Գլխավոր տեղեկություն
Համար
N 616
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.12.2005-01.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.19/19(194) Հոդ.448
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2002 թվականի N 616
քաղ. Երևան

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԵՎ ԱՊԱՌՔՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ) ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 24.03.05 N 391-Ն)


«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 24.03.05 N 391-Ն)

11 . Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված կարգով մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը հարկային մարմինը հրապարակում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով սահմանված առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի և տուրքերի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին վճարված ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների և (կամ) մաքսատուրքի) գումարների մեծությունները՝ հաշվարկված աճողական կարգով՝ համաձայն N 2 հավելվածի:

(11-ին կետը լրաց. 24.03.05 N 391-Ն, 15.09.05 N 1977-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. մայիսի 22

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 22-ի N 616 որոշման

(գլխագիրը փոփ. 24.03.05 N 391-Ն)


Կ Ա Ր Գ

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԵՎ ԱՊԱՌՔՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ) ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը:

(1-ին կետը խմբ. 24.03.05 N 391-Ն)

2. Սույն կարգով հրապարակման են ենթակա`

ա) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու տարվա արդյունքներով (ռեզիդենտների շահութահարկի տարեկան հաշվարկի, ոչ ռեզիդենտների հայտարարագրի հիման վրա) մեկ միլիոն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների մասին տվյալները (N 1 ձև).

Ընդ որում, կատարված ներդրումների հետևանքով` հաշվետու տարվա արդյունքներով մեկ մլն դրամ և ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված շահութահարկի տարեկան հաշվարկի հետ միասին իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում հարկային մարմնի կողմից հաստատված ձևով տեղեկություններ իրականացված ներդրումների և հայտարարագրված վնասների մասին: Այդ տեղեկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրապարակում է կատարված ներդրումների հետևանքով` հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկը (N 2 ձև).

բ) հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ ունեցած ապառքի (չվճարված հարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումար) նկատմամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ապառքի մեկ միլիոն դրամ և ավելի աճ ունեցող հարկ վճարողների մասին տվյալները (N 3 ձև).

գ) առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի և տուրքերի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին վճարված ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների և (կամ) մաքսատուրքի) գումարների մեծությունները՝ հաշվարկված աճողական կարգով:

(2-րդ կետը լրաց. 24.03.05 N 391-Ն, 15.09.05 N 1977-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը, իսկ առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի 3 միջոցներում և հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային էջում հրապարակում է սույն որոշման 2-րդ կետում նշված հարկ վճարողների (ապահովադիրների) ցանկերը՝ ըստ հայտարարագրած վնասների և կուտակած ապառքների (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) և վճարված հարկերի գումարների նվազման: Նշված ցանկերում ներառվում են հարկ վճարողի անվանումը, հաշվառման համարը, գտնվելու վայրը, հաշվետու տարվա արդյունքներով հայտարարագրված վնասի մեծությունը (հազար դրամներով) և հաշվետու տարվա արդյունքներով ապառքի (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) աճի մեծությունը, վճարված հարկերի մեծությունը (հազար դրամներով):

(3-րդ կետը խմբ. 24.03.05 N 391-Ն)

4. Հիմք ընդունելով հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքները և սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված հաշվարկներում (հայտարարագրերում) հարկ վճարողների, ապահովադիրների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կարող է հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած, հարկեր վճարած հարկ վճարողների վերաբերյալ հրապարակել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալների ճշգրտումներ:

(4-րդ կետը փոփ. 24.03.05 N 391-Ն)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 24.03.05 N 391-Ն, փոփ., լրաց. 15.09.05 N 1977-Ն)


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 22-ի N 616 որոշման

Ց Ա Ն Կ

ԱՌԱՋԻՆ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(վերնագիրը խմբ.
15.09.05 N 1977-Ն)

NN ը/կ

ՀՎՀՀ

Հարկ վճարողի անվանումը

Հարկ վճարողի գտնվելու վայրը

Ֆինանսական տարվա սկզբից հարկ վճարողի կողմից
ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը
(հազ. դրամ)

ընդամենը

որից`

հարկային մարմինների կողմից հավաքագրված

մաքսային
մարմինների կողմից հավաքագրված

այդ թվում`

ուղղակի հարկեր (այդ թվում` շահութահարկ, եկամտահարկ)

անուղղակի հարկեր (այդ թվում` ԱԱՀ, ակցիզային հարկ)

հաստատագրված վճարներ (այդ թվում` մաքսային սահմանին վճարված)

այլ հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                      
                     
                     
                     
                     
                     
                     
                     


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1


Ց Ա Ն Կ


200 ___ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ


NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը

Հարկ վճարողի գտնվելու վայրը

Վնասի մեծությունը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

         
         
         
         
        

(ձևը լրաց. 15.09.05 N 1977-Ն)

Ձև N 2

Ց Ա Ն Կ

 

200 __ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ` ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ


NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը

Հարկ վճարողի գտնվելու վայրը

Վնասի մեծությունը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(ձևը լրաց. 15.09.05 N 1977-Ն)

Ձև N 3

Ց Ա Ն Կ

 

200 __ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՊԱՌՔԻ ԱՃ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ


NN
ը/կ

 

ՀՎՀՀ

 

Կազմակերպության անվանումը

 

Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

Ապառքը
(հազ. դրամ)

01.01.200  թ.
դրությամբ

31.12.200  թ.
դրությամբ

աճը

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(ձևը լրաց. 15.09.05 N 1977-Ն)

(հավելվածը լրաց. 24.03.05 N 391-Ն, խմբ., լրաց. 15.09.05 N 1977-Ն)