«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 50107096
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
2 փետրվարի 2007 թ. |
թիվ 5 -Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի և 15-րդ կետի երկրորդ պարբերության պահանջներով՝ որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի:
Գ. Գյոզալյան |
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ` Տնօրեն) ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման կարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշումով և սույն Կարգով:
3. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է ՀՀ Արագածոտնի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշմամբ` ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ: Ցուցակում նշվում է Հանձնաժողովի անդամության թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսի համարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող թեկնածուները ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը զետեղվում է Աշխատակազմի քարտուղարության համակարգչում:
5. Հանձնաժողովը կազմված է 5 անդամից:
Հանձնաժողովը կազմվում է հաստատված ցուցակից` համակարգչի միջոցով, մրցույթ անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ՝ հետևյալ հարաբերակցությամբ`
- 3 թեկնածու` Աշխատակազմից,
- 2 թեկնածու` մարզպետարանի ենթակայությամբ գործող համապատասխան ոլորտի կազմակերպություններից:
6. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները մրցույթն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ Աշխատակազմի միջոցով տեղեկացվում են Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
7. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման կամ արձակուրդում լինելու պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն Կարգով նախատեսված հարաբերակցությունը:
8. Հանձնաժողովի կազմը, այդ թվում` Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, հաստատվում է Մարզպետի որոշմամբ:
Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա, սույն Կարգով սահմանված կարգով, Հանձնաժողովի մյուս անդամներից Մարզպետի որոշմամբ նշանակվում է, համապատասխանաբար, Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Մարզպետի որոշմամբ հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն Կարգի:
10. Աշխատակազմի ղեկավարը` մրցութի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունման որոշման հիման վրա կարող է ներկայացնել առաջարկություն՝ Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել այն թեկնածուին, որը, լինելով Հանձնաժողովի անդամ, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև, լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու կամ անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Տնօրենի թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից,
բ) Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգի համաձայն` ապահովել մրցույթի անցկացման թափանցիկությունը և հրապարակայնությունը:
12. Հանձնաժողովը`
ա) Աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, Հանձնաժողովի կնիքը.
բ) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.
գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.
դ) սահմանված կարգով ընտրում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
ե) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ Մասնակիցներ) թեստավորում.
զ) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.
է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
ը) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.
թ) հաստատում և հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
ժ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
ժա) կազմում է քվեաթերթեր.
ժբ) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.
ժգ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.
ժդ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.
ժե) ամփոփում է մրցույթի արդյունքները.
ժզ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
ժէ) հրապարակում է մրցույթի արդյունքները.
ժը) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.
ժթ) Աշխատակազմին է հանձնում կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, մրցութային փաթեթը.
ի) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցութի անցկացման ընթացակարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Մարզպետին: Մարզպետն իր որոշմամբ կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
17. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները.
դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
ե) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
զ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
18. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
բ) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
19. Հանձնաժողովի անդամը`
ա) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
բ) մասնակցում է Տնօրենի հարցազրույցի անցկացմանը.
գ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.
դ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկություններին.
ե) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում՝ ստորագրության կողքին գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
զ) ծանոթանում է նիստի արձանագրություններին.
է) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ որոշումը, կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը հանձնում է Աշխատակազմին, որից հետո դադարեցնում է իր գործունեությունը:
21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար |
Հ. Գևորգյան |
Հավելված 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ` Տնօրեն) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման կարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշումով և սույն Կարգով:
3. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է ՀՀ Արագածոտնի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշմամբ` ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ: Ցուցակում նշվում է Հանձնաժողովի անդամության թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսի համարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող թեկնածուները ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը զետեղվում է Աշխատակազմի քարտուղարության համակարգչում:
5. Հանձնաժողովը կազմված է 5 անդամից:
Հանձնաժողովը կազմվում է հաստատված ցուցակից` համակարգչի միջոցով, ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ՝ հետևյալ հարաբերակցությամբ`
- 3 թեկնածու` Աշխատակազմից,
- 2 թեկնածու` մարզպետարանի ենթակայությամբ գործող համապատասխան ոլորտի կազմակերպություններից:
6. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները ատեստավորումն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ աշխատակազմի միջոցով տեղեկացվում են Հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
7. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման կամ արձակուրդում լինելու պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն Կարգով նախատեսված հարաբերակցությունը:
8. Հանձնաժողովի կազմը, այդ թվում` Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, հաստատվում է Մարզպետի որոշմամբ:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն Կարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից Մարզպետի որոշմամբ նշանակվում է համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Մարզպետի որոշմամբ հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն Կարգի:
10. Աշխատակազմի ղեկավարը ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունման որոշման հիման վրա կարող է ներկայացնել առաջարկություն Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել այն թեկնածուին, որը, լինելով Հանձնաժողովի անդամ, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև, լինելով Հանձաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Հանձնաժողովի խնդիրն է` ատեստավորման միջոցով որոշել Տնօրենի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին:
12. Հանձնաժողովը`
ա) Աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա Տնօրենների ցուցակը, հաշվետվությունները, աշխատանքային բնութագրերը, առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում) և Հանձնաժողովի կնիքը.
բ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.
դ) սահմանված կարգով ընտրում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
ե) անցկացնում է Տնօրենների թեստավորում.
զ) ստուգում և գնահատում է Տնօրենների թեստավորման առաջադրանքները.
է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
ը) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված Տնօրենների բողոքները.
թ) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած Տնօրենների ցուցակը.
ժ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
ժա) կազմում է քվեաթերթեր.
ժբ) Տնօրենի հետ անցկացնում է հարցազրույց.
ժգ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.
ժդ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.
ժե) ամփոփում է ատեստավորման արդյունքները.
ժզ) յուրաքանչյուր Տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ.
ժէ) Աշխատակազմին է հանձնում կնիքը, ինչպես նաև Տնօրենների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, ատեստավորման փաթեթը.
ժը) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
16. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Մարզպետին: Մարզպետն իր որոշմամբ կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
17. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները.
դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
ե) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
զ) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
18. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
բ) բացատրում է Տնօրենների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
19. Հանձնաժողովի անդամը`
ա) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
բ) մասնակցում է Տնօրենի հարցազրույցի անցկացմանը.
գ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.
դ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր Տնօրենի համար անցկացվող քվեարկություններին.
ե) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում՝ գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
զ) ծանոթանում է նիստի արձանագրություններին.
է) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Հանձնաժողովն իր որոշումը, կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը հանձնում է Աշխատակազմին, որից հետո դադարեցնում է իր գործունեությունը:
21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար |
Հ. Գևորգյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|