Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 77-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.09.02/21(107)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.03.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

6 մարտի 2007 թ.

թիվ 77-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀՈՎՍԵՓՅԱՆՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 621 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը,  հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի մարտի 1-ի թիվ 11 արձանագրություն), քննարկելով ներկայացված բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

«Հայր և որդի Հովսեփյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  (լիցենզիա թիվ 621) արտարժույթի փոխանակման կետի կողմից 2006 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 621/2 արձանագրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «Հայր և որդի Հովսեփյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. մարտի 13
Երևան