«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2414-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջների և հաշվի առնելով «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆոնդային բորսայի ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2006 թվականի հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գործունեությունը:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնել`
ա) «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության շարժական գույքը,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 16-ի N 745 որոշմամբ «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված` Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի N 5բ մասնաշենքի նկուղային և 1-5-րդ հարկերը,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 16-ի N 745 որոշմամբ «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տնօրինության` Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի N 5բ մասնաշենքի 6-րդ հարկը:
3. Սույն որոշման 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված տարածքների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այդ նպատակով տրամադրված միջոցների հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին մինչև 2006 թվականի հունիսի 1-ը ապահովել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի շարժական գույքի պահպանությունը` իր միջոցների հաշվին:
5. Սահմանել, որ`
ա) Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի N 5բ մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերը, ինչպես նաև 2-րդ հարկից 102.2 քառ. մետր օգտակար մակերեսով տարածքը 2006 թվականի հունիսի 1-ից` անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում են «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին,
բ) Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի N 5բ մասնաշենքի նկուղային, 1-ին, 3-րդ և 4-րդ հարկերը, ինչպես նաև 2-րդ հարկի մնացած մասն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության ֆոնդային բորսային և Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիային անհատույց օգտագործման նպատակով համապատասխան տարածքներ հատկացնելու պայմանով:
(5-րդ կետը փոփ. 22.02.07 N 194-Ա)
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) ապահովել սույն որոշման 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տարածքների հանձնումը` կնքելով համապատասխան պայմանագրեր.
բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված շարժական գույքի տնօրինման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.02.2007, N 194-Ա | 15.03.2007, N 2414-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|