«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2004 թվականի N 1215-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հարավային Կովկասում մշակութային և բնական ժառանգության պահպանման ու պատմական քաղաքների կառավարման ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Ճարտարապետական և բնական ժառանգության վերականգնումը քաղաքաշինության քաղաքականության մեջ» ծրագրի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմին իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ` մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|