«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607136
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 մարտի 2007 թ. |
N 52-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Ընտրողների ցուցակների պատճենները քաղաքացիներին տրամադրելու կարգի մասին» N 9/2-Ն որոշումը.
բ) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների ցուցակների ձևը հաստատելու մասին» N 9/9-Ն որոշումը.
գ) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 28-ի «Ընտրողների ցուցակում ինքնուրույն ստորագրելու և քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողի քվեարկությանը մասնակցելու կարգի մասին» N 10/11-Ն որոշումը.
դ) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի սեպտեմբերի 4-ի «Համայնքներում ընտրողների ցուցակները կազմելու և վարելու կարգը սահմանելու մասին» N 11/4-Ն որոշումը.
ե) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի սեպտեմբերի 4-ի «Համայնքներում ընտրողների ցուցակները կազմելու և վարելու նկատմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վերահսկողություն իրականացնելու կարգի մասին» N 11/5-Ն որոշումը.
զ) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրողների ցուցակների ձևը հաստատելու մասին» N 16/2-Ն որոշումը.
է) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկի, պաշտոնաթերթիկները լիազոր ներկայացուցչին հանձնելու արձանագրության և լրացված պաշտոնաթերթիկները լիազոր ներկայացուցչի կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելու վերաբերյալ ստացականի ձևերը հաստատելու մասին» N 16/4-Ն որոշումը.
ը) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 20-ի «Զորամասերում ընտրողների ցուցակներ կազմելու, ընտրական տեղամասեր կազմավորելու կարգը սահմանելու մասին» N 18/4-Ն որոշումը.
թ) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 20-ի «Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրանքային կարգով ստուգելու և այդ նպատակով վիճակահանություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18/7-Ն որոշումը.
ժ) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ցուցակների ձևը հաստատելու մասին» N 13-Ն որոշումը.
ժա) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկի ձևը հաստատելու մասին» N 15-Ն որոշումը.
ժբ) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկի ձևը հաստատելու մասին» N 16-Ն որոշումը.
ժգ) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներ տալու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշումը.
ժդ) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ընտրողների ցուցակների ձևը հաստատելու մասին» N 19-Ն որոշումը.
ժե) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի մարտի 12-ի «Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրանքային կարգով ստուգելու և այդ նպատակով վիճակահանություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 38-Ն որոշումը.
ժզ) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի մարտի 12-ի «Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրանքային կարգով ստուգելու և այդ նպատակով վիճակահանություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 39-Ն որոշումը.
ժէ) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումն ապահովելու կարգը սահմանելու մասին» N 49-Ն որոշումը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Գ. Ազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|