Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-328-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.21/16(540) Հոդ.338
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը


1. «Ավելացված արժեքի հարկի
մասին» ՀՀ օրենքում
փոփոխություն կատարելու
մասին

Կառավարություն
09.01.2007

Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով

2. «Գույքահարկի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում
կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Գ. Սահակյան
Վ. Կարախանյան
Հ. Հարությունյան
Գ. Մելիքյան
Ա. Աշոտյան
Հ. Նաղդալյան
14.02.2007

Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային
հանձնաժողովը

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
 
Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային
հանձնաժողովը

Վարչական
իրավախախտումների
վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
փոփոխություն կատարելու
մասին

Կառավարություն
26.02.2007

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Տ. Թորոսյան


26 փետրվարի 2007 թվականի,
քաղ. Երևան
Ն-328-3

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան