Գլխավոր տեղեկություն
Համար
N 1200-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2005-01.12.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2005 թվականի N 1200-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վանաձորի կինոցանցի «Գուգարք» կինոթատրոնի գույքը, այդ թվում` 904,97 քառ. մետր մակերեսով շենքը (քաղ. Վանաձոր, Աղայան 39Ա) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Էռնանի Առաքելյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0685481, տրված` 018-ի կողմից):

2. Սահմանել`

ա) Վանաձորի կինոցանցի «Գուգարք» կինոթատրոնի գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 4082 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 1021 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 36706 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) 3 տարվա ընթացքում կատարել 12 մլն դրամի ներդրում և ապահովել 45 աշխատատեղ` նվազագույնը 25 հազ. դրամ աշխատավարձով, այդ թվում`

առաջին տարում` 4 մլն դրամի ներդրում և 10 աշխատատեղ,

երկրորդ տարում` 4 մլն դրամի ներդրում և 15 աշխատատեղ,

երրորդ տարում` 4 մլն դրամի ներդրում և 20 աշխատատեղ.

գ) Վանաձորի կինոցանցի «Գուգարք» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 3 տարի ժամկետով:

4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 13
Երևան