ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 փետրվարի 2007 թ. |
թիվ 50-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՍԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 335 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի փետրվարի 8-ի թիվ 7 արձանագրություն), ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
«Արսեն Կիրակոսյան» արտարժույթի փոխանակման կետի կողմից (լիցենզիա թիվ 335) 2006 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 335/3 արձանագրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «Արսեն Կիրակոսյան» արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|
|