Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2007-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.15/27(267) Հոդ.269
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
19.07.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605299

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հուլիսի 2005 թ.
ք. Երևան
N 31-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 27-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու կարգը (Հավելված 1):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 10/7-Ն որոշումը:


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 


Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի

թիվ 31-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու

 

1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեք անդամի, որոնք պարտավոր են նույն օրը՝ մինչև ժամը 2400-ն ստորագրել ընտրողների ցուցակների բոլոր էջերը և բոլոր քվեաթերթիկները:(նախադասությունը հանվել է 01.02.07 N 8-Ն)

(1-ին կետը լրաց., փոփ. 01.02.07 N 8-Ն)

1.1. Ընտրողների ցուցակների էջերը և քվեաթերթիկները ստորագրելու համար անցկացվող վիճակահանությանը մասնակցում են տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները:

(1.1-ին կետը լրաց. 01.02.07 N 8-Ն)

1.2. Վիճակահանությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից երեքի վրա նշում է կատարում: Թերթիկները քառապատիկ ծալում է՝ այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:

1.3. Ըստ հանձնաժողովի անդամների ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ:

1.4. Ընտրողների ցուցակների էջերը և քվեաթերթիկները ստորագրում է հանձնաժողովի այն երեք անդամը, ում վիճակահանության արդյունքում բաժին է ընկել նշում պարունակող թերթիկ:

(1.4-րդ կետը լրաց. 01.02.07 N 8-Ն)

1.5. Վիճակահանության արդյունքներն արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում:

2. Քվեարկության օրը՝ ժամը 700-ին տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում, վիճակահանությունների միջոցով որոշում է 2 ժամը մեկ պարբերականությամբ` ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամին, շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին (համապետական ընտրությունների դեպքում, եթե տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվել է ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկություն կազմակերպելու համար քաղաքացիների լրացուցիչ ցուցակ):

Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանություններին չեն մասնակցում։ Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին՝ նրանց բացակայության ընթացքում:

(2-րդ կետը խմբ. 01.02.07 N 8-Ն)

2.1. Վիճակահանությունները կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ, որոնց վրա նշում է՝

ա) «Ընտրողների գրանցումն իրականացնող» (1, իսկ 1000-ից ավելի ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում՝ 2 հատ թերթիկ: 2 հատ թերթիկի դեպքում նշվում է նաև համապատասխանաբար «1-ին ցուցակ», «2-րդ ցուցակ» բառերը:),

բ) «Քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող» (1, իսկ 1000-ից ավելի ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում՝ 2 հատ թերթիկ),

գ) «Քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու» (1 հատ թերթիկ),

դ) «Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող» (1 հատ թերթիկ` համապետական ընտրություների դեպքում) բառերը:

Թերթիկները (նաև նշում չպարունակող) քառապատիկ ծալում է այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:

(2.1-ին կետը փոփ., խմբ., լրաց. 01.02.07 N 8-Ն)

2.2. Ըստ հանձնաժողովի անդամների ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ, բարձրաձայն կարդում թերթիկի վրա գրվածը և թերթիկը փոխանցում հանձնաժողովի նախագահին:

Տեղամասային ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր հերթափոխի համար անցկացնում է առանձին վիճակահանություն:

Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին որոշելուց հետո «Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող» նշումը պարունակող թերթիկը հանվում է վիճականությունից:

Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամը մասնակցում է 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը որոշելու համար անցկացվող հաջորդ վիճակահանություններին:

Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամը վիճակահանության արդյունքով որոշված մյուս գործառույթը (գործառույթները) իրականացնում է ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությունն անցկացնելուց հետո: Ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությունն անցկացնելու ժամանակ շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամի` վիճակահանությամբ որոշված գործառույթը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի այլ անդամ:

(2.2-րդ կետը լրաց. 01.02.07 N 8-Ն)

2.3. Վիճակահանության արդյունքում, ըստ հանձնաժողովի անդամներին բաժին ընկած թերթիկների նշումների, հանձնաժողովի անդամների միջև բաշխվում են առաջին հերթափոխի կողմից քվեարկությունը կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված պարտականությունները:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վիճակահանությունների արդյունքներին համապատասխան ապահովում է հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ հերթափոխը:

(2.3-րդ կետը լրաց. 01.02.07 N 8-Ն)

2.4. Վիճակահանության արդյունքում առանց նշումի թերթիկ հանած հանձնաժողովի անդամը կատարում է հանձնաժողովի նախագահի՝ քվեարկության կազմակերպմանն ուղղված հանձնարարականները:

2.5. Վիճակահանությունների արդյունքներն արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում:

(2.5-րդ կետը փոփ. 01.02.07 N 8-Ն)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 01.02.07 N 8-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 31-Ն
01.02.2007, N 8-Ն 11.03.2007, N 31-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան