Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 30-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.09.02/21(107) Հոդ.154
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007132

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

6 փետրվարի 2007 թ.

թիվ 30-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իբ» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները հաստատելու մասին» թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմաններում» (այսուհետ` հավելված 1) կատարել հետևյալ փոփոխությունները`

1.1. ուժը կորցրած ճանաչել հավելված 1-ի 58-րդ կետի «գ» ենթակետը.

1.2. հավելված 1-ի 58-րդ կետի «դ» ենթակետից հանել «և հավատարմագրային կառավարման ծառայությունների» բառերը.

1.3. հավելված 1-ը պայման 20-ից հետո լրացնել նոր 201, 202, 203 պայմաններով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Պայման 201

651. Արդյունավետ ներքին հսկողության համակարգը պահանջում է արժեթղթերի բրոքերային գործունեություն իրականացնող բանկերի համար խորհրդի հաստատած բրոքերային գործունեության քաղաքականություն, որտեղ առնվազն պետք է սահմանվեն.

ա) բրոքերային գործունեության գծով բանկի կողմից տրամադրվող ծառայությունները, այդ թվում` հաճախորդի հաշվին բրոքերային գործարքների առարկա հանդիսացող գործիքների ընտրության սկզբունքները և շրջանակը,

բ) յուրաքանչյուր հանձնարարականում նշված գումարների առավելագույն սահմանաչափը,

գ) համապատասխան որակավորում ունեցող յուրաքանչյուր բրոքերի կողմից առանց համապատասխան ղեկավարի վավերացման հանձնարարականի հիման վրա կնքվող գործարքի թույլատրելի առավելագույն սահմանաչափը,

դ) բանկի կառավարման մարմիններին բրոքերային գործունեության վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը,

ե) բրոքերային գործունեության շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների գնագոյացման/ձևավորման սկզբունքները:

652. Արդյունավետ ներքին հսկողության իրականացման առումով բանկի խորհուրդը հաստատում է արժեթղթերի բրոքերային գործունեությանը վերաբերող ներքին ակտերը, որտեղ առնվազն պետք է սահմանվեն.

ա) բրոքերային գործունեությունը կարգավորող ներքին կանոնները, այդ թվում` հաճախորդի հաշվին բրոքերային գործարքների իրականացման գործընթացները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգի համաձայն,

բ) բրոքերային գործունեություն իրականացնելու արդյունքում առաջացող ռիսկերի կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

 

Պայման 202

653. Արդյունավետ ներքին հսկողության համակարգը պահանջում է արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեություն իրականացնող բանկերի համար խորհրդի հաստատած հավատարմագրային կառավարման քաղաքականություն, որտեղ առնվազն պետք է սահմանվեն.

ա) հավատարմագրային կառավարման գծով բանկի կողմից տրամադրվող ծառայությունները, այդ թվում` հավատարմագրային կառավարման օբյեկտ հանդիսացող գործիքների ընտրության սկզբունքները և շրջանակը,

բ) հավատարմագրային կառավարման շրջանակներում հաճախորդի հետ կնքվող յուրաքանչյուր գործարքի առավելագույն սահմանաչափը,

գ) հավատարմագրային կառավարման շրջանակներում բանկի կողմից կառավարվող միջոցների առավելագույն սահմանաչափը,

դ) բանկի կառավարման մարմիններին հավատարմագրային կառավարման գործունեության վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը,

ե) հավատարմագրային կառավարման շրջանակներում հաճախորդներին տրամադրվող հավատարմագրային կառավարման մասին հաշվետվությունները (այդ թվում` հավատարմագրային կառավարման ռիսկերի մասին հաճախորդին տրամադրվող տեղեկատվություն), դրանց ձևերը, հաշվետվությունների տրամադրման կարգը և պարբերականությունը,

զ) հավատարմագրային կառավարման գործունեության շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների գնագոյացման/ձևավորման սկզբունքները:

654. Արդյունավետ ներքին հսկողության համակարգը պահանջում է արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեություն իրականացնող բանկերի համար խորհրդի հաստատած արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության ներքին ակտերը, որտեղ առնվազն պետք է սահմանվեն.

ա) արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործընթացը,

բ) արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության արդյունքում առաջացող ռիսկերի կանխարգելմանն ուղղված միջոցառումները,

գ) հաճախորդների կողմից պարտադիր լրացման ենթակա ներդրումային հայտարարագրերի ձևերը, որոնք նվազագույնը պետք է պարունակեն հավատարմագրային կառավարման օբյեկտ հանդիսացող միջոցների ներդրման ուղղություններն ու պայմանները, այդ թվում` ներդրման կառուցվածքը և սահմանափակումները:

 

Պայման 203

655. Արդյունավետ ներքին հսկողության համակարգը պահանջում է արժեթղթերի պահառուական գործունեություն իրականացնող բանկերի համար խորհրդի հաստատած պահառուական գործունեության քաղաքականություն, ինչպես նաև պահառուական գործունեությունը կանոնակարգող ներքին կարգեր (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգի համաձայն), որտեղ պետք է առնվազն սահմանվեն պահառուական գործունեության իրականացման գործընթացները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. փետրվարի 13
Երևան