Գլխավոր տեղեկություն
Համար
N 21-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2007-29.03.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.10.01/23(141) Հոդ.236
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605269

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.
ք. Երևան
N 21-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

չօգտագործված քվեարկության ծրարները, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ, ՄԱՐՎԱԾ, ՏԵՍԱԿԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐՆԵՐԸ, ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՆԴՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 01.02.07 N 11-Ն)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ և 10-րդ ենթակետերով, 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել չօգտագործված քվեարկության ծրարները, չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, քվեաթերթիկների ելունդները և ընտրողների ցուցակները փաթեթավորելու կարգը (Հավելված 1)։

(1-ին կետը լրաց. 01.02.07 N 11-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու և զմռսելու կարգը սահմանելու մասին» N 10/4-Ն, «Սխալ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկի փոխարեն ընտրողին նոր քվեաթերթիկ հատկացնելու արձանագրության ձևը հաստատելու մասին» N 10/5-Ն որոշումները։


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 


Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ.
հունիսի 22-ի թիվ 21-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

չօգտագործված քվեարկության ծրարները, Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված եվ հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված եվ հաշվարկված քվեաթերթիկները, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐՆԵՐԸ, քվեաթերթիկների ելունդները ընտրողների ցուցակները փաթեթավորելու

երնագիրը լրաց. 01.02.07 N 11-Ն)

 

1. Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկն անհապաղ մարվում է: Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկը մարելուց հետո՝ անհապաղ, ընտրողներին հատկացվող քվեաթերթիկների 100-ական կապից հանվում է քվեաթերթիկից առանձնացված ելունդ՝ նույն կարգով մարվում, իսկ մարված ելունդը ամրացվում մարված քվեաթերթիկին: Քվեաթերթիկի և ելունդի մարման մասին գործավարության մատյանում կազմվում է համապատասխան արձանագրություն:

Օգտագործված քվեաթերթիկների ելունդները հաշվարկելիս մարված ելունդների թիվը հաշվի չի առնվում:

2. Քվեաթերթիկները (ելունդները) մարվում են դրանք ներքևի աջ կամ ձախ անկյունից կտրելու միջոցով, սակայն այնպես, որ չվնասվեն հանձնաժողովի անդամների՝ քվեաթերթիկի վրա առկա ստորագրությունները:

21. Չօգտագործված քվեարկության ծրարները մարվում են դրանք որևէ անկյունից կտրելու միջոցով և փաթեթավորվում առանձին փաթեթում:

(21 կետը լրաց. 01.02.07 N 11-Ն)

3. Քվեարկության արդյունքներն ամփոփելիս, որպես մարված քվեաթերթիկների թիվ արձանագրվում է չօգտագործված (այդ թվում` խոտանված) քվեաթերթիկների և ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկների թվերի գումարը:

4. Մարված բոլոր քվեաթերթիկները փաթեթավորվում են մեկ փաթեթում (ծրարում):

5. Ընտրողների ցուցակները և ընտրողների լրացուցիչ ցուցակները՝ կից վճիռներով, և լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման տեղեկանքներով փաթեթավորվում են մեկ փաթեթում (ծրարում): Նույն կարգով փաթեթավորվում են նաև ընտրողների կողմից օգտագործված քվեաթերթիկների ելունդները:

(5-րդ կետը լրաց. 01.02.07 N 11-Ն)

6. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները փաթեթավորվում են ըստ տեսակների՝ առանձին փաթեթներում (ծրարներում), իսկ քվեարկության ծրարները` առանձին փաթեթում:

(6-րդ կետը լրաց. 01.02.07 N 11-Ն)

7. Փաթեթը (ծրարը) փակման մասում կնքվում է հանձնաժողովի կնիքով և ստորագրվում  հանձնաժողովի  երեք անդամի կողմից: Հանձնաժողովի մյուս անդամները և /կամ/ վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա:

8. Սույն կարգում սահմանված գործառույթների վերաբերյալ համապատասխան գրառումներ է կատարվում հանձնաժողովի գործավարության մատյանում: