«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2007 թվականի N 161-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան անվճարունակության գործերով կառավարիչներ Վահե Գրիգորյանին` 30.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին` 30.0 հազ. դրամ, Գևորգ Ավագյանին` 120.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 30.0 հազ. դրամ և Վահագն Ավագյանին` 60.0 հազ. դրամ վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին 2007 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 270.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. փետրվարի 16 |