ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 մարտի 2007 թ. |
թիվ 73-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 517 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Գոհար Աղալարյանի 2007 թվականի փետրվարի 26-ի դիմումը` քաղաք Երևան, Ազատության պողոտա, թիվ 1 շենք հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 517) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Գոհար Աղալարյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 517 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոհար Աղալարյանին (հասցեն` Կոտայքի մարզ, գյուղ Քանաքեռավան) հանձնելու պահից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|