«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 562-Ն
ԿՈՆՑԵՍԻՈՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կոնցեսիոն վճարի չափը՝
ա) ուսումնասիրության լիցենզիայի կամ ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` համաձայն հավելվածի.
բ) հանքարդյունահանման լիցենզիայի կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
(1-ին կետը խմբ. 22.06.06 N 869-Ն)
2. Կոնցեսիոն վճարը տարեկան միանվագ կարգով վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտին հաջորդող ամսվա 30-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 20 |
|
Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԱՄԱՍԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ
ՀԵԿՏԱՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՎՃԱՐԻ
NN ը/կ |
Օգտակար հանածոյի տեսակը | Դրույքաչափը` ըստ լիցենզիայի գործողության տարիների (դրամ) | ||||
1-ին տարվա համար |
2-րդ տարվա համար |
3-րդ տարվա համար |
4-րդ տարվա համար |
5-րդ և հաջորդ տարիների համար | ||
I. | Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և գնահատման համար | |||||
1. | Մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ազնիվ, գունավոր և թանկարժեք մետաղներ | 300 | 500 | 1000 | 1500 | 2000 |
2. | Ոչ մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ածուխ, այրվող թերթաքարեր, տորֆ, աղ | 200 | 400 | 600 | 900 | 1200 |
II. | Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման համար | |||||
1. | Մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ազնիվ, գունավոր և թանկարժեք մետաղներ | 1000 | 2000 | 3000 | 4000 | 5000 |
2. | Ոչ մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ածուխ, այրվող թերթաքարեր, տորֆ, աղ | 500 | 1000 | 1500 | 2000 | 2500 |
(հավելվածը լրաց. 22.06.06 N 869-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.04.2012, N 462-Ն | 03.05.2012, N 562-Ն | |
22.06.2006, N 869-Ն | 01.07.2006, N 562-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|