Գլխավոր տեղեկություն
Համար
N 241-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2007 թվականի N 241-Ա

«ԿՆԻՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին, 43-րդ հոդվածի 3-րդ մասին ու 68-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել «Կնիք» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Կնիք» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքների կատարումը:

3. Լուծարման հանձնաժողովին` «Կնիք» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2007 թ. մարտի 10
Երևան