Գլխավոր տեղեկություն
Համար
N 1522-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2004 թվականի N 1522-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1833-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հիմնադրի լիազորությունները պետական կառավարման համապատասխան մարմիններին վերապահելու, մի շարք տնտեսական ընկերություններ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով չնախատեսված կազմակերպական-իրավական ձևի ձեռնարկությունները լուծարելու մասին» N 1833-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ և 3-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը» բառերով.

բ) որոշման 3-րդ կետում «N 5 հավելվածի» բառերը փոխարինել «NN 5 և 6 հավելվածների» բառերով.

գ) որոշման 5-րդ և 6-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 6
Երևան