Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.04.01/8(156) Հոդ.73
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607043

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 9-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 3-ի «Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու, նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարության կարգը, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի և նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով առաջադրված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների առաջադրման փաստը հավաստող տեղեկանքի ձևը սահմանելու մասին» N 37-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`

ա) 3-րդ կետի «տարածքում» բառը փոխարինել «բոլոր մարզերում» բառերով, իսկ ««Հայխնայբանկ» ՓԲԸ կամ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ կամ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ կամ «Կոնվերսբանկ» ՓԲԸ կամ «Արցախբանկ» ՓԲԸ կամ «Հայգյուղփոխբանկ» ՓԲԸ կամ «Անելիքբանկ» ՍՊԸ կամ «Յունիբանկ» ՓԲԸ կամ «Առէկսիմբանկ» ՓԲԸ կամ «Ինեկոբանկ» ՓԲԸ կամ «Հայկապբանկ» ՓԲԸ կամ «Պրոմեթեյբանկ» ՓԲԸ կամ «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ կամ «ԲՏԱ ԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ» բառերը` ««Արդշինինվեստբանկ» ՓԲԸ կամ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կամ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ» բառերով.

բ) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«19. Ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամի միջոցներից վճարված լինելու և ընտրությունների արդյունքում ընտրվելու կամ վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու, իսկ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում առնվազն 5, կուսակցությունների դաշինքի դեպքում առնվազն 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական գրավի գումարը հետ է վերադարձվում համապատասխան նախընտրական հիմնադրամ:».

գ) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«21. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի, համայնքի ղեկավարի, ավագանու անդամների ընտրություններում վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու, իսկ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության համար 5, կուսակցությունների դաշինքի համար 7 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները և ընտրական գրավի գումարը փոխանցվում են պետական բյուջե:».

դ) 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը» ենթակետով`

«ը) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:»:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան