«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 50307074
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ
8 փետրվարի 2007 թ. |
N 39-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» թիվ ՆՀ-728 հրամանագրի 1.6 կետով՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2006 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» թիվ 13-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը՝
1) 11-րդ կետի ե/ ենթակետում «դիպլոմի» բառից հետո լրացնել «իսկ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների ընտրության (նշանակման) համար բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի (կոդ 0401, 0402, 0403)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Մարզպետ՝ |
Ա. Ղահրամանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|