Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2005-22.08.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 2005 թվականի N 8-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաշխարհային բանկի Տրանսպորտի վարկային ծրագրի շրջանակներում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված գույքն անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել`

ա) «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` համաձայն N 2 հավելվածի.

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գույքը մուտքագրել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշիռ (որպես նյութական արժեքներ), հետագայում որպես պատվիրատու, ճանապարհներին տեղադրելու համար անհատույց տրամադրել մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպություններին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունվարի 19
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի 
հունվարի 13-ի N 8-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Ընդհանուր
արժեքը
(դրամ)

1.

Ճանապարհային արգելափակոցներ

 

504205200

այդ թվում`

 

ա) ճանապարհային արգելափակոցների ճաղեր

7334 հատ

332028000

բ) ճանապարհային արգելափակոցների ձողեր

7539 հատ

148449600

գ) ճանապարհային արգելափակոցների ներդիրներ

7539 հատ

4677600 

դ) ճանապարհային արգելափակոցների ծայրեր

64 հատ

8640000

ե) անդրադարձիչներ

7539 հատ

6339600

զ) հեղյուսներ, մանեկներ, տափօղակ (M16)

3.4 տ

4070400

2.

 

 

Ճանապարհային ներկ

 

95954800

այդ թվում`

ա) ճանապարհային ներկ

100 տ

90874840

բ) լաքապատված լուսարտացոլող գնդիկներ (այդ թվում` լուսարտացոլող գնդիկներ` 5 տոննա)

6 տ

5079960

3.

Ճանապարհային նշաններ

 

189875940.3

այդ թվում`

ա) ճանապարհային նշաններ (ներառյալ մոնտաժման համար անհրաժեշտ մանրամասները)

14530 հատ

150940106.3

բ) ճանապարհային նշանների երկաթյա ցինկապատ ձողեր (d=57 մմ, հաստությունը` 3.5 մմ)

33753 գծմ

38935834

 

Ընդամենը

 

790035940.3

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի 
հունվարի 13-ի N 8-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Գույքի անվանումը

Քանակը

Ընդհանուր
արժեքը
(դրամ)

Ավտոմեքենաների արագությունը չափող սարքավորում (ռադար) «Իսկրա-1»

 

83015773

այդ թվում`

 
ա) ռադար «Իսկրա-1»

150

բ) «Իսկրա-1» ռադարի մարտկոցներ

150

գ) «Իսկրա-1» ռադարի պայուսակ

150

դ) մալուխներ` մարտկոցների լիցքավորման համար

150

Ընդամենը

 

83015773

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.12.2012, N 1596-Ա 22.12.2012, N 8-Ա
10.08.2006, N 1137-Ա 22.08.2006, N 8-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան