Գլխավոր տեղեկություն
Համար
N 261-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.403
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2007 թվականի N 261-Ն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 14.2-րդ կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածի և Գեղարքունիքի մարզի Ճամբարակի նախկին վարչական տարածաշրջանների գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդիաների հատկացման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների սուբսիդավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 9
Երևան

Հավելված
ՀՀ  կառավարության 2007 թվականի
փետրվարի 22-ի N 261-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի N 2310-Ն որոշմամբ հաստատված` գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների և մեխանիզմների հայեցակարգով սահմանված սուբսիդավորման հիմնական ձևերին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածի և Գեղարքունիքի մարզի Ճամբարակի նախկին վարչական տարածաշրջաններում (այսուհետ` տարածաշրջաններ) գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողներին սուբսիդիաներ հատկացնելու գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:

2. Տարածաշրջաններում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողներին սուբսիդիա տրամադրվում է սույն կարգի համաձայն կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա:

3. Սույն կարգի իմաստով սուբսիդիան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարածաշրջաններում գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտներին որպես սեփականություն և վարձակալված մշակվող հողատարածությունների վրա կատարվող ցանքերի միավոր տարածքի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող անհատույց ու անվերադարձ դրամական հատկացումն է:

4. Տարածաշրջաններում սուբսիդավորման օբյեկտ չեն համարվում տնամերձ հողատարածքները, ինչպես նաև 7 հեկտարից ավելի` որպես սեփականություն տնօրինվող և վարձակալված մշակովի հողատարածքները:

5. Մեկ հեկտար մշակովի հողատարածքի հաշվով սուբսիդավորման գումարը կազմում է 35000 դրամ, բացառությամբ բազմամյա կերային մշակաբույսերի, որոնց առաջին տարվա ցանքի համար սուբսիդավորման գումարը հատկացվելու է 100 տոկոսով, իսկ նախորդ տարիների համար` 50 տոկոսի չափով:

 

II. ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Տարածաշրջաններում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին  սուբսիդիա հատկացվում է գյուղատնտեսության ոլորտը կարգավորող պետական լիազորված մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված սուբսիդիայի տրամադրման մասին քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա:

7. Սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրում նշվում են`

1) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման այն ծրագրի անվանումը և համառոտ բովանդակությունը, որի շրջանակներում հատկացվում է սուբսիդիան.

2) պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքների նկարագիրը.

3) կատարվող աշխատանքների մեկ միավորի համար սահմանված սուբսիդիայի գումարը.

4) պայմանագրի շրջանակներում կատարման ենթակա աշխատանքների առավելագույն քանակը և դրա փոփոխման պայմանները.

5) պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետը և ձևը.

6) պայմանագրով սահմանված պայմանների չկատարման համար կողմերի պատասխանատվությունը.

7) այլ դրույթներ, որոնք պայմանագրերի կողմերը կգտնեն նպատակահարմար:

8. Սուբսիդավորում ակնկալող գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

1) գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար հողի սեփականության իրավունքի վկայականը` տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (ներկայացվում է լուսապատճենի հետ): Փաստաթղթերը ներկայացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում.

2) գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կողմից վարձակալված հողատարածքի համար վարձակալության իրավունքի վկայականը` տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (ներկայացվում է լուսապատճենի հետ): Փաստաթղթերը ներկայացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում.

3) սուբսիդավորման ենթակա տարում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից որպես սեփականություն տնօրինվող և վարձակալությամբ օգտագործվող հողատարածքների վրա (բացառությամբ տնամերձի) գյուղատնտեսական մշակաբույսերի նախատեսվող ցանքատարածքները` ըստ մշակաբույսերի տեսակների, և բազմամյա տնկարկների տարածքները (բացառությամբ տնամերձի)՝ համաձայն N 1 հավելվածի:

Տեղեկատվությունը ներկայացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում.

4) սուբսիդավորման ենթակա տարում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից որպես սեփականություն տնօրինվող և վարձակալությամբ օգտագործվող հողատարածքների վրա (բացառությամբ տնամերձի) գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ցանքատարածքները` ըստ մշակաբույսերի տեսակների, և բազմամյա տնկարկների տարածքները (բացառությամբ տնամերձի)՝ համաձայն N 2 հավելվածի: Տեղեկատվությունը ներկայացվում է մինչև 2007 թվականի հունիսի 15-ը.

5) սուբսիդավորման ենթակա տարում նախատեսված և փաստացի մշակովի  հողատարածքների (ցանքատարածություններ և բազմամյա տնկարկներ) տարբերությունը և նախատեսված սուբսիդիայի ու փաստացի մշակովի հողատարածքի հիման վրա հաշվարկված գումարի շեղումը` համաձայն N 3 հավելվածի: Տեղեկատվությունը ներկայացվում է մինչև 2007 թվականի հունիսի 15-ը:

9. Սուբսիդավորման ենթակա տարին ընդունել 2007 թվականը:

10. Սուբսիդավորման կազմակերպման գործընթացում պետք է ընդգրկվեն գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

11. Սուբսիդավորման գործընթացն իրականացվելու է հետևյալ փուլերով՝

1) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման գործընթացի և դրա պայմանների մասին իրազեկում` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների` պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից.

2) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից սուբսիդավորման հայտերի նախապատրաստում և դրանք տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացնելը.

3) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանց ճշգրտում և ամփոփում.

4) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերանայված և ամփոփված սուբսիդավորման ելակետային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

5) սուբսիդավորման գործընթացը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավորող սուբյեկտների կողմից կատարված փաստացի ցանքերի և բազմամյա տնկարկների զբաղեցրած տարածքների հիման վրա.

6) սուբսիդավորման ենթակա փաստացի մշակովի հողատարածքների (ցանքատարածություններ և բազմամյա տնկարկներ) ամփոփ տվյալները վավերացվում են համապատասխան համայնքի ավագանու կողմից:

12. Սուբսիդավորման կազմակերպական սխեման ներկայացված է սույն կարգի N 4 հավելվածում:

13. Սուբսիդավորման գումարները փոխանցելուց հետո, մինչև 2007 թվականի նոյեմբերի 15-ը, իրականացվելու է կատարված աշխատանքների մոնիթորինգ սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի պարտավորությունների կատարման, սուբսիդավորման ծրագրի արդյունքների և արդյունավետության գնահատման համար:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 1
գյուղատնտեսական գործունեություն
իրականացնող տնտեսավարող
սուբյեկտների սուբսիդավորման կարգի

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐՈՒՄ (2007 ԹՎԱԿԱՆ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԻՆՎՈՂ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎՐԱ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏՆԱՄԵՐՁԻ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ` ԸՍՏ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏՆԱՄԵՐՁԻ)

Ներկայացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում

(հեկտար)

 

Ընդամենը
(3+4+5++6+7+ +9+10++11+12+ +13+14)

Այդ թվում`

Սուբսիդավորման
նախատեսված գումարը(դրամ)
(3+4+5+6+7+9+
11+12+13+
+14)*
* 35000+
+(10)*17500

հացա-
հատի-
կային և հատիկա-ընդեղեն
մշակա-բույսեր

կար-տո-ֆիլ

բանջա- րանո-ցային մշակա-բույսեր

տեխնի-կական մշակա-բույսեր

միամյա
կերային մշակա- բույսեր

բազմ-ամյա
կերային մշակա-բույսեր

այդ թվում`

այլ

խնձո-րենի

տան-ձենի

այլ

առաջին
տարվա

նախորդ
տարիների(սուբսիդա-վորվում է 50
տոկոսով)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

Որպես սեփականություն տնօրինվող հողատարածքի վրա ցանքատարածությունները

 

 

 

 

 

 

 

 

 

 

x

x

 

 

Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի վրա ցանքատարածությունները

 

 

 

 

 

 

 

 

 

 

x

x

 

 

Որպես սեփականություն տնօրինվող հողատարածքի վրա բազմամյա տնկարկները

x

x

x

x

x

x

x

x

x

x

 

 

 

 

Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի վրա բազմամյա տնկարկները

x

x

x

x

x

x

x

x

x

x

 

 

 

 

Ընդամենը մշակովի հողատարածքները (սուբսիդավորման ենթակա տարածքը)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտատու (ֆիզիկական, իրավաբանական անձ) _______________________________

 

Համայնքի ղեկավար ________________________________________________

 

Կ.Տ.

 

_____   __________________   200   թ.


Հավելված N 2
գյուղատնտեսական գործունեություն
իրականացնող տնտեսավարող
սուբյեկտների սուբսիդավորման կարգի

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐՈՒՄ (2007 ԹՎԱԿԱՆ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԻՆՎՈՂ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏՆԱՄԵՐՁԻ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ` ԸՍՏ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏՆԱՄԵՐՁԻ)

Ներկայացվում է մինչև 2007 թվականի հունիսի 15-ը

(հեկտար)

 

Ընդամենը
(3+4+5+
+6+7+9+ +10+11+ +12+13+
+14)

Այդ թվում`

Սուբսիդա-
վորման գումարը(դրամ)(3+4+5+6+7+
+9+11+
12+13+
+14)*
* 35000+
+ (10)*17500

հացահատի-կային և
հատիկաընդե-ղեն մշակա-բույսեր

կար-տո- ֆիլ

բանջա-րանոցա-
յին
մշակա-բույսեր

տեխնի-
կական
մշակա-բույսեր

միամյա կերային մշակա-բույսեր

բազմամյա կերային մշակա-բույսեր

այդ թվում`

այլ

խնձո-րենի

տան- ձենի

այլ

առաջին տարվա

նախորդ տարիների(սուբսիդա-վորվում է 50
տոկոսով)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

Որպես սեփականություն տնօրինվող հողատարածքի վրա ցանքատարածությունները

 

 

 

 

 

 

 

 

 

 

x

x

 

 

Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի վրա ցանքատարածությունները

 

 

 

 

 

 

 

 

 

 

x

x

 

 

Որպես սեփականություն տնօրինվող հողատարածքի վրա բազմամյա տնկարկները

x

x

x

x

x

x

x

x

x

x

 

 

 

 

Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի վրա բազմամյա տնկարկները

x

x

x

x

x

x

x

x

x

x

 

 

 

 

Ընդամենը մշակովի հողատարածքները (սուբսիդավորման ենթակա տարածքը)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտատու (ֆիզիկական, իրավաբանական անձ) _______________________________

 

Համայնքի ղեկավար ________________________________________________

 

Կ.Տ.

_____   __________________    200   թ.

 

Հավելված N 3
գյուղատնտեսական գործունեություն
իրականացնող տնտեսավարող
սուբյեկտների սուբսիդավորման կարգի

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐՈՒՄ (2007 ԹՎԱԿԱՆ) ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՄՇԱԿՈՎԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐ) ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՈՒ ՓԱՍՏԱՑԻ ՄՇԱԿՈՎԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՇԵՂՈՒՄԸ

Ներկայացվում է մինչև 2007 թվականի հունիսի 15-ը

 

Հացահատի-
կային և հատիկաըն-
դեղեն
մշակա-
բույսեր

Կարտոֆիլ

Բանջարանոցային մշակաբույսեր

Տեխնիկական մշակաբույսեր

Միամյա
կերային
մշակաբույսեր

Բազմամյա
կերային
մշակաբույսեր

հա

դրամ

հա

դրամ

հա

դրամ

հա

դրամ

հա

դրամ

հա

դրամ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

Որպես սեփականություն տնօրինվող հողատարածքի վրա ցանքատարածությունները

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի վրա ցանքատարածությունները

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Որպես սեփականություն տնօրինվող հողատարածքի վրա բազմամյա
տնկարկները

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի վրա բազմամյա տնկարկները

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

Ընդամենը նախատեսված և փաստացի
մշակովի հողատարածքների
տարբերությունը և գումարի շեղումը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Հայտատու (ֆիզիկական, իրավաբանական անձ) _______________________________


 

Համայնքի ղեկավար ________________________________________________

Կ.Տ.

_____ __________________    200   թ.

 

Այդ թվում՝

Այլ

Խնձորենի

Տանձենի

Այլ

Ընդամենը

առաջին տարվա

նախորդ տարիների

հա

դրամ

հա

դրամ

հա

դրամ

հա

դրամ

հա

դրամ

հա

դրամ

հա (2+4+6+8+10+12+18+
+20+22+24)

դրամ (3+5+7+9+11+13+
+19+21+23+25)

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                     

Հավելված N 4
գյուղատնտեսական գործունեություն
իրականացնող տնտեսավարող
սուբյեկտների սուբսիդավորման կարգի

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՍԽԵՄԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան