Գլխավոր տեղեկություն
Համար
N 138-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 138 -Ա

 

ՇԵՆՔԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Կապանի մասնաճյուղի` 3 26681104 դրամ հաշվեկշռային արժեքով ու 1960 քառ. մետր մակերեսով շենքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի տնօրինության Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում ազատված նախկին հակատուբերկուլյոզային դիսպանսերի 12486540 դրամ հաշվեկշռային արժեքով ու 978.2 քառ. մետր մակերեսով շենքը և 188.1 քառ. մետր մակերեսով շինություններն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

(2-րդ կետը փոփ. 18.08.06 N 1166-Ա)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. փետրվարի 21
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.08.2006, N 1166-Ա 24.08.2006, N 138-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան