Գլխավոր տեղեկություն
Համար
N 1321-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2003 թվականի N 1321-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ ՋՈՒՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդի կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանում գտնվող ոռոգման համակարգերը «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման հանձնելու մասին հայտը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 228376.159 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 18048.742 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 25523.856 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը` համաձայն N 2 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով` սահմանված կարգով նվազեցնել «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի չափով` սահմանված կարգով նվազեցնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 3-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) ապահովել սույն որոշման 4-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

գ) 15-օրյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերությանը.

դ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերությանը կատարել համապատասխան մասհանում.

ե) ապահովել «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ճշտել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. հոկտեմբերի 28
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 23-ի N 1321-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ԿՈՏԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1

2

3

I. Ոռոգման համակարգեր

1.

Ալափարսի X-3 ջրանցք

985997

2.

Ալափարսի N 2 ջրանցք

16611986

3.

Ալափարսի Y-14 ջրանցք

10711526

4.

Այգեգործական ընկերության բաժանարար

36968238

5.

Աղավնաձորի ջրանցք

26117347

6.

Դդմաշենի ջրանցք

38204981

7.

Հրազդան-Սոլակի ջրանցք

95890204

8.

Այգեգործական ընկերության պոմպակայան

505704

9.

Ակնալճի ջրարբիացման համակարգ

2380175

 

ընդամենը

228376159

II. Գույք

1.

Վարչական շենք

1620000

2.

Պահակատուն

226870

3.

Ավտոգարաժ (6 հատ)

5472000

4.

Պահեստ (2 հատ)

3840000

5.

Բենզինի պահեստ

51833

6.

Արհեստանոց

720000

7.

Ցանկապատ` ընդ.

42433

8.

Էլ. հաշվիչ` երկտարիֆ «CTEM-3A» (2 հատ)

256800

9.

Էլ. հաշվիչ` երկտարիֆ

12415

10.

Մակարդակաչափ (3 հատ)

1552

11.

Պտտան (2 հատ)

1379

12.

Նավթամթերքի ցիստեռն

35398

13.

Նավթամթերքի ցիստեռն 3T

10619

14.

Նավթամթերքի ցիստեռն 5T

17699

15.

Գրասեղան (7 հատ)

46666

16.

Գրասեղանի լրակազմ

9667

17.

Փայտյա պահարան

7138

18.

Մետաղական պահարան

2122

19.

Գրամեքենա VEB (հայկական շրիֆտով)

1381

20.

Երկաթյա պահարան` չհրկիզվող

1040

21.

Գնացուցակի գիրք

16489

22.

Գերկարճալիք ձեռքի ռադիոկայան (8 հատ)

1036301

23.

Կարճալիք անշարժ ռադիոկայան

2623302

24.

Համակարգիչ «Պենտիում-III», 01/4

510223

25.

Տպագրիչ սարք EPL-5700L

119337

26.

Ջրավազան

562842

27.

Գաբիոն գործող դազգահ

75261

28.

Շաղափող դազգահ

14483

29.

Ավտոմեքենա «ԳԱԶ-52» 39011

293412

30.

Ճանապարհ` հողային

258592

31.

Ավտոմեքենա «ԳԱԶ-24»

161488

 

ընդամենը

18048742

 

Ընդամենը

246424901

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 23-ի N 1321-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

Ոռոգման համակարգեր

Սոլակի N 1 պոմպակայան

25523856

Ընդամենը

25523856


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան