Գլխավոր տեղեկություն
Համար
N 940-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.26/40(495) Հոդ.877
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2006 թվականի N 940-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1922-Ն որոշման N 5 հավելվածի համաձայն որպես պետական սեփականություն թողնված «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության` 5.08 հեկտար բնակավայրերի հողերը միացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքի բնակավայրերի հողերին` որպես քաղաքացիների սեփականության այգեգործական (ամառանոցային) հողեր, իսկ գյուղատնտեսական նշանակության 57.98 հեկտար հողերից 49.98 հեկտարը և «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 94.74 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքին՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց., փոփ. 11.01.07 N 33-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 11
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 29-ի N 940-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵՐՁԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան