«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60507146
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
13 մարտի 2007 թ. |
N 226-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 23-ի «Մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը սահմանելու մասին» N 11 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 31-րդ կետի առաջին պարբերության «բ» և երկրորդ պարբերության «բ» և «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարը 2008 թվականի հունվարի 1-ից հետո առնվազն պետք է ընդգրկի նաև`
ա) կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար` քաղաքացիական ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված հարցեր (խնդիրներ).
բ) կառուցվածքային ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար` համապատասխան մարմնի կոնկրետ (ինքնուրույն կամ ներքին) կառուցվածքային ստորաբաժանման իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ) և քաղաքացիական ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված հարցեր (խնդիրներ):».
3) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|