040.0654.28.10.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 1998 թվական թիվ 654
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի oգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 286 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» թիվ 526 որոշման 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի բնակչության հատուկ սպասարկման բաժին ստեղծելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանման համար նախատեսված ծախսերն ավելացնել 246,6 հազ. դրամով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով գործադիր իշխանության մարմինների պահպանման համար նախատեսված ծախսերի կրճատումներից տնտեսված միջոցների հաշվին` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերը պակասեցնել 38,8 հազ. դրամով` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված N 1 |
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանման համար նախատեսված ծախսերի ավելացումն ըստ տնտեսագիտական դասակարգման
N |
Գումարը |
Ա. Ընթացիկ ծախսեր որից` |
|
1. Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ |
141,2 |
2. Ընթացիկ տրանսֆերտներ այդ թվում` |
45,2 |
մուծումներ պետական սոցիալական ապահովագրության ու կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին |
45,2 |
3. Ապրանքների գնման ու ծառայությունների վճարման ծախսեր այդ թվում` |
60,2 |
ա) ապրանքների ձեռքբերում այդ թվում` |
35,3 |
գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր |
35,3 |
բ) գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
2,9 |
գ) տրանսպորտային ծառայությունների վճար |
- |
դ) կապի ծառայությունների վճար |
8,8 |
ե) կոմունալ ծառայությունների վճար այդ թվում` |
13,2 |
վառելիքի և ջեռուցման ծախսեր |
4,9 |
ջրմուղից և կոյուղուց oգտվելու ծախսեր |
0,1 |
էլեկտրաէներգիայի ծախսեր |
8,2 |
Ընդամենը |
246,6 |
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերի ավելացումն ըստ տնտեսագիտական դասակարգման
N |
Գումարը |
Ա. Ընթացիկ ծախսեր որից` |
|
1. Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ |
- |
2. Ընթացիկ տրանսֆերտներ այդ թվում` |
- |
մուծումներ պետական սոցիալական ապահովագրության ու կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին |
- |
3. Ապրանքների գնման ու ծառայությունների վճարման ծախսեր այդ թվում` |
38,8 |
ա) ապրանքների ձեռքբերում այդ թվում` |
17,7 |
գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր |
17,7 |
բ) գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
6,1 |
գ) տրանսպորտային ծառայությունների վճար |
- |
դ) կապի ծառայությունների վճար |
15,0 |
ե) կոմունալ ծառայությունների վճար այդ թվում` |
- |
վառելիքի և ջեռուցման ծախսեր |
- |
ջրմուղից և կոյուղուց oգտվելու ծախսեր |
- |
էլեկտրաէներգիայի ծախսեր |
- |
զ) այլ ծախսեր |
- |
Ընդամենը |
38,8 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.11.2005, N 1850-Ն | 24.11.2005, N 654 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|