Գլխավոր տեղեկություն
Համար
N 1536-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.11.2005-06.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.01/65(364) Հոդ.1322
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2004 թվականի N 1536-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի ծրագրավորման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը ծրագրավորելիս Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կապի ծառայությունների վճարները հաշվարկվում են` ելնելով հետևյալ սկզբունքներից`

ա) փոքր ունակության (PABX) ավտոմատ հեռախոսակայաններ չշահագործող մարմինների համար մեկական հեռախոսագիծ` մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների (օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) անդամների), աշխատակազմի ղեկավարի, առանձնացված ստորաբաժանման ղեկավարի, առանձնացված ստորաբաժանումների տարածքային մարմինների ղեկավարների, և մեկական հեռախոսագիծ` յուրաքանչյուր 4 աշխատողի հաշվով (բացառությամբ տեխնիկական սպասարկողների).

բ) փոքր ունակության (PABX) ավտոմատ հեռախոսակայաններ շահագործող մարմինների համար` մեկական հեռախոսագիծ` մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների (օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) անդամների), աշխատակազմի ղեկավարի, առանձնացված ստորաբաժանման ղեկավարի, առանձնացված ստորաբաժանումների տարածքային մարմինների ղեկավարների, և մեկական հեռախոսագիծ` յուրաքանչյուր 5 աշխատողի հաշվով (բացառությամբ տեխնիկական սպասարկողների):

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

ա) ելնելով տվյալ պետական մարմնի գործառույթների բնույթից և առանձնահատկություններից, հաշվի առնելով նախորդ տարիների դինամիկան` մինչև 2004 թվականի դեկտեմբերի 15-ը մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում բյուջետային ծախսերի` կապի` միջքաղաքային խոսակցությունների, րոպեավարձի վճարումների և փոստային ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաների, ինչպես նաև պետական մարմինների կողմից հեռախոսային կապի այլ տեսակներից օգտվելու վերաբերյալ.

բ) կապի ծառայությունների վճարների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներն արդյունավետ օգտագործելու նպատակով մինչև 2004 թվականի դեկտեմբերի 15-ը մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական մարմինների հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնների և միջքաղաքային հեռախոսակապից օգտվողների օրինակելի ցանկի վերաբերյալ առաջարկություն:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ելնելով նախարարության գործառույթների առանձնահատկություններից, համագործակցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հետ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծրագրավորման հիմքում դնելու համար մինչև 2004 թվականի դեկտեմբերի 15-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել նախարարության աշխատակազմի կապի ծախսերի տարեկան ծավալների վերաբերյալ առաջարկություն:

4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը ծրագրավորելիս Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններից օգտվելու վարձի վճարման ծախսերը սահմանել յուրաքանչյուր հաստիքային միավորի համար` օրական 30 լիտր:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` համագործակցելով շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների հետ` մինչև 2005 թվականի մայիսի 1-ը մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում բյուջետային ծախսերի առանձին տեսակների` էլեկտրաէներգիայի, վառելիքի, ջեռուցման և գազի ձեռքբերման տարեկան ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաների վերաբերյալ առաջարկություն:

(5-րդ կետը փոփ. 17.02.05 N 179-Ն)

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմերի ղեկավարներին ելնելով մարմնի գործառույթների առանձնահատկություններից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծրագրավորման հիմքում դնելու համար կանոնակարգել իրենց աշխատակազմերի կապի, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաներից` կոմունալ ծախսերի տարեկան ծավալները:

61. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, ելնելով մարմնի գործառույթների առանձնահատկություններից, մինչև 2005 թվականի օգոստոսի 1-ը կանոնակարգել համակարգի կապի և կոմունալ ծախսերի տարեկան ծավալները:

(61 կետը լրաց. 05.05.05 N 594-Ն)

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` ելնելով գործառույթների առանձնահատկություններից` մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը կանոնակարգել համակարգի կապի և կոմունալ ծախսերի տարեկան ծավալները:

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` ելնելով գործառույթների առանձնահատկություններից, համագործակցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ` մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համակարգի կապի և կոմունալ ծախսերի տարեկան ծավալների վերաբերյալ առաջարկություն:

9. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ելնելով գործառույթների առանձնահատկություններից, համագործակցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ` մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համակարգի, ինչպես նաև դատական իշխանության մարմինների կապի և կոմունալ ծախսերի տարեկան ծավալների վերաբերյալ առաջարկություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարության կենտրոնական ապարատի կապի և կոմունալ ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաներին համապատասխան:

10. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին՝ մինչև 2005 թվականի դեկտեմբերի 1-ը իրենց ղեկավարած մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար հաստատել՝

ա) կապի ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հետ.

բ) կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի  նախարարի ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ:

(10-րդ հոդվածը խմբ. 03.11.05 N 1841-Ն)

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման ընթացքում բյուջետային ծախսերի առանձին տեսակների կապի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, ջեռուցման և գազի ձեռքբերման տարեկան ծավալները ծրագրավորելիս հիմք ընդունել այդ ծախսատեսակների նախորդ տարիների դինամիկան.

բ) մինչև 2005 թվականի փետրվարի 15-ը և մայիսի 15-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ համապատասխանաբար 2005 թվականի երկրորդ եռամսյակից և երկրորդ կիսամյակից Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի գծով սույն որոշմամբ նախատեսված կապի և կոմունալ ծախսերի նորմաներից ու տարեկան ծավալներից բխող հնարավոր փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրի ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը կազմելիս քննարկել սույն որոշման ընդունման հետևանքով անհրաժեշտ միջոցների ընդգրկման հնարավորությունների հարցը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 9
Երևան