Գլխավոր տեղեկություն
Համար
N 385-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.03.2007-11.02.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.15/8(248) Հոդ.8
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.11.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2003
Վավերացման ամսաթից
24.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2020

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003385


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

11 նոյեմբերի 2003 թ.

N 385-Ն

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԸ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 421-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել.

1.1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հեռանկարային զարգացման ծրագրերի ներկայացման մասին» կարգը` համաձայն հավելված 1-ի կցվում է,

1.2. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը»` համաձայն հավելված 2-ի կցվում է:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հոկտեմբերի 11-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հեռանկարային զարգացման ծրագրերի ներկայացման մասին» կարգը, «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը» հաստատելու մասին» թիվ 316-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2003 թ. նոյեմբերի 17
 Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2003 թվականի նոյեմբերի 11-ի
թիվ 385-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Կ Ա Ր Գ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի (այսուհետև` բանկեր) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ) հեռանկարային զարգացման ծրագրերի (այսուհետև` ծրագիր) ներկայացման կարգը և հաճախականությունը:

2. Ծրագիրը մի ամբողջական փաստաթուղթ է, որի նպատակներն ու խնդիրներն են.

ա) ծառայել շահագրգիռ անձանց (մասնակիցներ, ներդրողներ, բանկի ղեկավարներ և այլ շահագրգիռ անձինք)` որպես մի ամփոփ փաստաթուղթ, որով կարող են գնահատվել բանկի գործունեության բնույթը և առանձնահատկությունները բանկային ծառայությունների շուկայում,

բ) օգնել բանկի ղեկավարներին` պարզաբանել, հստակեցնել և հետազոտել բանկի գործունեության զարգացման հնարավոր հեռանկարները և ծառայել բանկի ղեկավարներին` որպես հիմք, որով կարող են գնահատվել բանկի փաստացի գործունեության արդյունքները և արդյունավետությունը,

գ) օգնել բանկին` հետևողականորեն իրականացնել նախանշված նպատակները և խնդիրները պլանավորվող երեք տարիների ընթացքում:

3. Ծրագրի հիմքում դրվում են հետևյալ հիմնական սկզբունքները`

ա) իրատեսություն (առաջադրված նպատակների և խնդիրների իրականացման բավարար հիմնավորումների առկայություն),

բ) գնահատելիություն (կատարման արդյունքների գնահատման հնարավորություն),

գ) համահունչություն (ծրագրի առանձին բաժինների և բաժինների գլուխների միջև պատճառահետևանքային կապի, ծրագրի ընդհանուր տրամաբանական ընթացքի առկայություն),

դ) կոնկրետություն (վերնագրի ըստ էության ներկայացում, վերնագրից դուրս ավելորդ տեղեկատվության բացակայություն, խնդիրների ըստ էության դիտարկում):

Ծրագրի հիմքում կարող են դրվել նաև այլ, սակայն նշված սկզբունքներին չհակասող սկզբունքներ:

4. Բանկերը մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա փետրվարի 15-ը Կենտրոնական բանկ են ներկայացնում հաջորդող երեք տարիների իրենց ծրագրերը` հավելված 2-ով սահմանված ձևով:

5. Ծրագիրը հաստատվում է բանկի խորհրդի կողմից: Ծրագրին կից աղյուսակները և գրաֆիկները կազմվում են ցուցանիշների ծրագրային կանխատեսումների հիման վրա` կիսամյակային և տարեկան կտրվածքով: Բոլոր կանխատեսվող ցուցանիշները, բացառությամբ մակրոտնտեսական ցուցանիշների, պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով և արտացոլեն ծրագրում ամրագրված քաղաքականությունը:

6. Ծրագիրը և ծրագրով նախատեսված տվյալները ներկայացվում են Կենտրոնական բանկ ինչպես փաստաթղթով, այնպես էլ էլեկտրոնային կրիչներով: Աղյուսակները լրացվում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևերին համապատասխան:

7. Ներկայացված ծրագիրը առնվազն պարունակում է հավելված 2-ով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հեռանկարային զարգացման ծրագրի ձևի տվյալները: Ծրագիրը կարող է ներառել հավելված 2-ով սահմանված ծրագրի ձևի տվյալներից բացի» լրացուցիչ տվյալներ: Բանկի ներկայացրած ծրագիրը հավելված 2-ով սահմանված ծրագրի ձևում նշված ծավալը զգալի չափով գերազանցելու դեպքում լրացուցիչ տվյալները պետք է էական և հիմնավոր դեր կատարեն ծրագրում:

8. Ծրագիրը կարող է օգտագործվել Կենտրոնական բանկի կողմից բանկի ռազմավարական կառավարման մակարդակը գնահատելու նպատակով:

9. Բանկերը կարող են Կենտրոնական բանկ ներկայացնել վերանայված ծրագիրը, եթե տեղի է ունեցել բանկի գործունեության ռազմավարության փոփոխություն: Վերանայված ծրագրում նշվում է ռազմավարության փոփոխության հիմնավորումը:

 

 

Հավելված 2

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2003 թվականի նոյեմբերի 11-ի
թիվ 385-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ՆԱԽԱԲԱՆ
(ընդամենը` 3-5 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ԽՈՍՔ

 

Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի (այսուհետև` բանկ) խորհրդի ընդհանուր դիրքորոշումը նախորդ մեկ տարում բանկի փաստացի և պլանավորվող ժամանակաշրջանում հնարավոր զարգացումների և բանկի ընդհանուր ստրատեգիայի վերաբերյալ (1-2 էջ):

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲԱՆԿԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Ներկայացվում են բանկի մասին ընդհանուր տեղեկություններ, այդ թվում` բանկի հիմնադրման թիվը, կազմակերպական-իրավական ձևը, մասնաճյուղերի թիվը և աշխարհագրական տեղաբաշխումը, բանկի հայեցողությամբ` այլ տեղեկատվություն (1-2 էջ): Ներկայացվում է բանկի կառուցվածքը սխեմատիկորեն (1 էջ):

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲԱՆԿԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Ներկայացվում են բանկի հեռանկարային զարգացման ծրագրի մշակման հիմքում դրված հիմնական ենթադրությունները, մշակող անձի կամ մշակման աշխատանքները կոորդինացնող անձի վերաբերյալ տվյալները (զբաղեցրած պաշտոնը և հեռախոսի համարը) (1 էջ):

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԲԱՆԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
(ընդամենը` 1-3 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԲԱՆԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

Ներկայացվում է բանկի առաքելությունը` հեռանկարային նպատակը, որի համար գոյություն ունի բանկը: Առաքելությունը պետք է արտացոլի բանկի` երկարաժամկետ կտրվածքով դերը, տեղը և առանձնահատկությունները բանկային ծառայությունների շուկայում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԲԱՆԿԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

1. Նշվում են բանկի կողմից ընդունված միջնաժամկետ նպատակներն ըստ առաջնահերթության: Նպատակները կարող են լինել և' քանակական, և' որակական, և' ընդհանրական, սակայն` իրատեսական և դրանց կատարման արդյունքների տեսանկյունից գնահատելի (չափելի): Նպատակները պետք է արտացոլեն բանկի միջնաժամկետ կտրվածքով դերը և տեղը, ինչպես նաև նրա առանձնահատկությունները բանկային ծառայությունների շուկայում:

2. Ներկայացվում է 5-րդ գլխում նշված նպատակների ընտրության հիմնավորումը: Եթե 1-ին կետում նշված նպատակները վերանայվել են, ապա անհրաժեշտ է ներկայացնել դրանց վերանայման պատճառներն ու հիմնավորումը, եթե չեն վերանայվել` նպատակների` նույնը մնալու հիմնավորումը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հակիրճ նկարագրվում են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է բանկն իր քաղաքականությունն իրականացնելիս, այդ թվում` քաղաքականությունը հետևյալ ոլորտներում`

1. հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում,

2. բանկի ղեկավարների և աշխատակիցների հետ հարաբերություններում (օրինակ` կարող է նկարագրվել, թե բանկն ինչ գործնական կուլտուրա է նախատեսում ներդնել բանկում),

3. բանկի ցանկությամբ` այլ ոլորտներում:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Բնութագրվում է բանկի գործառնությունների և ծառայությունների ոլորտը պլանավորվող ժամանակաշրջանի համար: Մասնավորապես`

1. բանկի գործունեության մեջ զգալի ծավալ կազմող գործարքների և ծառայությունների տեսակները և/կամ ենթատեսակները (օրինակ` ժամկետային ավանդների մեջ ընտանեկան, անձնական ավանդների ենթատեսակները, սպառողական վարկերի կամ ֆինանսական վարձակալության ենթատեսակները և այլն),

2. ֆինանսական ծառայությունների շուկայի նպատակային հատվածներն ըստ տնտեսության ոլորտների, տարածաշրջանների,

3. հաճախորդների հիմնական խմբերն ըստ տարածաշրջանների, ռեզիդենտության, իրավական կարգավիճակի և/կամ այլ չափանիշների:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

(ընդամենը` 6-13 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՆԱԽՈՐԴ ՊԼԱՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ներկայացվում են (1-2 էջ).

1. նախորդ պլանային ժամանակաշրջանի նպատակներն ըստ առաջնահերթության,

2. նախորդ պլանային ժամանակաշրջանի խնդիրներն ըստ առաջնահերթության:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՆԱԽՈՐԴ ՊԼԱՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ներկայացվում է (1-3 էջ) նախորդ պլանային ժամանակաշրջանի (նախորդ մեկ տարվա) խնդիրների կատարման ընթացքը, բացահայտվում են խնդիրների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմնական պատճառները:

2. Վերլուծվում է (2-5 էջ) բանկի գործունեությունը և դրա վրա նախորդ մեկ տարվա ընթացքում բանկի ներքին միջավայրում տեղի ունեցած երևույթների ազդեցությունը, նախորդ մեկ տարվա կանխատեսումների և փաստացի ցուցանիշների (տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ) շեղումների (եթե շեղումը կազմում է կանխատեսված ցուցանիշի 10% և ավելին) պատճառները, նախատեսված և փաստացի չկատարված միջոցառումների պատճառները հետևյալ կտրվածքով`

ա) բանկի կապիտալիզացիան.

բ) միջոցների ներգրավումը.

գ) միջոցների տեղաբաշխումը և բանկի ներդրումային գործունեությունը.

դ) բանկի շահութաբերությունը, եկամուտները և ծախսերը.

ե) հաճախորդների քանակը, վերջիններիս փոփոխության դինամիկան.

զ) բանկի կառավարման համակարգը, այդ թվում`

զա) բանկի կորպորատիվ կառավարման վերաբերյալ ներքին կանոնակարգումը,

զբ) ներքին հսկողության համակարգը,

զգ) բանկի համար նախորդ ժամանակաշրջանում առավել կարևոր ռիսկերի ներկայացումը, այդ ռիսկերի գնահատումը և դրանց զսպմանն ուղղված միջոցառումները.

է) տարածքային ստորաբաժանումների տեղաբաշխումը,

ը) կադրային քաղաքականությունը. աշխատակիցների թիվը և որակավորումը, աշխատակիցների նկատմամբ որակավորման պահանջները, դրանց փոփոխությունը, աշխատանքի խրախուսման մեխանիզմները.

թ) նորամուծություններ (մատուցվող ծառայությունների ցանկում և դրանց մատուցման մեխանիզմներում, բանկային տեխնոլոգիաներում, հետազոտությունների կատարումը, վճարահաշվարկային գործիքների կիրառումը), տեխնիկական հագեցվածությունը.

ժ) մարկետինգային քաղաքականությունը:

3. Վերլուծվում են (1-2 էջ) նախորդ մեկ տարվա ընթացքում արտաքին միջավայրում տեղի ունեցած երևույթների ազդեցությունը բանկի քաղաքականության և նրա գործունեության արդյունքների վրա` ըստ հետևյալ ազդեցության ոլորտների`

ա) միջազգային շուկաներում.

բ) Հայաստանի Հանրապետության տնտեսությունում.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային հատվածում` մանրամասնելով մրցակիցների վարքագծի ազդեցությունը.

դ) օրենսդրական (Հայաստանի Հանրապետության օրենքների, պետական այլ մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերի) դաշտում:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԲԱՆԿԻ ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ

 

Գլուխ 9-ում կատարված վերլուծությունից վեր են հանվում և ամփոփ ներկայացվում են բանկի ուժեղ և թույլ կողմերը, որոնք դրական կամ բացասական են ազդել նախորդ ժամանակաշրջանի խնդիրների կատարման ընթացքի վրա (0.5-1 էջ):

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
(ընդամենը` 3-4 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԲԱՆԿԻ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

 

1. Նկարագրել բանկի արտաքին միջավայրում բանկի կողմից կանխատեսվող հիմնական այն երևույթները, փոփոխությունները և դրանց հետ կապված ռիսկերը, որոնց հետ բանկը կարող է բախվել պլանավորվող ժամանակաշրջանում: Մասնավորապես`

ա) Միջազգային շուկաներում. Նկարագրել միջազգային շուկաներում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական իրադարձությունները, որոնք կարող են ազդել բանկի գործունեության վրա: Նկարագրելիս կարող են օգտագործվել հիմնական գործընկեր երկրներում ֆինանսական շուկան կանխորոշող ինդիկատորները և ցուցանիշները, դրանք են` տնտեսական աճ, սղաճ (սպառողական գների ինդեքս, համախառն ներքին արդյունքի դեֆլյատոր, աշխատավարձի ինդեքս), փոխարժեք, միջոցների ներգրավման և տեղաբաշխման միջին տոկոսադրույք, ներմուծման և արտահանման, ուղղակի և պորտֆելային ներդրումների ծավալների փոփոխությունների դինամիկա, արժեթղթերի գնի ինդեքս, միջազգային բանկային պարտք, միջազգային բանկային դեպոզիտներ, արտարժութային պահուստների մակարդակ և այլն):

բ) Ներքին տնտեսությունում. Նկարագրել Հայաստանի Հանրապետության տնտեսությունում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական իրադարձությունները, որոնք կարող են ազդել բանկի գործունեության վրա: Նկարագրելիս կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական ցուցանիշները` տնտեսական աճ, փոխարժեք, սղաճ, բանկի կողմից վարկավորվող տնտեսության տարբեր ոլորտների արդյունավետության և աճի գնահատումը:

գ) Ֆինանսական շուկաներում. Նկարագրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային հատվածում տեղի ունեցող երևույթների վերաբերյալ սպասումները և դրանց հնարավոր ազդեցությունը բանկի գործունեության վրա, այդ թվում`

գա) ֆինանսական շուկայի նպատակային հատվածների գնային ցուցանիշների (տոկոսադրույք, փոխարժեք, տոկոսային մարժա, արժեթղթերի եկամտաբերություն և այլն) կանխատեսվող միտումների ազդեցությունը,

գբ) նպատակային հատվածներում բանկի մրցակցային դիրքի վրա ազդեցությունը (հիմնական մրցակիցները, նրանց նկարագիրն ու գնահատականը, մասնաբաժինները, ուժեղ և թույլ կողմերը), հնարավոր վարքագծերը և այլն,

գգ) բանկային համակարգում ներդրված կամ ներդրվող նոր ինստիտուտների ազդեցությունը (վարկային ռեգիստր, ավանդների երաշխավորման հիմնադրամ և այլն).

դ) օրենսդրական (Հայաստանի Հանրապետության օրենքների, պետական այլ մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերի) դաշտում:

2. Վերլուծությունը կատարել վերոհիշյալ ոլորտներում բանկի կողմից կանխատեսվող փոփոխությունները, երևույթները միայն բանկի գործունեության վրա ազդեցության տեսանկյունից` դիտարկելով դրանք որպես բանկի գործունեության զարգացման հնարավորություններ կամ խոչընդոտներ, ռիսկեր, սպառնալիքներ: Խուսափել խիստ վերացական միտումներ և ազդեցություններ նկարագրելուց (օրինակ` խուսափել «Միջազգային շուկաները շատ արագ են զարգանում, և բանկը պետք է ներդնի նոր տեխնոլոգիաներ» նման արտահայտություններից` փոխարենը ընդունելով հետևյալ տարբերակը. «Միջազգային պրակտիկայում արագ զարգացող էլեկտրոնային բանկային ծառայությունների ներդրումը ազդելու է բանկի անվտանգության և հաճախորդների շահերի պաշտպանության վրա, ուստի բանկը նախատեսում է ներդնել.....»: Խուսափել երևույթներ նկարագրելուց` առանց ներկայացնելու բանկի վրա հնարավոր ազդեցությունը: Եթե նշված ոլորտներից որևէ մեկում զարգացումներն ամբողջությամբ բանկի գնահատականներով չեն ազդելու բանկի գործունեության վրա (օրինակ` միջազգային շուկաներում տեղի ունեցող երևույթները), ապա հակիրճ նշել դրա պատճառները:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԲԱՆԿԻ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

 

Գլուխ 11-ում կատարված վերլուծությունից վեր հանել և ամփոփ ներկայացնել արտաքին միջավայրում կանխատեսվող երևույթները որպես բանկի համար հետագա զարգացման հնարավորություններ և զարգացմանը խոչընդոտող սպառնալիքներ, վտանգներ, ռիսկեր:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
(ընդամենը` 4-7 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ներկայացվում են պլանավորվող ժամանակահատվածում իրականացվելիք խնդիրները: Խնդիրները պետք է լինեն խիստ կոնկրետ և դրանց կատարման արդյունքների տեսանկյունից գնահատելի (չափելի): Բոլոր խնդիրները պետք է ուղղված լինեն նպատակներին, բխեն նախորդ ժամանակաշրջանի խնդիրների կատարողականից, բանկի թույլ և ուժեղ կողմերից, արտաքին հնարավորություններից և վտանգներից (1-2 էջ):

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ԲԱՆԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

1. Ներկայացվում են պլանավորվող ժամանակահատվածում իրականացվելիք խնդիրների լուծման նախատեսվող ուղիները (առանցքային կատարվելիք միջոցառումները, իրականացման մեխանիզմները), բանկի գործունեության կանխատեսվող արդյունքները: Ընտրված ուղիները պետք է համահունչ լինեն բանկի կողմից արդեն վերլուծված և ներկայացված ներքին ուժեղ և թույլ կողմերին, արտաքին հնարավորություններին և սպառնալիքներին` ներկայացնելով թույլ կողմերը խուսափելու և ուժեղ կողմերի կիրառման հնարավորությունները խնդիրների լուծման մեջ:

2. Պլանավորվող ժամանակաշրջանում խնդիրների լուծման ուղիները ներկայացվում են բանկի կողմից գործունեության հետևյալ կողմերով` տալով դրանց ընտրության հիմնավորում.

ա) բանկի կապիտալիզացիայի ուղիները (կապիտալիզացիայի անհրաժեշտ և բավարար մակարդակի ապահովման համար իրականացվելիք միջոցառումների նկարագրությունը և դրանց իրատեսության հիմնավորումը, արտաքին աղբյուրներ, ներքին աղբյուրներ).

բ) միջոցների ներգրավման քաղաքականությունը. պարտավորությունների կանխատեսվող ծավալը և կառուցվածքը (ներգրավվող միջոցների շուկայի հիմնական հատվածները, ներգրավման պայմանները (ժամկետայնություն, տոկոսադրույք և այլն), հաճախորդների խմբերը) և միջոցառումները` ուղղված շուկայի այդ հատվածների և հաճախորդների խմբերի գրավմանը.

գ) միջոցների տեղաբաշխման քաղաքականությունը. միջոցների տեղաբաշխման համար ֆինանսական շուկայի ընտրվող հատվածները տեղաբաշխվող միջոցների կառուցվածքը և պայմանները (ժամկետայնություն, տոկոսադրույք և այլն), հաճախորդների խմբերը) և միջոցառումները` ուղղված այդ հատվածների և հաճախորդների խմբերի գրավմանը.

գա) ակտիվների կանխատեսվող ծավալի և կառուցվածքի հիմնավորումը,

գբ) վարկային պորտֆելի նկարագիրն ըստ վարկերի տեսակների և տնտեսության ճյուղերի, վարկավորման գործընթացի հուսալիության ապահովման մեխանիզմները,

գգ) միջազգային փոխատվական շուկաներում միջոցների տեղաբաշխման նախատեսվող սխեմաները,

գդ) միջոցների տեղաբաշխում ոչ ավանդական բանկային գործառնություններում (ֆինանսական վարձակալություն, ֆակտորինգ, հավատարմագրային կառավարում և այլն),

գե) միջոցների տեղաբաշխում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և այլ բանկերում,

գզ) ներդրումային գործունեություն.

դ) բանկի գործունեության կանխատեսվող ֆինանսական արդյունքները. եկամուտների և ծախսերի կանխատեսվող կառուցվածքը, շահույթ, շահութաբերության ցուցանիշների կանխատեսվող մակարդակները և դրանց հիմնավորումը, շահաբաժինների վճարման քաղաքականություն.

ե) բանկի կառավարման համակարգի կատարելագործման ուղիները.

եա) կառուցվածք, համակարգեր, մեխանիզմներ, ֆունկցիաների բաժանում, կորպորատիվ կուլտուրայի զարգացման հեռանկարներ,

եբ) ներքին հսկողության համակարգի կատարելագործման հեռանկարներ,

եգ) ռիսկերի կառավարման քաղաքականությունը. բանկի համար պլանավորվող ժամանակաշրջանում առավել կարևոր ռիսկերի ներկայացումը, այդ ռիսկերի գնահատումը և դրանց զսպմանն ուղղված միջոցառումները.

զ) տարածաշրջանային քաղաքականություն տարածքային ստորաբաժանումների տեղաբաշխում և վերակազմավորում,

է) կադրային քաղաքականության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ.

էա) կադրերի ուսուցում և վերապատրաստում (նշել այն մասնագիտացումները, որոնց գծով հաջորդ տարում մեծանալու է որակյալ կադրերի պահանջարկը),

էբ) աշխատանքի արդյունավետության բարձրացման և վարձատրության համակարգերի կատարելագործմանն ուղղված միջոցառումներ.

ը) բանկի գործառնությունները և ծառայությունները. նախատեսված նոր ծառայությունները, գործիքները, տեխնոլոգիաները (ըստ հաճախորդների, տարածաշրջանների, շուկաների հատվածների, ոլորտների) և միջոցառումները` ուղղված դրանց ապահովմանը (դրանց ներդրման ռեսուրսների հիմնավորումը).

թ) մարկետինգային քաղաքականություն. ինչ մարկետինգային տեխնոլոգիաներ է կիրառելու կամ շեշտադրելու բանկը պլանավորված գործունեությունը (ծառայությունների ծավալները ընդլայնելու, նոր գործիքները, ծառայությունները ներդնելու, ծառայությունների որակը բարձրացնելու) ապահովելու, պահանջարկը ուսումնասիրելու ուղղությամբ:

 

Բ Ա Ժ Ի Ն  6

 

ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
(ընդամենը` 1-2 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

 

Ներկայացնել ռազմավարական պլանավորման գործընթացը և այն ներքին փաստաթղթերի ցանկը (կանոնակարգեր, ընթացակարգեր), ուղեցույցներ և այլն), որոնց միջոցով կանոնակարգվում է հեռանկարային զարգացման ծրագրի, և դրա ներքո` աշխատանքային պլանների, ծախսերի նախահաշվի մշակման, իրականացման և կատարման հսկողությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Ներկայացնել, թե ով է կատարում հեռանկարային զարգացման ծրագրի կատարողականի գնահատումը, կատարման հսկողությունը, և ինչ գործընթացով է դա կատարվում:

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ԾՐԱԳՐԻՆ ԿՑՎՈՂ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԸ

 

1. Ներկայացնել սույն ծրագրին կից հետևյալ աղյուսակները.

ա) Հայաստանի Հանրապետության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների սպասումները (հավելված 1).

բ) բանկի կանխատեսվող հաշվեկշիռը (հավելված 2).

գ) բանկի եկամուտների և ծախսերի կանխատեսումները (հավելված 3).

դ) բանկի վարկային ներդրումների կանխատեսվող ժամկետային կառուցվածքը (հավելված 4).

ե) բանկի կառավարման արդյունավետության ցուցանիշներ (հավելված 5).

զ) բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների, նոր տեխնոլոգիաների ներդրման կանխատեսվող ցուցանիշներ հավելված 6:

2. Ծրագրին կից աղյուսակները լրացվում են կիսամյակային կտրվածքով` հետևյալ ամսաթվերի դրությամբ (օրինակ, ենթադրենք, ծրագիրը պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 200X թ. փետրվարի 15-ին).

ա) Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ (մեր օրինակում` 200(X-1) թ. դեկտեմբերի 31),

բ) 1-ին ծրագրավորվող տարվա հուլիսի 1 (մեր օրինակում` 200X թ. հուլիսի 1),

գ) 2-րդ ծրագրավորվող տարվա հունվարի 1 (մեր օրինակում` 200(X+1) թ. հունվարի 1),

դ) 2-րդ ծրագրավորվող տարվա հուլիսի 1 (մեր օրինակում` 200(X+1) թ. հուլիսի 1),

ե) 3-րդ ծրագրավորվող տարվա հունվարի 1 (մեր օրինակում` 200(X+2) թ. հունվարի 1),

զ) 3-րդ ծրագրավորվող տարվա հուլիսի 1 (մեր օրինակում` 200(X+2) թ. հուլիսի 1),

է) 4-րդ ծրագրավորվող տարվա հունվարի 1 (մեր օրինակում` 200(X+3) թ. հունվարի 1):

 

 

Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող բանկերի
հեռանկարային զարգացման ծրագրի
ձևը» հավելված 2-ի

 

Հայաստանի Հանրապետության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների սպասումները

 

Ցուցանիշ

1-ին
տարի

2-րդ
տարի

3-րդ
տարի

1. Համախառն ներքին արդյունքի իրական աճ (%)

 

 

 

2. Սղաճ (դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ)

 

 

 

3. Դրամական զանգվածի աճ (%, դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ)

 

 

 

4. Ներմուծում (մլն ԱՄՆ դոլար)

 

 

 

5. Արտահանում (մլն ԱՄՆ դոլար)

 

 

 

6. Բյուջեի պակասուրդ (% համախառն ներքին արդյունքից)

 

 

 

7. Փոխարժեքը (ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար), ժամանակաշրջանի վերջ

 

 

 

8. Պետական պարտատոմսերի եկամտաբերություն

 

 

 

9. Պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ծավալները

 

 

 

10. Ժամկետային ավանդների միջին տոկոսադրույք

 

 

 

դրամային

 

 

 

արտարժութային

 

 

 

11. Վարկերի միջին տոկոսադրույք

 

 

 

դրամային

 

 

 

արտարժութային

 

 

 

 

 

Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող բանկերի
հեռանկարային զարգացման ծրագրի
ձևը» հավելված 2-ի

 

Բանկի կանխատեսվող հաշվեկշիռը

(հազ. դրամ)

 

Փաս-
տացի
մեծու-
թյունը
նախորդ տարվա դեկտեմ-
բերի 31-ի դրությամբ

1-ին ծրագրա-
վորվող տարվա
հուլիսի 1

2-րդ
ծրագրա-
վորվող
տարվա
հուն-
վարի 1

2-րդ
ծրագրա-
վորվող
տարվա
հուլիսի 1

3-րդ
ծրագրա-
վորվող տարվա հուն-
վարի 1

3-րդ
ծրագրա-
վորվող տարվա հուլիսի 1

4-րդ
ծրագրա-
վորվող տարվա հուն-
վարի 1

ԱԿՏԻՎ

 

 

 

 

 

 

 

Կանխիկ դրամական միջոցներ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` արտարժույթ

 

 

 

 

 

 

 

Թղթակցային հաշիվներ ՀՀ ԿԲ-ում

 

 

 

 

 

 

 

Թղթակցային հաշիվներ բանկերում

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Բանկերում, ՀՀ ԿԲ-ում և այլ ֆինանսավարկային կազմակերպություններում տեղաբաշխված դեպոզիտներ և վարկեր

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ բանկերում և այլ ոչ ռեզիդենտ ֆինանսավարկային կազմակերպություններում

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ռեզիդենտ այլ ֆինանսավարկային կազմակերպություններում

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ՀՀ ԿԲ-ում

 

 

 

 

 

 

 

Վարկեր տնտեսությանը

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Պետական արժեթղթեր

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ռեպո համաձայնագրերով ձեռք բերված

 

 

 

 

 

 

 

Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր

             

Ռեպո համաձայնագրեր

 

 

 

 

 

 

 

Այլ արժեթղթեր

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Ֆինանսական վարձակալություն

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Ֆակտորինգ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Հիմնական միջոցներ

 

 

 

 

 

 

 

Պահուստաֆոնդ

 

 

 

 

 

 

 

Այլ ակտիվներ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊԱՍԻՎ

 

 

 

 

 

 

 

Թղթակցային հաշիվները

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցներ և հաշիվներ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Իրավաբանական անձանց և հիմնարկների ցպահանջ միջոցներ և հաշիվներ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Պարտավորություններ գանձապետարանի նկատմամբ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` Ծրագրի իրագործման գրասենյակի հաշիվներ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` վարկեր գանձապետարանից

 

 

 

 

 

 

 

Բանկերից և ՀՀ ԿԲ-ից ներգրաված ավանդներ և վարկեր         

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ՀՀ ԿԲ-ի միջոցով միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներ

 

 

 

 

 

 

 

Այլ ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրավված ավանդներ և վարկեր

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցներ

 

 

 

 

 

 

 

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Իրավաբանական անձանց և հիմնարկների ժամկետային ավանդներ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Պարտավորություններ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով

 

 

 

 

 

 

 

Ռեպո համաձայնագրերով ներգրավված միջոցներ

 

 

 

 

 

 

 

Այլ պարտավորություններ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Ընդհանուր պարտավորություններ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փաստացի լրացված կանոնադրական կապիտալ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Գլխավոր պահուստ

 

 

 

 

 

 

 

Բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսեր

 

 

 

 

 

 

 

Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ (վնաս)

 

 

 

 

 

 

 

Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ (վնաս)

 

 

 

 

 

 

 

Վերագնահատման պահուստներ

 

 

 

 

 

 

 

Ընդհանուր կապիտալ

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՍԻՎ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծանուցում

 

 

 

 

 

 

 

Ստացված գրավ և երաշխավորություն

 

 

 

 

 

 

 

Տրամադրված երաշխավորություններ

 

 

 

 

 

 

 

Ընդամենը տրամադրված գրավներ

 

 

 

 

 

 

 

Ածանցյալ գործիքներ

 

 

 

 

 

 

 

- այդ թվում` ֆյուչերս, ֆորվարդ

 

 

 

 

 

 

 

- օպցիոն

 

 

 

 

 

 

 

Հավատարմագրային կառավարում (տրաստ)

 

 

 

 

 

 

 

 

1. «Վարկեր տնտեսությանը» տողը ներառում է նաև բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին տրված վարկերը:
2. «Այլ ակտիվներ» տողը ներառում է նաև հաշվարկված ստացվելիք/վճարվելիք տոկոսները, այլ անձանց կանոնադրական կապիտալում չարժեթղթավորված փայամասնակցությունը:

3. «Պարտավորություններ գանձապետարանի նկատմամբ» տողում չեն ընդգրկվում հարկային պարտավորությունները և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ պարտավորությունները: Այս հաշվում ընդգրկվում են հաշվային պլանի «Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության Կառավարության նկատմամբ» 34 ենթաբաժնի «Ծրագրերի իրականացման գրասենյակների հաշիվներ», «Վարկեր գանձապետարանից», «Այլ պարտավորություններ Կառավարության նկատմամբ» հաշիվները և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները:

4. «Այլ ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրավված ավանդներ և վարկեր» տողում ներառվում են միջազգային ֆինանսական

5. Անհատ ձեռնարկատերերին վերաբերող տեղեկատվությունը լրացնել ֆիզիկական անձանց տակ:

 

 

Հավելված 3
«Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող բանկերի
հեռանկարային զարգացման ծրագրի
ձևը» հավելված 2-ի

Բանկի եկամուտների եվ ծախսերի կանխատեսումները

(հազ. դրամ)

ԱՆՎԱՆՈՒՄԸ

Փաս-
տացի
մեծու-
թյունը
նախորդ
տարվա
դեկտեմ-
բերի 31-ի
դրությամբ

1-ին ծրա-
գրա-
վորվող
տարվա
հուլիսի 1

2-րդ ծրա-
գրա-
վորվող տարվա հուն-
վարի 1

2-րդ
ծրա-
գրա-
վորվող տարվա հուլիսի 1

3-րդ ծրագրա-
վորվող տարվա հուն-
վարի 1

3-րդ ծրագրա-
վորվող տարվա հուլիսի 1

4-րդ
ծրագրա-
վորվող տարվա
հուն-
վարի 1

1. ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

 

 

 

 

 

 

Բանկերում և ՀՀ ԿԲ-ում թղթակցային հաշիվներից

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Բանկերում, ՀՀ ԿԲ-ում և այլ ֆինանսավարկային կազմակերպություններում տեղաբաշխված միջոցներից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ առևտրային բանկերից և այլ ոչ ռեզիդենտ ֆինանսավարկային կազմակերպություններից

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ռեզիդենտ այլ ֆինանսավարկային կազմակերպություններից

 

 

 

 

 

 

 

Տնտեսությանը տրված վարկերից

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Վարկային քարտերից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ֆիզիկական անձանց

 

 

 

 

 

 

 

Պետական արժեթղթերից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Հետգնման պայմանագրերից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ հետգնման պայմանագրերից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

Այլ արժեթղթերից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Ֆինանսական վարձակալությունից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Ակրեդիտիվներից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Այլ տոկոսային եկամուտներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Ընդամենը տոկոսային եկամուտներ

 

 

 

 

 

 

 

2. ՏՈԿՈՍԱՅԻՆ ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

 

 

 

Թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Իրավաբանական անձանց և հիմնարկների բանկային հաշիվների ու ցպահանջ ավանդների

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Ֆիզիկական անձանց բանկային հաշիվների ու ցպահանջ ավանդների

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Առևտրային բանկերից և ՀՀ ԿԲ-ից ներգրավված միջոցների դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ բանկերից

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ՀՀ ԿԲ-ի միջոցով միջազգային ծրագրերով ներգրավված

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ՀՀ ԿԲ-ին հետգնման պայմանագրերի գծով վճարված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

Այլ ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրաված միջոցների դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցների դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

Իրավաբանական անձանց և հիմնարկների ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Տոկոսային ծախսեր գանձապետարանի նկատմամբ պարտավորությունների դիմաց

 

 

 

 

 

 

 

այդ թվում` Ծրագրերի իրագործման գրասենյակների հաշիվների դիմաց

 

 

 

 

 

 

 

այդ թվում` գանձապետարանից ստացված վարկերի դիմաց

 

 

 

 

 

 

 

Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված արժեթղթերի դիմաց

 

 

 

 

 

 

 

Հետգնման պայմանագրերի գծով պարտավորությունների դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Ֆինանսական վարձակալության դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Տոկոսային ծախսեր ավանդների երաշխավորման դիմաց

 

 

 

 

 

 

 

Այլ տոկոսային ծախսեր (այդ թվում նաև` հաշվեգրված, սակայն չհավաքագրված չաշխատող ակտիվների տոկոսների գծով)

 

 

 

 

 

 

 

Ընդամենը տոկոսային ծախսեր

 

 

 

 

 

 

 

Զուտ տոկոսային եկամուտներ

 

 

 

 

 

 

 

3. ՈՉ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

 

 

 

 

 

 

Ստացված միջնորդավճարներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Երաշխիքներից, հոժարագրերով, ակրեդիտիվներով գործառնություններից, հավատարմագրային կառավարման գործառնություններից ստացված եկամուտներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Գանձապետարանի սպասարկումից և մատուցված այլ ծառայություններից ստացված եկամուտներ

 

 

 

 

 

 

 

Հեջավորման ածանցյալ գործիքներից զուտ եկամուտներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Ֆակտորինգից ստացված զուտ եկամուտներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

 

 

Այլ կազմակերպություններում ներդրումներից ստացված եկամուտներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ներդրումներից շահաբաժիններ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ասոցիացված կազմակերպություններում ներդրումներից զուտ շահույթ/վնաս

 

 

 

 

 

 

 

այդ թվում` համատեղ վերահսկվող միավորներում ներդրումներից զուտ շահույթ/վնաս

 

 

 

 

 

 

 

այդ թվում` դուստր բանկերում ներդրումներից զուտ շահույթ/վնաս

 

 

 

 

 

 

 

այդ թվում` այլ դուստր ընկերություններում ներդրումներից զուտ շահույթ/վնաս

 

 

 

 

 

 

 

Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ռեզիդենտից պետական արժեթղթերի գծով

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ռեզիդենտից ոչ պետական արժեթղթերի գծով

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտից պետական արժեթղթերի գծով

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ոչ ռեզիդենտից ոչ պետական արժեթղթերի գծով

 

 

 

 

 

 

 

Հետգնման պայմանագրերով ձեռք բերված արժեթղթերի վերավաճառքից զուտ եկամուտներ

 

 

 

 

 

 

 

Պետական արժեթղթերի վերավաճառքից զուտ եկամուտներ

 

 

 

 

 

 

 

Ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից զուտ եկամուտներ

 

 

 

 

 

 

 

Արտարժույթի առք ու վաճառքից ստացված զուտ եկամուտներ

 

 

 

 

 

 

 

Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական (բացասական) փոխարժեքային տարբերություն              

Հիմնական միջոցների օտարումից ստացված զուտ եկամուտներ

 

 

 

 

 

 

 

Հիմնական միջոցների վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ

 

 

 

 

 

 

 

Առևտրային նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից ստացված զուտ եկամուտ

 

 

 

 

 

 

 

Այդ թվում` պետական արժեթղթերի վերագնահատումից զուտ եկամուտներ

 

 

 

 

 

 

 

Այդ թվում` ոչ պետական արժեթղթերի վերագնահատումից զուտ եկամուտներ

 

 

 

 

 

 

 

Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով և հուշադրամներով գործառնություններից ստացված զուտ եկամուտ

 

 

 

 

 

 

 

Այլ ոչ տոկոսային եկամուտներ

 

 

 

 

 

 

 

Ընդամենը ոչ տոկոսային եկամուտներ

 

 

 

 

 

 

 

4. ՈՉ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

 

 

 

Հաշվարկված աշխատավարձ և դրանց հավասարեցված այլ վճարումներ (տրված այլ փոխհատուցումներ և սոցիալական պահանջների ֆինանսավորում)

 

 

 

 

 

 

 

այդ թվում` վարչական աշխատողների [3]

 

 

 

 

 

 

 

Գործուղման ծախսեր

 

 

 

 

 

 

 

Հատկացումներ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին

 

 

 

 

 

 

 

Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

 

 

 

 

 

 

 

Ամորտիզացիոն մասհանումներ

 

 

 

 

 

 

 

Բանկի շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալության վճար

 

 

 

 

 

 

 

Շենքերի տնտեսական պահպանության ծախսեր

 

 

 

 

 

 

 

Վարկերի տրամադրման և վերադարձման գծով ծախսեր

 

 

 

 

 

 

 

Գովազդային, ներկայացուցչական ծախսեր

 

 

 

 

 

 

 

Գրասենյակային և տպագրական ծախսեր

 

 

 

 

 

 

 

Աուդիտային և խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր              

Բանկի սարքավորումների սպասարկման և պահպանման գծով ծախսեր

 

 

 

 

 

 

 

Տրանսպորտային ծախսեր

 

 

 

 

 

 

 

Կապի և հաղորդակցման միջոցների գծով ծախսեր

 

 

 

 

 

 

 

Վճարված տույժեր, տուգանքներ

 

 

 

 

 

 

 

Ուսուցման ծախսեր

 

 

 

 

 

 

 

այդ թվում` արտասահմանում

 

 

 

 

 

 

 

Վճարված միջնորդավճարներ

 

 

 

 

 

 

 

Ապահովագրության գծով ծախսեր

 

 

 

 

 

 

 

Երաշխիքներից, պարտամուրհակների ընդունման, ակրեդիտիվներով և լիազորագրային գործառնությունների գծով ծախսեր

 

 

 

 

 

 

 

Արտասովոր ծախսեր

 

 

 

 

 

 

 

Այլ ոչ տոկոսային ծախսեր

 

 

 

 

 

 

 

Ընդամենը ոչ տոկոսային ծախսեր

 

 

 

 

 

 

 

Զուտ ոչ տոկոսային եկամուտներ

 

 

 

 

 

 

 

5. Հատկացումներ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին

 

 

 

 

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստին

 

 

 

 

 

 

 

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստին

 

 

 

 

 

 

 

Արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստին

 

 

 

 

 

 

 

Ընդամենը հատկացումներ

 

 

 

 

 

 

 

6. Ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին կատարված մասհանումների վերադարձ

 

 

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստից

 

 

 

 

 

 

 

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստից

 

 

 

 

 

 

 

Արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստից

 

 

 

 

 

 

 

Ընդամենը վերադարձ

 

 

 

 

 

 

 

Զուտ մասհանումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շահույթ` մինչև հարկվելը

 

 

 

 

 

 

 

Շահութահարկ

 

 

 

 

 

 

 

Զուտ շահույթ

 

 

 

 

 

 

 

Հաշվարկված շահաբաժիններ

 

 

 

 

 

 

 

այդ թվում` արտոնյալ բաժնետոմսերի գծով

 

 

 

 

 

 

 

սովորական բաժնետոմսերի գծով

 

 

 

 

 

 

 

Չբաշխված շահույթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բանկի աշխատակիցների թվաքանակը

 

 

 

 

 

 

 

այդ թվում` վարչական աշխատողներ

 

 

 

 

 

 

 

 

1. «Բանկերում, ՀՀ ԿԲ-ում և այլ ֆինանսավարկային կազմակերպություններում տեղաբաշխված միջոցներից ստացված տոկոսներ» տողի ԿԲ-ում տեղաբաշխված միջոցները ներառում են հետգնման պայմանագրերի գծով, ավանդներից և այլ տեղաբաշխված միջոցներից ստացված տոկոսները:

2. «Տնտեսությանը տրված վարկերից» տողը ներառում է նաև բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին տրված վարկերը:

3. «Այդ թվում` վարչական աշխատողներ» տողում ներառվում են բանկի այն աշխատակիցները, որոնք ուղղակիորեն մասնակցում են բանկի կողմից իրականացվող «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 և 35-րդ հոդվածներով սահմանված գործառնություններին: Սպասարկող աշխատակիցների թիվը հավասար է ընդհանուր աշխատակիցների թվից հանած վարչական աշխատակիցների թիվը:

4. «Այլ ոչ տոկոսային եկամուտներ» տողը ներառում է նաև ստացված տույժերը, տուգանքները, արտասովոր եկամուտը:

 

 

Հավելված 4
«Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող բանկերի
հեռանկարային զարգացման ծրագրի
ձևը» հավելված 2-ի

Բանկի վարկային ներդրումների կանխատեսվող ժամկետային կառուցվածքը

1. Այս աղյուսակում լրացվում է փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ

(հազ. դրամ)

 

Ժամկետները

Ընդամենը

 

մինչև 1 տարի

1-5 տարի

5 և ավելի տարի

1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, ֆինանսական վարձակալություն, ռեպո համաձայնագրեր (2+3)

 

 

 

 

2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, ֆինանսական վարձակալություն, ռեպո համաձայնագրեր

 

 

 

 

3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, ֆինանսական վարձակալություն, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի, այդ թվում`

 

 

 

 

3.1. արդյունաբերություն

 

 

 

 

հանքագործություն

 

 

 

 

էներգետիկա

 

 

 

 

սննդի

 

 

 

 

թեթև

 

 

 

 

քիմիական

 

 

 

 

շինանյութերի

 

 

 

 

թանկարժեք իրերի

 

 

 

 

մետալուրգիա

 

 

 

 

մեքենաշինական և էլեկտրատեխնիկական

 

 

 

 

արդյունաբերության այլ ճյուղեր

 

 

 

 

3.2. գյուղատնտեսություն

 

 

 

 

անասնապահություն

 

 

 

 

բուսաբուծություն

 

 

 

 

3.3. շինարարություն

 

 

 

 

3.4. տրանսպորտ և կապ

 

 

 

 

3.5. առևտուր

 

 

 

 

մեծածախ առևտուր

 

 

 

 

մանրածախ առևտուր

 

 

 

 

3.6. հանրային սնունդ և սպասարկման այլ ոլորտներ

 

 

 

 

3.7. ֆինանսական հատված

 

 

 

 

այդ թվում` ռեզիդենտ բանկեր

 

 

 

 

3.8. սպառողական վարկեր

 

 

 

 

այդ թվում` անշարժ գույքի ձեռքբերման նպատակով

 

 

 

 

3.9. տնտեսության այլ ճյուղեր

 

 

 

 

2. Այս աղյուսակում լրացվում է 2-րդ ծրագրավորվող տարվա հունվարի 1-ի համար

(հազ. դրամ)

 

Ժամկետները

Ընդամենը

 

մինչև 1 տարի

1-5 տարի

5 և ավելի տարի

1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, ֆինանսական վարձակալություն, ռեպո համաձայնագրեր (2+3)

 

 

 

 

2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, ֆինանսական վարձակալություն, ռեպո համաձայնագրեր

 

 

 

 

3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, ֆինանսական վարձակալություն, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի, այդ թվում`

 

 

 

 

3.1. արդյունաբերություն

 

 

 

 

հանքագործություն

 

 

 

 

էներգետիկա

 

 

 

 

սննդի

 

 

 

 

թեթև

 

 

 

 

քիմիական

 

 

 

 

շինանյութերի

 

 

 

 

թանկարժեք իրերի

 

 

 

 

մետալուրգիա

 

 

 

 

մեքենաշինական և էլեկտրատեխնիկական

 

 

 

 

արդյունաբերության այլ ճյուղեր

 

 

 

 

3.2. գյուղատնտեսություն

 

 

 

 

անասնապահություն

 

 

 

 

բուսաբուծություն

 

 

 

 

3.3. շինարարություն

 

 

 

 

3.4. տրանսպորտ և կապ

 

 

 

 

3.5. առևտուր

 

 

 

 

մեծածախ առևտուր

 

 

 

 

մանրածախ առևտուր

 

 

 

 

3.6. հանրային սնունդ և սպասարկման այլ ոլորտներ

 

 

 

 

3.7. ֆինանսական հատված

 

 

 

 

այդ թվում` ռեզիդենտ բանկեր

 

 

 

 

3.8. սպառողական վարկեր

 

 

 

 

այդ թվում` անշարժ գույքի ձեռքբերման նպատակով

 

 

 

 

3.9. տնտեսության այլ ճյուղեր

 

 

 

 

3. Այս աղյուսակում լրացվում է 3-րդ ծրագրավորվող տարվա հունվարի 1-ի համար

(հազ. դրամ)

 

Ժամկետները

Ընդամենը

 

մինչև 1 տարի

1-5 տարի

5 և ավելի տարի

1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, ֆինանսական վարձակալություն, ռեպո համաձայնագրեր (2+3)

 

 

 

 

2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, ֆինանսական վարձակալություն, ռեպո համաձայնագրեր

 

 

 

 

3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, ֆինանսական վարձակալություն, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի, այդ թվում`

 

 

 

 

3.1. արդյունաբերություն

 

 

 

 

հանքագործություն

 

 

 

 

էներգետիկա

 

 

 

 

սննդի

 

 

 

 

թեթև

 

 

 

 

քիմիական

 

 

 

 

շինանյութերի

 

 

 

 

թանկարժեք իրերի

 

 

 

 

մետալուրգիա

 

 

 

 

մեքենաշինական և էլեկտրատեխնիկական

 

 

 

 

արդյունաբերության այլ ճյուղեր

 

 

 

 

3.2. գյուղատնտեսություն

 

 

 

 

անասնապահություն

 

 

 

 

բուսաբուծություն

 

 

 

 

3.3. շինարարություն

 

 

 

 

3.4. տրանսպորտ և կապ

 

 

 

 

3.5. առևտուր

 

 

 

 

մեծածախ առևտուր

 

 

 

 

մանրածախ առևտուր

 

 

 

 

3.6. հանրային սնունդ և սպասարկման այլ ոլորտներ

 

 

 

 

3.7. ֆինանսական հատված

 

 

 

 

այդ թվում` ռեզիդենտ բանկեր

 

 

 

 

3.8. սպառողական վարկեր

 

 

 

 

այդ թվում` անշարժ գույքի ձեռքբերման նպատակով

 

 

 

 

3.9. տնտեսության այլ ճյուղեր

 

 

 

 

4. Այս աղյուսակում լրացվում է 4-րդ ծրագրավորվող տարվա հունվարի 1-ի համար

(հազ. դրամ)

 

Ժամկետները

Ընդամենը

 

մինչև 1 տարի

1-5 տարի

5 և ավելի տարի

1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, ֆինանսական վարձակալություն, ռեպո համաձայնագրեր (2+3)

 

 

 

 

2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, ֆինանսական վարձակալություն, ռեպո համաձայնագրեր

 

 

 

 

3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, ֆինանսական վարձակալություն, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի, այդ թվում`

 

 

 

 

3.1. արդյունաբերություն

 

 

 

 

հանքագործություն

 

 

 

 

էներգետիկա

 

 

 

 

սննդի

 

 

 

 

թեթև

 

 

 

 

քիմիական

 

 

 

 

շինանյութերի

 

 

 

 

թանկարժեք իրերի

 

 

 

 

մետալուրգիա

 

 

 

 

մեքենաշինական և էլեկտրատեխնիկական

 

 

 

 

արդյունաբերության այլ ճյուղեր

 

 

 

 

3.2. գյուղատնտեսություն

 

 

 

 

անասնապահություն

 

 

 

 

բուսաբուծություն

 

 

 

 

3.3. շինարարություն

 

 

 

 

3.4. տրանսպորտ և կապ

 

 

 

 

3.5. առևտուր

 

 

 

 

մեծածախ առևտուր

 

 

 

 

մանրածախ առևտուր

 

 

 

 

3.6. հանրային սնունդ և սպասարկման այլ ոլորտներ

 

 

 

 

3.7. ֆինանսական հատված

 

 

 

 

այդ թվում` ռեզիդենտ բանկեր

 

 

 

 

3.8. սպառողական վարկեր

 

 

 

 

այդ թվում` անշարժ գույքի ձեռքբերման նպատակով

 

 

 

 

3.9. տնտեսության այլ ճյուղեր

 

 

 

 

(Հավելվածը փոփ. 23.01.07 թիվ 14-Ն)

 

Հավելված 5
«Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող բանկերի
հեռանկարային զարգացման ծրագրի
ձևը» հավելված 2-ի

Բանկի կառավարման արդյունավետության ցուցանիշներ

Ցուցանիշը

Հաշվարկման կարգը

Փաս-
տացի
մեծու-
թյունը նախորդ տարվա դեկտեմ-
բերի
31-ի
դրու-
թյամբ

1-ին ծրա-
գրա-
վոր-
վող տարվա հու-
լիսի 1

2-րդ
ծրա-
գրա-
վոր-
վող
տար-
վա հուն-
վարի 1

2-րդ
ծրա-
գրա-
վոր-
վող տար-
վա հու-
լիսի 1

3-րդ
ծրա-
գրա-
վոր-
վող
տար-
վա հուն-
վարի 1

3-րդ
ծրա-
գրա-
վոր-
վող
տար-
վա
հու-
լիսի 1

4-րդ
ծրա-
գրա-
վոր-
վող
տար-
վա հուն-
վարի 1

1 Բանկի կառավարման տնտեսական արդյունավետությունը

զուտ շահույթ/համախառն ծախսեր (եկամտային և ոչ եկամտային)

             

2 Շահութաբերությունն ըստ ակտիվների

զուտ շահույթ/համախառն ակտիվներ

             

3 Շահութաբերությունն ըստ կապիտալի

զուտ շահույթ/կանոնադրական կապիտալ

             

4 Անձնակազմի կառուցվածքի արդյունավետությունը

վարչական աշխատողների թիվ/ սպասարկող աշխատակիցների թիվ

             

5 Կառավարման արդյունավետությունը

զուտ շահույթ/աշխատակիցների թիվ

             

6 Կադրերի վերապատրաստում

ուսուցման ծախսեր/վարչական աշխատողների թիվ

             

7 Կադրերի վարձատրություն

վարչական աշխատողների աշխատավարձ և այլ վճարումներ/ վարչական աշխատողների թիվ

             

8 Վաճառքի խթանում

գովազդի ծախսեր/ընդհանուր ծախսեր

             

9 Բանկի հայեցողությամբ` այլ ցուցանիշներ

               

 

Հավելված 6
«Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող բանկերի
հեռանկարային զարգացման ծրագրի
ձևը» հավելված 2-ի

Բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների, նոր տեխնոլոգիաների ներդրման կանխատեսվող ցուցանիշներ

 

 

Փաստացի
ցուցանիշը
նախորդ
տարվա
դեկտեմ-
բերի
31-ի
դրությամբ

1-ին
ծրագրա-
վորվող
տարվա հունվարի 1

2-րդ
ծրագրա-
վորվող
տարվա
հունվարի 1

3-րդ
ծրագրա-
վորվող
տարվա
հունվարի 1

Հաճախորդների քանակը, այդ թվում`

 

 

 

 

իրավաբանական անձ

 

 

 

 

ֆիզիկական անձ

 

 

 

 

Տրամադրված քարտերի քանակը, այդ թվում`

 

 

 

 

տեղական քարտեր

 

 

 

 

միջազգային քարտեր

 

 

 

 

Քարտերից օգտվող հաճախորդների քանակը

 

 

 

 

իրավաբանական անձ

 

 

 

 

ֆիզիկական անձ

 

 

 

 

Քարտերի սպասարկման միջոցներ

 

 

 

 

ՀՀ-ում տեղադրված ՊՕՍ-տերմինալների քանակը

 

 

 

 

- այդ թվում` ՀՀ մարզերում (բացի ք. Երևանից)

 

 

 

 

ՀՀ-ում տեղադրված ավտոմատ գանձման մեքենաների քանակը

 

 

 

 

- այդ թվում` ՀՀ մարզերում (բացի ք. Երևանից)

 

 

 

 

Բանկ-հաճախորդ և այլ նմանատիպ համակարգերից օգտվող հաճախորդների քանակը, այդ թվում`

 

 

 

 

ռեզիդենտ հաճախորդներ

 

 

 

 

ոչ ռեզիդենտ հաճախորդներ

 

 

 

 

Միջազգային փոխանցումներ (մլն ՀՀ դրամ), այդ թվում`

 

 

 

 

Հայաստանի Հանրապետություն

 

 

 

 

արտասահման

 

 

 

 

 

1. «Հաճախորդների քանակը, այդ թվում» տողը ներառում է բանկային (ավանդային, հաշվարկային և այլ) հաշիվ ունեցող ակտիվ հաճախորդներին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.02.2020, թիվ 21-Ն 01.04.2020, N 385-Ն
20.12.2011, թիվ 367-Ն 11.02.2012, N 385-Ն
23.01.2007, թիվ 14-Ն 29.03.2007, N 385-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան