«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605268
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հունիսի 2005 թ. |
N 20-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով և 61-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը (Հավելված 1):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. սեպտեմբերի 4-ի «Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընտրական փաստաթղթերը փաթեթավորելու և դրանք ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 11/6-Ն որոշումը:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ
Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու
1. Քվեարկության ավարտից հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունների կատարումն ավարտելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, սահմանված կարգով փաթեթավորված (պարկում տեղադրված) ընտրական փաստաթղթերը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեկ օրինակը, գործավարության մատյանը, կնիքը (կնիքը՝ ԿԸՀ սահմանված կարգով) ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են տարվում ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ: Ընտրական փաստաթղթերի հետ միաժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են տեղափոխվում նաև քվեատուփերը, քվեարկության խցիկները:
Ընտրական փաստաթղթերը տեղափոխող ավտոմեքենան կարող են ուղեկցել վստահված անձինք, միջազգային և տեղական դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներակայացուցիչները՝ իրենց միջոցներով:
3. Ընտրական փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյանում պարտադիր գրառմամբ, հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու և սույն կարգի թիվ 1/1 հավելվածով հաստատված ստացական տալու միջոցով:
Ստացականը ստորագրվում և կնքվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, որի առաջին մասը մնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, երկրորդ մասը` տրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:
Հավելված 1/1 |
Ս Տ Ա Ց Ա Կ Ա Ն
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընդունելու վերաբերյալ
I մաս
Թիվ _____ ընտրատարածքի թիվ _______ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնեց, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ընդունեց
p ընտրական փաստաթղթերի կնքված փաթեթը /պարկը/ p գործավարության մատյանը p քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության /արձանագրությունների/ մեկ օրինակը /օրինակները/ p թիվ ________ կնիքը p քվեատուփեր ________ հատ p քվեախցիկներ _________ հատ _________________ ՏԸՀ նախագահ ____________________________
«____» _______________ 200 թ.
ԸԸՀ-ի Կ.Տ. |
Ս Տ Ա Ց Ա Կ Ա Ն
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընդունելու վերաբերյալ
II մաս
Թիվ _____ ընտրատարածքի թիվ _______ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնեց, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ընդունեց
p ընտրական փաստաթղթերի կնքված փաթեթը /պարկը/ pգործավարության մատյանը pքվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության /արձանագրությունների/ մեկ օրինակը /օրինակները/ p թիվ ________ կնիքը p քվեատուփեր ________ հատ _________________ ՏԸՀ նախագահ ____________________________
«____» _______________ 200 թ.
ԸԸՀ-ի Կ.Տ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.10.2011, N 75-Ն | 25.11.2011, N 20-Ն | |
24.11.2007, N 177-Ն | 28.11.2007, N 20-Ն | |
01.02.2007, N 20-Ն | 11.03.2007, N 20-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|