040.0209.27.03.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
27 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 1998 թվականի N 209
քաղ. Երևան
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՄԵԹՈԴՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ե» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` սկսած 1998 թվականից յուրաքանչյուր տարվա համար սահմանել մետաղի ջարդոնի (սև և գունավոր), բանող ու մթերատու անասունների և տրանսպորտային միջոցների նվազագույն գները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (բանող ու մթերատու անասունների մասով), Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության (տրանսպորտային միջոցների մասով) հետ:
(2-րդ կետը փոփ. 17.02.01 N 117, 17.02.05 N 593-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը տրամադրել ավարտված եռամսյակի վերջին օրվա դրությամբ գործող թանկարժեք մետաղների բացթողման գները:
(3-րդ կետը փոփ. 17.02.01 N 117)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 8-ի N 34, 1996 թվականի օգոստոսի 6-ի N 242, 1996 թվականի օգոստոսի 26-ի N 270 որոշումների խմբագրությամբ) որոշումը:
(4-րդ կետը փոփ. 17.11.98 N 714)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգը:
(1-ին կետը խմբ. 31.07.01 N 695)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով լուծարվող իրավաբանական անձանց գույքը կարող է գնահատվել սույն կարգով սահմանված կարգով:
(2-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
II. Մասնավորեցվող պետական գույքի գնահատումը
3. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ժամանակ գնահատման են ենթակա իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռում արտացոլված`
ա) ակտիվները, այդ թվում`
ոչ ընթացիկ ակտիվներ (հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, ոչ նյութական ակտիվներ, բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ, այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, հետաձգված հարկային ակտիվներ, այլ ոչ ընթացիկ ակտիվներ),
ընթացիկ ակտիվներ (նյութեր, աճեցվող և բտվող կենդանիներ, արագամաշ առարկաներ, անավարտ արտադրություն, արտադրանք. ապրանքներ, տրված ընթացիկ կանխավճարներ, դեբիտորական պարտքեր՝ վաճառքների գծով, կարճաժամկետ դեբիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով, այլ դեբիտորական պարտքեր, ընթացիկ ֆինանսական ներդրումներ, դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, այլ ընթացիկ ակտիվներ).
բ) պարտավորությունները, այդ թվում`
ոչ ընթացիկ պարտավորություններ (երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ, հետաձգված հարկային պարտավորություններ, ակտիվներին վերաբերող շնորհներ, ոչ ընթացիկ պահուստներ, այլ ոչ ընթացիկ պարտավորություններ),
ընթացիկ պարտավորություններ (կարճաժամկետ բանկային վարկեր, կարճաժամկետ փոխառություններ, կրեդիտորական պարտքեր` գնումների գծով, ստացված ընթացիկ կանխավճարներ, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` սոցիալական ապահովագրության գծով, կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին), այլ կրեդիտորական պարտքեր, եկամուտներին վերաբերող շնորհներ, ընթացիկ պահուստներ, այլ ընթացիկ պարտավորություններ):
(3-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն)
4. Իրավաբանական անձանց մասնավորեցվող պետական գույքը գնահատվում է հաշվապահական հաշվառման տվյալների, այդ թվում` գույքի սկզբնական արժեքի, մաշվածության և հաշվեկշռային արժեքի, ինչպես նաև դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հիման վրա: Եթե գույքը վերագնահատվել է, ապա որպես սկզբնական արժեք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով վերջին վերագնահատման արդյունքում ստացված արժեքը:
(4-րդ կետը փոփ. 17.02.01 N 117, խմբ. 31.07.01 N 695)
5. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման պահ է համարվում գնահատող կազմակերպության կողմից գույքի գնահատման համար տրված հրամանի (այսուհետև` հրաման) ամսաթվին նախորդող եռամսյակի վերջին օրը:
(5-րդ կետը լրաց. 19.09.98 N 590, 17.11.98 N 714, փոփ., լրաց. 15.05.99 N 312, լրաց. 14.10.00 N 652, փոփ. 17.02.01 N 117, խմբ. 31.07.01 N 695)
6. Մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների և ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների (այսուհետև` հիմնական միջոցներ) գնահատված մեծությունը (ԳՄ1) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ1 = ԱՀ / Գ1 x ԳՓ1 , |
(1) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
Գ1-ը վերագնահատման գործակիցն է, որը հավասար է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի N 73 որոշմամբ սահմանված վերագնահատման (Գ1) գործակցին,
ԳՓ1-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1993 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
(6-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
7. 1993 թվականի հուլիսի 1-ից մինչև 1995 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ2) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ2 = ԱՀ x ԳՓ2 , |
(2) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
ԳՓ2-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
(7-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
8. 1995 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ3) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ3 = ԱՀ x ԳՓ3 , |
(3) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
ԳՓ3-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և տվյալ հիմնական միջոցի ձեռքբերման ամսվա 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
(8-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման մասին» N 280 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ4) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ 4 = ԱՀ x ԳՓ4 , |
(4) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
ԳՓ4-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
(9-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 235 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ5) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ 5 = ԱՀ x ԳՓ5 , |
(5) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
ԳՓ5-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
(10-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
11. Եթե հիմնական միջոցների մաշվածությունը մեծ է սկզբնական արժեքի 70 տոկոսից, ապա դրանց գնահատման ժամանակ որպես հաշվեկշռային արժեք է ընդունվում սկզբնական արժեքի 30 տոկոսը:
(11-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
12. Մետաղյա հիմնական միջոցների գնահատված մեծություն է ընդունվում սույն կարգի 6-11-րդ կետերի համաձայն հաշվարկված և մետաղի ջարդոնի համար սահմանված նվազագույն գներով հաշվարկված մեծություններից առավելագույնը:
Բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների գնահատված մեծություններ է ընդունվում սույն կարգի 6-11-րդ կետերի համաձայն հաշվարկված ու համապատասխանաբար բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների համար սահմանված նվազագույն սկզբնական գներով հաշվարկված մեծություններից առավելագույնը:
(12-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
13. Հիմնական միջոցներում առկա թանկարժեք մետաղներն ու քարերը ենթակա չեն առանձին գնահատման:
(13-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
14. Շենքի մեկ քառ. մետրի նվազագույն գնահատված մեծությունը սահմանվում է ԱՄՆ-ի 10 դոլարին համարժեք դրամ: Եթե յուրաքանչյուր շենքի մեկ քառ. մետրի հաշվով գնահատված մեծությունը փոքր է սահմանված նվազագույն գնից, ապա որպես գնահատված մեծություն ընդունվում է սահմանված նվազագույն գներով հաշվարկված մեծությունը:
(14-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
15. «Ոչ նյութական ակտիվների», «բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների», «այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների», «հետաձգված հարկային ակտիվների» և «այլ ոչ ընթացիկ ակտիվների» գնահատված մեծությունը դրանց հաշվեկշռային արժեքն է:
(15-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն)
16. «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները» գնահատվում են հիմնական միջոցների համար սահմանված կարգով` որպես ձեռքբերման տարեթիվ ընդունելով շինարարությունն սկսելու տարեթիվը, ընդ որում, կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցների գնահատված մեծությունը որոշելիս հաշվի են առնվում շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետը` ընդունված վերջին կատարողական ակտի ամսաթիվը: Եթե շինարարությունը 3 տարվանից ավելի է դադարեցված, ապա գնահատված մեծությունը նվազեցվում է 30 տոկոսով:
(16-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
17. Ընթացիկ ակտիվների գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը:
(17-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն)
18. Հաշվեկշռի «նյութեր» տողում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքներից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված` գնահատման պահին գործող թանկարժեք մետաղների և քարերի բացթողման գներով հաշվարկված արժեքից առավելագույնը:
(18-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
19. Պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը:
(19-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
20. Իրավաբանական անձի մասնավորեցվող պետական գույքի գնահատված մեծությունը որոշվում է ակտիվների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծությունը նվազեցնելով պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծության չափով: Եթե հաշվեկշռում արտացոլված են սառեցված գումարներ (հաշվարկային հաշվում, դրամարկղում և արտարժութային հաշվում), ապա դրանց հետ կապված հարցերը յուրաքանչյուր առանձին ընկերության համար կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(20-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
III. Գույքի առանձին տարրերի գնահատումը
21. Գույքի առանձին տարրեր գնահատվում են սույն կարգի 4-16-րդ կետերով սահմանված կարգով:
(21-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
IV. Գույքի գնահատման արդյունքների ձեվակերպումը
22. Սույն կարգի համաձայն մասնավորեցվող պետական գույքի գնահատման արդյունքները ձևակերպվում են համապատասխան ակտերով (NN 1-6 ձևերը կցվում են) և եզրափակիչ ակտով (N 7 ձևը կցվում է), որոնք ստորագրում են գնահատող հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ եզրափակիչ ակտը հաստատում է գնահատող կազմակերպության ղեկավարը:
(22-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
23. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալները կազմվում են իրավաբանական անձի գտնվելու վայրում, գնահատման են ներկայացվում համապատասխան նախարարության, գերատեսչության, տարածքային կառավարման պետական մարմնի կողմից: Գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքներն ստորագրում են իրավաբանական անձի տնօրենը և գլխավոր հաշվապահը:
(23-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
24. Գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքների ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը:
(24-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
(Կարգը խմբ. 31.07.01 N 695)
Ձև N 1 Ա Կ Տ N 01
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ____________________________________________________________ (կազմակերպության անվանումը)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ _________________________
և անդամներ____________________________________________________
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Անվանումը |
Քանա-կը |
Սկզբնական (վերագնահատված) արժեքը |
Գնահատված մեծությունը |
Ծանոթա-գրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Շենքեր |
||||
այդ թվում` |
|||||
ա) |
մինչև 70 % մաշվածքով |
||||
բ) |
70 % և ավելի մաշվածքով |
||||
2. |
Կառուցվածքներ և փոխանցող հարմարանքներ |
||||
այդ թվում` |
|||||
ա) |
մինչև 70 % մաշվածքով |
||||
բ) |
70 % և ավելի մաշվածքով |
||||
3. |
Մեքենաներ և սարքավորումներ |
||||
այդ թվում` |
|||||
ա) |
մինչև 70 % մաշվածքով |
||||
բ) |
70 % և ավելի մաշվածքով |
||||
4. |
Տրանսպորտային միջոցներ |
||||
այդ թվում` |
|||||
ա) |
մինչև 70 % մաշվածքով |
||||
բ) |
70 % և ավելի մաշվածքով |
||||
5. |
Արտադրական, տնտեսական գույք, գործիք և այլ |
||||
այդ թվում` |
|||||
ա) |
մինչև 70 % մաշվածքով |
||||
բ) |
70 % և ավելի մաշվածքով |
||||
6. |
Բազմամյա տնկարկներ |
||||
այդ թվում` |
|||||
ա) |
մինչև 70 % մաշվածքով |
||||
բ) |
70 % և ավելի մաշվածքով |
||||
7. |
Բանող և մթերատու անասուններ |
||||
այդ թվում` |
|||||
ա) |
մինչև 70 % մաշվածքով |
||||
բ) |
70 % և ավելի մաշվածքով |
||||
8. |
Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ |
||||
այդ թվում` |
|||||
ա) |
մինչև 70 % մաշվածքով |
||||
բ) |
70 % և ավելի մաշվածքով |
||||
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
____________________________ |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) | |
Գնահատող հանձնաժողովի անդամներ |
____________________________ |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) | |
____________________________ | |
|
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
(Ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն)
Ձև N 2 Ա Կ Տ N 02
ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ _____________________________________________________________________ (կազմակերպության անվանումը*)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ _____________________ և անդամներ________ _____________________________________________________________________
գնահատեց անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները:
|
NN ը/կ |
Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների անվանումները |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
Փոփոխման գործակիցը (Գփ**) |
Գնահատված նախնական մեծությունը (հազ. դրամ) |
Շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետը |
Արժեքի իջեցման չափը (տոկոս) |
Գնահատված մեծությունը (հազ. դրամ) |
Ծանոթա-գրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1. |
Կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցներ |
|||||||
2. |
Տեղակայման ենթակա սարքավորումներ, այդ թվում` |
X |
X |
X |
|
| ||
ա) |
մինչև 01.07.1993 թ. ձեռք բերված |
|||||||
բ) |
01.07.1993 թ. մինչև 01.01.1995թ. ձեռք բերված |
|||||||
գ) |
01.01.1995 թ. հետո ձեռք բերված |
|||||||
3. |
Հետագա կապիտալացվող ծախսումներ |
X |
X |
X |
X |
|
||
Ընդամենը |
*Գույքի առանձին տարրերի գնահատման դեպքում լրացնել այն կազմակերպության անվանումը, որին պատկանում կամ ամրացված է (էր) նշված գույքը: |
** Գփ-ն (Գփ1, Գփ2, Գփ3, Գփ4, Գփ5) յուրաքանչյուր հիմնական միջոցի համար հաշվարկվում է սույն որոշմամբ սահմանված կարգով: |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
____________________________ |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) | |
Գնահատող հանձնաժողովի անդամներ |
____________________________ |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) | |
____________________________ | |
|
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
(Ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն)
Ձև N 3 Ա Կ Տ N 03
ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ _____________________________________________________________________ (կազմակերպության անվանումը)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ _____________________ և անդամներ________ _____________________________________________________________________
գնահատեց ոչ նյութական ակտիվները:
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Ոչ նյութական ակտիվների անվանումը |
Հաշվեկշռային արժեքը |
Գնահատված մեծությունը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Ոչ նյութական ակտիվներ |
|||
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
____________________________ |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) | |
Գնահատող հանձնաժողովի անդամներ |
____________________________ |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) | |
____________________________ | |
|
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
Ձև N 4 Ա Կ Տ N 04
ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ___________________________________________________________________ (կազմակերպության անվանումը)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ____________________ և անդամներ________ ____________________________________________________________________
գնահատեց այլ ոչ ընթացիկ ակտիվները:
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Այլ ոչ ընթացիկ ակտիվների անվանումները |
Հաշվեկշռային արժեքը |
Գնահատված մեծությունը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ |
|
|
|
2. |
Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ |
|
|
|
3. |
Հետաձգված հարկային ակտիվներ |
|
|
|
4. |
Այլ ոչ ընթացիկ ակտիվներ, այդ թվում` |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
____________________________ |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) | |
Գնահատող հանձնաժողովի անդամներ |
____________________________ |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) | |
____________________________ | |
|
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
(Ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն)
Ձև N 5 Ա Կ Տ N 05
ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ _____________________________________________________________ (կազմակերպության անվանումը*)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ______________________________ և անդամներ_____________________________________________________
գնահատեց ընթացիկ ակտիվները:
|
NN ը/կ |
Անվանումը |
Հաշվեկշռում արտացոլված տողի համարը |
Հաշվե-կշռային արժեքը |
Գնահատված մեծությունը |
Ծանոթա-գրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
1. |
Նյութեր |
090 |
|
|
*) |
2. |
Աճեցվող և բտվող կենդանիներ |
100 |
|
|
|
3. |
Արագամաշ առարկաներ |
110 |
|
|
|
4. |
Անավարտ արտադրություն |
120 |
|
|
|
5. |
Արտադրանք |
130 |
|
|
|
6. |
Ապրանքներ |
140 |
|
|
|
7. |
Տրված ընթացիկ կանխավճարներ |
150 |
|
|
|
8. |
Դեբիտորական պարտքեր` վաճառքների գծով |
160 |
|
||
9. |
Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով |
170 |
|
|
|
10. |
Այլ դեբիտորական պարտքեր |
180 |
|
|
|
11. |
Ընթացիկ ֆինանսական ներդրումներ |
190 |
|
|
|
12. |
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ |
200 |
|
|
|
13. |
Այլ ընթացիկ ակտիվներ, այդ թվում` |
210 |
|
|
|
14. |
|
211 |
|
|
|
15. |
|
212 |
|
|
|
16. |
Ընդամենը` ընթացիկ ակտիվներ |
|
|
|
|
* Նյութերում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի արժեքները ներառված են նյութերի գնահատված մեծության մեջ: |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
____________________________ |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) | |
Գնահատող հանձնաժողովի անդամներ |
____________________________ |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) | |
____________________________ | |
|
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
(Ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն)
Ձև N 6 Ա Կ Տ N 06
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ) ԳՆԱՀԱՏՄԱՆ _____________________________________________________________ (կազմակերպության անվանումը*)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ______________________________ և անդամներ_____________________________________________________
գնահատեց պարտավորությունները (ոչ ընթացիկ և ընթացիկ):
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Անվանումը |
Հաշվեկշռում արտացոլված տողի համարը |
Հաշվե-կշռային արժեքը |
Գնահատված մեծությունը |
Ծանոթա-գրու- թյուն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
Ոչ ընթացիկ պարտավորություններ |
|
|
|
|
1. |
Երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ |
310 |
|
|
|
2. |
Հետաձգված հարկային պարտավորություններ |
320 |
|
|
|
3. |
Ակտիվներին վերաբերող շնորհներ |
330 |
|
|
|
4. |
Ոչ ընթացիկ պահուստներ |
340 |
|
|
|
5. |
Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում` |
350 |
|
|
|
6. |
|
351 |
|
|
|
7. |
ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընթացիկ պարտավորություններ |
|
|
|
|
1. |
Կարճաժամկետ բանկային վարկեր |
370 |
|
|
|
2. |
Կարճաժամկետ փոխառություններ |
380 |
|
|
|
3. |
Կրեդիտորական պարտքեր` գնումների գծով |
390 |
|
|
|
4. |
Ստացված ընթացիկ կանխավճարներ |
400 |
|
|
|
5. |
Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին |
410 |
|
|
|
6. |
Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով |
420 |
|
|
|
7. |
Կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով |
430 |
|
|
|
8. |
Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին) |
440 |
|
|
|
9. |
Այլ կրեդիտորական պարտքեր |
450 |
|
|
|
10. |
Եկամուտներին վերաբերող շնորհներ |
460 |
|
|
|
11. |
Ընթացիկ պահուստներ |
470 |
|
|
|
12. |
Այլ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում` |
480 |
|
|
|
13. |
|
481 |
|
|
|
14. |
|
482 |
|
|
|
15. |
|
483 |
|
|
|
16. |
ընդամենը` ընթացիկ պարտավորություններ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը I+II |
|
|
|
|
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
____________________________ |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) | |
Գնահատող հանձնաժողովի անդամներ |
____________________________ |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) | |
____________________________ | |
|
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
(Ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն)
Ձև N 7
"ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ" Գնահատող կազմակերպության ղեկավար |
Ե Զ Ր Ա Փ Ա Կ Ի Չ Ա Կ Տ N 07
պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման
________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ________________________ և անդամներ
________________________________________________________________
կատարեց պետական գույքի հաշվեկշռային մեթոդով եզրափակիչ գնահատումը:
____ __________ 200 թ.
NN |
Ակտիվներ և պարտավորություններ |
Գնահատված |
Հիմնավորումը |
1. | Հիմնական միջոցներ | ||
2. | Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ | ||
3. | Ոչ նյութական ակտիվներ | ||
4. | Այլ ոչ ընթացիկ ակտիվներ | ||
5. | Ընթացիկ ակտիվներ | ||
Ընդամենը` ակտիվների գնահատված մեծություն |
|||
6. | Պարտավորություններ (ոչ ընթացիկ և ընթացիկ) (ակտիվներից հանվող) |
||
Գնահատված մեծությունը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
______________ |
______________ |
անդամներ |
______________ |
______________ |
______________ |
______________ | |
______________ |
______________ |
(Ձևը խմբ. 31.07.01 N 695)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|