Գլխավոր տեղեկություն
Համար
N 62-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.09.20/21(169) Հոդ.142
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.03.2007
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007127

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 մարտի 2007 թ.
ք. Երևան

N 62-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 27-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 27-ի «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին վաճառվող ոռոգման ջրի սակագների սահմանման մասին» N 27-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան