | |
22.06.2005, N 23-Ն | 11.08.2005, N 15/1-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|