«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2007 թվականի N 225-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետը և 4-րդ կետը «ազնիվ» բառից առաջ լրացնել «սև,» բառով.
2) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի «II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետով.
«11. Սև մետաղների մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
երկաթ |
1 տոկոս |
քրոմ |
1 տոկոս |
մանգան |
1 տոկոս»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|