ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 փետրվարի 2007 թ. |
թիվ 49-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 663 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ՄԻԱԲԱՐՍԵԼՈՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի փետրվարի 6-ի դիմումը` քաղաք Երևան, Թումանյան 35 շենք, բնակարան 1 հասցեում գործող արտարժույթի փոխանակման կետի (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 663) գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ՄԻԱԲԱՐՍԵԼՈՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 663 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄԻԱԲԱՐՍԵԼՈՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցեն` քաղաք Երևան, Թումանյան 35 շենք, բնակարան 1) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|