«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2409-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ (2KR) ՏՆՕՐԻՆՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը որպես նվիրատվություն տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի` 5,0 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի չափով դրամայնացումից գոյացած միջոցներից մինչև 100 մլն դրամը հատկացնել Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրերի (2KR) տնօրինման շրջանակներում գոյացած Գործընկերային հիմնադրամի համալրմանը, իսկ մինչև 500 մլն դրամը` Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին` գյուղատնտեսական ծրագրերը ֆինանսավորելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. փետրվարի 27 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.10.2008, N 1173-Ա | 22.10.2008, N 2409-Ա | |
08.06.2006, N 777-Ա | 15.06.2006, N 2409-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|