Գլխավոր տեղեկություն
Համար
N 912-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2004 թվականի N 912-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 9 ՇԵՆՔԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության գիտամեթոդական խորհրդի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել վերակառուցել Երևանի Աբովյան փողոցի N 9 հասցեում գտնվող շենքը` ըստ Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նախագծի:

2. Երևանի քաղաքապետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի հետ, «Մուլտի գրուպ» կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևանի Աբովյան փողոցի N 9 հասցեում գտնվող շենքը որպես վարչական և բնակելի նշանակության բազմահարկ շենք վերակառուցելու մասին համապատասխան պայմանագիր` հիմք ընդունելով հետևյալ պայմանները`

ա) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների կատարման ֆինանսավորումն իրականացվելու է «Մուլտի գրուպ» կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.

բ) «Մուլտի գրուպ» կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա, երեք տարվա ընթացքում իրականացնելու է Երևանի Աբովյան փողոցի N 9 հասցեում գտնվող շենքի`

Աբովյան փողոցին հարող մասի նկուղային տարածքում գտնվող լողավազանի` որպես սպորտի թանգարանի վերակառուցումը,

շենքի տանիքի վերանորոգումը,

Երևանի Թումանյան փողոցին հարող շենքի, դրան կից շինությունների վերակառուցումը` որպես վարչական և բնակելի նշանակության բազմահարկ շենք:

3. Սահմանել, որ Երևանի Աբովյան փողոցի N 9 հասցեում գտնվող շենքի` Թումանյան փողոցին հարող մասի` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող սպորտային դահլիճի և վարչական տարածքի, նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում «Մուլտի գրուպ» կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

3.1. Երևանի Աբովյան փողոցի N 9 շենքում առկա բնակարանները և (կամ) ոչ բնակելի տարածքները (այդ թվում` դեռևս չկառուցված կամ կիսակառույց բնակարանները և (կամ) ոչ բնակելի տարածքները) կարող են օտարվել միայն բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը կառուցապատողի կողմից սահմանված կարգով ձեռք բերվելուց հետո։

Երևանի Աբովյան փողոցի N 9 շենքի բնակարանները և (կամ) ոչ բնակելի տարածքները սահմանված կարգով ձեռք բերած անձանց սեփականության իրավունքով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով սահմանված` տվյալ շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասի, ինչպես նաև շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերը:

(3.1 կետը լրաց. 22.06.06 N 923-Ա)

3.2. Վերակառուցված շենքից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի անհատույց օգտագործմանը թողնել նրան հանձնված անշարժ գույքի բաժնային մասին համապատասխան հողամասը:

(3.2 կետը լրաց. 22.06.06 N 923-Ա)

4. Երևանի քաղաքապետին` ձեռնարկել միջոցներ` սույն որոշմամբ նախատեսված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հաստատման, համաձայնեցման, ինչպես նաև անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման հետ կապված աշխատանքները սեղմ ժամկետներում ապահովելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 11
Երևան