Գլխավոր տեղեկություն
Համար
N 1687-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2003-26.02.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 դեկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1687-Ա

 

ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Դիլիջանի Մաքսիմ Գորկու N 3 հասցեում գտնվող շենքերը, կառուցվածքները և փոխանցվող հարմարանքները` 8 հատ (այսուհետ` գույք) և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

1.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 2003 թվականի օգոստոսի 7-ին գնահատված 10959,14 հազար դրամ արժեք ունեցող` սույն որոշման 1.1-ին կետում նշված գույքը և դրան հարող 6 հեկտար հողատարածքը կադաստրային արժեքով վաճառել Գ. Ծառուկյանին (անձնագիր` AE 0580303) (այսուհետ` գնորդ):

1.3. Սահմանել գույքի վաճառքի գինը` 7,0 մլն դրամ:

1.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշիվներին վճարել սույն որոշման 1.2-րդ կետում նշված հողատարածքի կադաստրային արժեքը և 1.3-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.

գ) 3 տարվա ընթացքում գույքի վերանորոգման նպատակով ներդնել 80,0 մլն դրամ`

1-ին տարում` 20,0 մլն դրամ,

2-րդ տարում` 30,0 մլն դրամ,

3-րդ տարում` 30,0 մլն դրամ:

1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1.4-րդ կետի «ա» ենթակետում նշված վճարումները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

1.6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում կատարել սույն որոշման 1.1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության` Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցի N 3 շենքը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 2003 թվականի օգոստոսի 19-ին գնահատված 2218,63 հազար դրամ արժեք ունեցող շենքը` 383,54 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, վաճառել դրա վարձակալ «Շուշան և Մհեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` Տավուշի մարզ, քաղ. Նոյեմբերյան, Դպրոցականների փող., շենք 42, բն. 9) (այսուհետ` գնորդ):

2.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 555000 դրամ:

2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.

գ) 2 տարվա ընթացքում գույքի վերանորոգման նպատակով ներդնել 3,0 մլն դրամ`

1-ին տարում` 1,0 մլն դրամ,

2-րդ տարում` 2,0 մլն դրամ:

2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2.3-րդ կետի «ա» ենթակետում նշված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 13
Երևան