«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2003 թվականի N 1321-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ ՋՈՒՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդի կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանում գտնվող ոռոգման համակարգերը «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման հանձնելու մասին հայտը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 228376.159 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 18048.742 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 25523.856 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը` համաձայն N 2 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով` սահմանված կարգով նվազեցնել «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի չափով` սահմանված կարգով նվազեցնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 3-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) ապահովել սույն որոշման 4-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
գ) 15-օրյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերությանը.
դ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերությանը կատարել համապատասխան մասհանում.
ե) ապահովել «Հրազդան ջուր» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ճշտել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. հոկտեմբերի 28 |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
«ԿՈՏԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
NN Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները Հաշվեկշռային արժեքը 1 2 3 I. Ոռոգման համակարգեր 1. Ալափարսի X-3 ջրանցք 985997 2. Ալափարսի N 2 ջրանցք 16611986 3. Ալափարսի Y-14 ջրանցք 10711526 4. Այգեգործական ընկերության բաժանարար 36968238 5. Աղավնաձորի ջրանցք 26117347 6. Դդմաշենի ջրանցք 38204981 7. Հրազդան-Սոլակի ջրանցք 95890204 8. Այգեգործական ընկերության պոմպակայան 505704 9. Ակնալճի ջրարբիացման համակարգ 2380175 ընդամենը 228376159 II. Գույք 1. Վարչական շենք 1620000 2. Պահակատուն 226870 3. Ավտոգարաժ (6 հատ) 5472000 4. Պահեստ (2 հատ) 3840000 5. Բենզինի պահեստ 51833 6. Արհեստանոց 720000 7. Ցանկապատ` ընդ. 42433 8. Էլ. հաշվիչ` երկտարիֆ «CTEM-3A» (2 հատ) 256800 9. Էլ. հաշվիչ` երկտարիֆ 12415 10. Մակարդակաչափ (3 հատ) 1552 11. Պտտան (2 հատ) 1379 12. Նավթամթերքի ցիստեռն 35398 13. Նավթամթերքի ցիստեռն 3T 10619 14. Նավթամթերքի ցիստեռն 5T 17699 15. Գրասեղան (7 հատ) 46666 16. Գրասեղանի լրակազմ 9667 17. Փայտյա պահարան 7138 18. Մետաղական պահարան 2122 19. Գրամեքենա VEB (հայկական շրիֆտով) 1381 20. Երկաթյա պահարան` չհրկիզվող 1040 21. Գնացուցակի գիրք 16489 22. Գերկարճալիք ձեռքի ռադիոկայան (8 հատ) 1036301 23. Կարճալիք անշարժ ռադիոկայան 2623302 24. Համակարգիչ «Պենտիում-III», 01/4 510223 25. Տպագրիչ սարք EPL-5700L 119337 26. Ջրավազան 562842 27. Գաբիոն գործող դազգահ 75261 28. Շաղափող դազգահ 14483 29. Ավտոմեքենա «ԳԱԶ-52» 39011 293412 30. Ճանապարհ` հողային 258592 31. Ավտոմեքենա «ԳԱԶ-24» 161488 ընդամենը 18048742 Ընդամենը 246424901
ը/կ
(դրամ)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները |
Հաշվեկշռային արժեքը |
Ոռոգման համակարգեր | |
Սոլակի N 1 պոմպակայան |
25523856 |
Ընդամենը |
25523856 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |