Basic information
Number
N 264
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.05.1999-27.05.2004)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1999.05.06/11(77)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.04.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.04.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
22.04.1999
Effective date
16.05.1999
Interrupt date
27.05.2004

040.0264.22.04.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 1999 թվականի N 264
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի միջոցների օգտագործման կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 131 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 22-ի N 264 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների ԵՎ էկոնոմիկայի նախարարության աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի միջոցների օգտագործման

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետև` նախարարություն) աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի (այսուհետև` ֆոնդ) միջոցների օգտագործման կարգը:

2. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի 15 տոկոսը յուրաքանչյուր ամիս բաշխվում է նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության և ֆինանսական վերահսկողության տարածքային բաժինների աշխատողների միջև` որպես պարգևատրում:

3. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալը 15 տոկոսը` եռամսյակային կտրվածքով տրվող պարգևատրումների ձևով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի (այսուհետև` նախարար) հրամանով բաշխվում է տեղական գանձապետական բաժանմունքների աշխատողների միջև:

4. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի 60 տոկոսը` եռամսյակային կտրվածքով տրվող պարգևատրումների ձևով, նախարարի մեկ տեղակալի ենթակայության տակ գտնվող բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին և ուղղակի ենթակայությամբ նախարարին ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանումներին հասանելիք աշխատավարձի ֆոնդի հարաբերակցությամբ բաշխվում է նախարարության գործառույթների առանձին ոլորտներում աշխատանքներն արդյունավետ կազմակերպած կամ կատարած աշխատողների միջև:

5. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի 10 տոկոսը նախարարի որոշմամբ հաստատված չափերով և պարբերականությամբ կարող է բաշխվել առանձին աշխատողների միջև` որպես առանձին աշխատանքների կատարման համար պարգևատրում:

6. Սույն կարգով նախատեսված բաշխումներն իրականացվում են նախարարի հրամանով, ընդ որում, սույն կարգի 2-րդ կետով նախատեսված բաշխումները` նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետի ներկայացմամբ, 3-րդ կետով նախատեսվածը` գլխավոր գանձապետի ներկայացմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված բաշխումները` նախարարի տեղակալների և ուղղակի ենթակայությամբ նախարարին ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ:

7. Սույն կարգում նշված սահմանաքանակները ներառում են նախարարության` որպես գործատուի կողմից կատարվելիք պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

8. Տարվա վերջին ամսվա (եռամսյակի) համար տրվող պարգևատրումները բաշխվում են 1999 թվականի բյուջետային տարվա վերջին հինգ օրվա ընթացքում:

Change History
Changing Act Corresponding incorporation
29.04.2004, N 614-Ն 27.05.2004, N 264
Changed acts
Changing Act Corresponding incorporation