«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11611572
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 16 դեկտեմբերի 2011 թ.    | 
N 787-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 77-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 14-ի N 660-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2004 թվականի մարտի 30-ի «Ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների ձևը և դրանց տալու կարգը հաստատելու մասին» N 77-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1. հրամանով հաստատված 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար`  | 
Մ. Վարդանյան | 
| 
 Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 30.03.2004 թ. N 77-Ն հրամանի  | 
Կ Ա Ր Գ
ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ
1. Ուղևորատար տրանսպորտով երթևեկության արտոնության իրավունքը հաստատող վկայական (այսուհետ` վկայական) ստանալու համար արտոնություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին (այսուհետ` քաղաքացի) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» (այսուհետ` կազմակերպություն) անձամբ կամ նրա կողմից լիազորված անձի միջոցով կամ փոստով պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
1) արտոնությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) անձնագրի պատճենը, իսկ մինչև 16 տարին չլրացած քաղաքացին` ծննդյան վկայականի պատճենը.
3) մեկ գունավոր լուսանկար (3x4 չափսի):
2. Վկայականը քաղաքացուն տրվում է սույն կարգի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի բնօրինակների հետ համադրելու և անճշտություն չհայտնաբերելու դեպքում:
3. Վկայականը ստանալու համար սույն կարգի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի բնօրինակներն անձամբ կամ լիազորված անձի միջոցով ներկայացրած քաղաքացին (իր ցանկությամբ) վկայականը կարող է ստանալ նաև լիազորված անձի միջոցով կամ փոստով: Լիազորված անձը վկայականը ստանալու համար պետք է ներկայացնի լիազորագիրը և իր անձնագիրը:
4. Վկայականները պատրաստվում են համակարգչային եղանակով, լուսանկարը փակցված վիճակում ստորագրվում են կազմակերպության տնօրենի կողմից և կնքվում կազմակերպության կնիքով, ապա երեսպատվում պոլիմերային թաղանթով (լամինացիա):
5. Վկայականների համարակալումը կատարվում է`
1) Երևան քաղաքում հաշվառված քաղաքացիների վկայականները հնգանիշ թվով, սկսած 00001-ից հաջորդաբար մինչև 99999-ը.
2) մարզերում հաշվառված քաղաքացիների վկայականները կոտորակով, որի առաջին երկնիշ թիվը յուրաքանչյուր մարզի համար սահմանված պայմանական համարն է, իսկ երկրորդ քառանիշ թիվը սկսվում է 0001-ից հաջորդաբար մինչև 9999-ը:
6. Վկայականը տրվում է անվճար, սույն կարգով սահմանված փաստաթղթերը կազմակերպությունում մուտքագրվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
7. Քաղաքացիներին վկայականների հատկացման համար փաստաթղթերի ընդունումը և վկայականների հանձնումը կատարվում է աշխատանքային բոլոր օրերին ժամը 9:00-13:00 և 14:00-18:00:
8. Վկայականները այլ անձի փոխանցելը, նվիրելը, օտարելը (վաճառելը) արգելվում է:
9. Վկայականը կորցնելու դեպքում այն անվավեր է ճանաչվում և քաղաքացին նոր վկայական ստանում է սույն կարգի պահանջներին համապատասխան:
10. Վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում քաղաքացուն դրա կրկնօրինակը տրվում է ոչ պիտանի վկայականը հետ հանձնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
11. Վկայականները տրվում են`
1) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) կողմից հաշմանդամության կարգավիճակի սահմանված ժամկետով.
2) մանկուց հաշմանդամներին` մինչև 18 տարին լրանալը.
3) մնացած խմբերի քաղաքացիներին` անժամկետ:
12. Կազմակերպության կողմից ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների հաշվառումն իրականացվում է հաշվառման մատյանում գրանցելով հետևյալ տվյալները`
1) հերթական համարը.
2) քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը.
3) վկայականի համարը.
4) վկայականի տեսակը.
5) վկայականի տրման ամսաթիվը.
6) արտոնության հիմքը և արտոնությունը հաստատող փաստաթղթի տվյալները (անվանումը, համարը, տրման ամսաթիվը).
7) բնակության վայրը.
8) անձնագրի տվյալները (համարը, տրման ամսաթիվը, ում կողմից է տրված).
9) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
10) քաղաքացու ստորագրությունը, կամ լիազորված անձի ազգանունը, անունը, անձնագրի սերիան, համարը, ստորագրությունը, կամ փոստով առաքելու ծանուցագրի տվյալները.
11) ծանոթություն:
13. Ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների հաշվառման մատյանի վարումը իրականացվում է թղթային և էլեկտրոնային, համաձայն Ձև 1-ի (կցվում է):
14. Հաշվառման մատյանում տվյալների հաշվառումը կատարվում է վկայականը տրամադրելուց հետո, վկայականների համարների հաջորդական հաշվառմամբ:
15. Վկայականը անվավեր ճանաչվելու կամ նորով փոխարինվելու դեպքում հաշվառման մատյանի «Ծանոթություն» սյունակում կատարվում է համապատասխան նշում:
16. Վկայականների տրամադրման փաստաթղթերը կազմակերպության կողմից արխիվացվում են թղթային և էլեկտրոնային (սկաներով տվյալների ընթերցման միջոցով) եղանակներով:
17. «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տնօրենին`
1) յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ճշտել ուղևորատար տրանսպորտով երթևեկության արտոնության իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ ցուցակները.
2) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ներկայացնել տեղեկատվություն վկայականների հատկացման վերաբերյալ:
18. Արտոնությունը կորցնելու հետևանքով սույն կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետում նշված ցուցակներից դուրս մնացած կամ մահացած քաղաքացիների վկայականները, ինչպես նաև գործողության ժամկետը լրացած կամ կորցրած վկայականները ճանաչվում են անվավեր և վկայականն անվավեր ճանաչելու վերաբերյալ կազմակերպությունը հայտարարություն է տեղադրում նախարարության ինտերնետային կայքէջում:»:
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Ջիլավյան | 
Ձև 1
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ
| 
 Հ/Հ  | 
 ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ  | 
 ՎԿԱՅԱԿԱՆԻ  | 
 ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒ-  | 
 ԲՆԱԿՈՒ-  | 
 ԱՆՁՆԱԳՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ  | 
 ԾՆՆԴՅԱՆ  | 
 ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒ-  | 
 ԾԱՆՈԹՈՒ-  | ||||
| 
 ՀԱՄԱՐԸ  | 
 ՏԵՍԱԿԸ  | 
 ՏՐՄԱՆ ԱՄՍԱ-  | 
 ՀԱՄԱՐԸ  | 
 ՏՐՄԱՆ ԱՄՍԱ-  | 
 ՈՒՄ ԿՈՂՄԻՑ Է ՏՐՎԱԾ  | |||||||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
 9  | 
 10  | 
 11  | 
 12  | 
 13  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|