Գլխավոր տեղեկություն
Համար
N 350
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.03.2006-15.01.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.10/62(361)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2000 թվականի N 350

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման և աղքատ ընտանիքների նկատմամբ հասցեական սոցիալական աջակցության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 12.01.06 N 110-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 29.12.05 N 2337-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանեկան նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղել աղքատության ընտանեկան նպաստի, իսկ 3 տոկոսը` միանվագ դրամական օգնության վճարմանը:

(3-րդ կետը փոփ. 22.01.04 N 48-Ն)

3.1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի «Աղքատության ընտանեկան նպաստ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` այդ աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):

(3.1-րդ կետը լրաց. 03.02.05 N 95-Ն)

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին կից սոցիալական աջակցության խորհուրդների կանոնադրությունը:

(4-րդ կետը փոփ. 03.02.05 N 95-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 29.12.05 N 2315-Ն)

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն` 1-ամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգի կիրարկման մասին հրահանգները:

(6-րդ կետը խմբ. 15.04.02 N 407, 03.02.05 N 95-Ն)

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն (ձևը կցվում է):

(7-րդ կետը խմբ. 15.04.02 N 407, 22.01.04 N 48-Ն)

7.1. Թույլատրել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև սոցիալական աջակցության հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցները տրամադրել անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքներին` որպես միանվագ դրամական օգնություն:

(7.1-ին կետը լրաց. 15.04.02 N 407, 03.02.05 N 95-Ն)

7.2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` մինչև 2002 թվականի դեկտեմբերի 20-ը հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների օրինակելի կանոնադրությունը:

(7.2-րդ կետը լրաց. 15.04.02 N 407)

7.3. Սույն որոշմամբ սահմանված դրույթները կիրառել 2002 թվականի հունվարի 1-ից:

(7.3-րդ կետը լրաց. 15.04.02 N 407)

7.4. (կետն ուժը կորցրել է 29.12.05 N 2337-Ն)

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով լուսաբանել աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայության և Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստ նշանակելու և վճարելու կարգի վերաբերյալ կանոնադրությունները հաստատելու մասին» N 458 որոշումը, 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» N 562 որոշման 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգը ներդնելու մասին» N 727 որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը և 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Ընտանեկան նպաստի (անապահովության սահմանային մեծության միավորի, բազային նպաստի, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման չափի) մասին» N 865 որոշումը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 15-ի N 407 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 12.01.06 N 110-Ն)

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 22-ի N 48-Ն որոշման

 

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մարզը

գործակալություններ

2005 թվականի երկրորդ կիսամյակի համար

նախատեսված միջին
ամսական գումար
(դրամ)

այդ թվում`
միանվագ
դրամական
օգնություն
(3%) (դրամ)

2005 թվականի
երկրորդ կիսամյակի
ՀՀ պետական բյուջեով
նախատեսված գումարի
բաշխումը` ընդամենը
(դրամ)

 1

2

 4

 5

 Արարատի  ԱՐԱՐԱՏ  7,533,915.4  226,017.5  45,203,492.1
 ԱՐՏԱՇԱՏ  41,454,539.4  1,243,636.2  248,727,236.3
 ՎԵԴԻ  30,470,335.5  914,110.1  182,822,013.1
 ՄԱՍԻՍ  30,498,615.1  914,958.5  182,991,690.5

  ԸՆԴԱՄԵՆԸ

 109,957,405.3  3,298,722.2  659,744,432.1
 Արագածոտնի  ԱՇՏԱՐԱԿ  39,992,483.6  1,199,774.5  239,954,901.3
 ԱՊԱՐԱՆ  9,275,105.7  278,253.2  55,650,634.3
 ԾԱՂԿԱՀՈՎԻՏ  10,995,062.3  329,851.9  65,970,373.9
 ԹԱԼԻՆ  22,698,641.8  680,359.3  136,191,850.5
  ԸՆԴԱՄԵՆԸ  82,961,293.3  2,488,838,8  497,767,760.1
 Արմավիրի  ԱՐՄԱՎԻՐ  39,247,692.3  1,177,430.8  235,486,153.6
 ՎԱՂԱՐՇԱՊԱՏ  33,677,072.6  1,010,312.2  202,062,435.4
 ԲԱՂՐԱՄՅԱՆ  9,289,896.7  278,696.9  55,739,380.1
  ԸՆԴԱՄԵՆԸ  82,214,661.5  2,466,439.8  493,287,969.1
 Գեղարքունիքի  ԳԱՎԱՌ  27,024,991.7  810,749.8  162,149,950.4
 ՍԵՎԱՆ  25,566,527.1  766,995.8  153,399,162.7
 ՎԱՐԴԵՆԻՍ  29,237,497.8  877,124.9  175,424,986.7
 ՃԱՄԲԱՐԱԿ  16,944,888.4  508,346.7  101,669,330.3
 ՄԱՐՏՈՒՆԻ  75,998,496.2  2,279,954.9  455,990,976.9
  ԸՆԴԱՄԵՆԸ  174,772,401.2  5,243,172.0  1,048,634,407.1
 Լոռու  ԹՈՒՄԱՆՅԱՆ  24,680,285.7  740,408.6  148,081,714.1
 ՏԱՇԻՐ  12,788,679.4  383,660.4  76,732,076.2
 ՎԱՆԱՁՈՐ  110,578,494.6  3,317,354.8  663,470,967.8
 ՍՊԻՏԱԿ  84,497,849.6  2,534,935.5  506,987,097.5
 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ  45,734,664.7  1,372,039.9  274,407,988.0
  ԸՆԴԱՄԵՆԸ  278,279,973.9  8,348,399.2  1,669,679,843.5
 Կոտայքի  ԱԲՈՎՅԱՆ  37,856,985.0  1,135,709.5  227,141,910.0
 ՀՐԱԶԴԱՆ  33,599,384.3  1,007,981.5  201,596,306.1
 ՉԱՐԵՆՑԱՎԱՆ  18,547,591.0  556,427.7  111,285,546.2
 ՆԱԻՐԻ  27,201,779.6  816,053.4  163,210,677.6
  ԸՆԴԱՄԵՆԸ  117,205,740.0  3,516,172.2  703,234,439.9
 Շիրակի  ԱՐԹԻԿ  45,035,767.5  1,351,073.0  270,214,604.9
 ԱՄԱՍԻԱ

 2,425,768.8

 72,773.1  14,554,613.0
 ՄԱՐԱԼԻԿ  14,085,907.9  422,577.2  84,515,447.2
 ԱԽՈՒՐՅԱՆ  24,513,491.4  735,404.7  147,080,948.4
 ԱՇՈՑՔ  3,872,849.6  116,185.5  23,237,097.6
 ԳՅՈՒՄՐԻ-1  115,856,342.1  3,475,690.3  695,138,052.9
 ԳՅՈՒՄՐԻ-2  118,525,490.6  3,555,764.7  711,152,943.4
  ԸՆԴԱՄԵՆԸ  324,315,617.9  9,729,468.5  1,945,893,707.3
 Սյունիքի  ԳՈՐԻՍ  30,108,725.9  903,261.8  180,652,355.2
 ԿԱՊԱՆ  24,010,671.6  720,320.1  144,064,029.3
 ՄԵՂՐԻ  5,897,756.6  176,932.7  35,386,539.7
 ՍԻՍԻԱՆ  15,875,166.7  476,255.0  95,251,000.0
  ԸՆԴԱՄԵՆԸ  75,892,320.7  2,276,769.6  455,353,924.1
 Տավուշի  ԴԻԼԻՋԱՆ  15,434,976.7  463,049.3  92,609,860.5
 ԻՋԵՎԱՆ  32,963,022.6  988,890.7  197,778,135.5
 ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ  19,922,357.8  597,670.7  119,534,147.0
 ԲԵՐԴ  27,070,798.8  812,124.0  162,424,792.8
  ԸՆԴԱՄԵՆԸ  95,391,156.0  2,861,734.7  572,346,935.8
 Վայոց ձորի  ՋԵՐՄՈՒԿ  3,192,172.8  95,765.2  19,153,036.6
 ՎԱՅՔ  7,080,840.2  212,425.2  42,485,041.4
 ԵՂԵԳՆԱՁՈՐ  24,640,559.5  739,216.8  147,843,357.0
  ԸՆԴԱՄԵՆԸ  34,913,572.5  1,047,407.2  209,481,435.1
 Երևանի  ԱՋԱՓՆՅԱԿ  39,434,993.7  1,183,049.8  236,609,962.5
 ԱՎԱՆ  12,953,756.7  388,612.7  77,722,540.0
 ԱՐԱԲԿԻՐ  26,865,764.0  805,972.9  161,194,583.8
 ԴԱՎԹԱՇԵՆ  9,835,718.7  295,071.6  59,014,312.4
 ԷՐԵԲՈՒՆԻ  45,296,549.2  1,358,896.5  271,779,295.4
 ԿԵՆՏՐՈՆ  33,944,886.4  1,018,346.6  203,669,318.2
 ՄԱԼԱԹԻԱ-
 ՍԵԲԱՍՏԻԱ
 39,099.407.1  1,172,982.2  234,596,442.3
 ՆՈՐ ՆՈՐՔ  37,153,021.3  1,114,590.6  222,918,127.6
 ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ  4,746,990.3  142,409.7  28,481,941.6
 ՆՈՒԲԱՐԱՇԵՆ  4,515,085.4  135,452.6  27,090,512.7
 ՇԵՆԳԱՎԻԹ  48,971,832.2  1,469,155.0  293,830,993.2
 ՔԱՆԱՔԵՌ-
 ԶԵՅԹՈՒՆ
 25,449,877.4  763,496.3  152,699,264.5
  ԸՆԴԱՄԵՆԸ  328,267,882.4  9,848,036.5  1,969,607,294.1
 ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ  1,704,172,024.7  51,125,160.7  10,225,032,148.1

(հավելվածը խմբ. 16.04.01 N 307, 15.04.02 N 407, 09.01.03 N 20-Ն, 22.01.04 N 48-Ն, 03.02.05 N 95-Ն, 21.07.05 N 1060-Ն)

 

Ձև

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

N
ը/կ

Անվանումը Բովանդա-
կությունը
Անհրաժեշտ
տվյալները
Պարբերա-
կանությունը
Ժամկետը Կրիչը Ծանոթա-
գրություն

1

2

3

4

5

6

7

8

1

ՀՀ ազգային
վիճակագրական
ծառայություն
մահեր
ծնունդներ
ամուսնություններ
ամուսնալու-
ծություններ
համապատասխան
ակտային գրանց-
ման պատճենը
(անհրաժեշտ
տվյալները
մուտքագրելու
և սահմանված
ժամկետում
վերադարձնելու
պայմանով)
սոցիալական
ապահովության
քարտի համարը
եռամսյա հաջորդ
ամսվա
25-ը
թղթով Տրվում
է ՀՀ
ազգային
վիճակա-
գրական
ծառայու-
թյան
միջոցով
ՀՀ արդ.
նախարար
համա-
ձայնութ.

2

ՀՀ կառավարությանն
առընթեր ՀՀ ոստիկանություն
անձնական
օգտագործման
փոխադրա-
միջոցներ
1998 թվականից
սկսած ավտո-
մեքենայի նոր
պետհամարանիշ
ստացած
փոխադրամիջոցի
սեփականատիրոջ
անունը,
հայրանունը,
ազգանունը,
անձնագրի
սերիան, համարը
հասցեն,
ավտոմեքենայի
պետհամարանիշը
և մակնիշը
սոցիալական
ապահովության
քարտի համարը
եռամսյա հաջորդ
ամսվա
25-ը
մագնի-
սական
կրիչով
 

3

ՀՀ էներգետիկայի
նախարարություն
էլեկտրա-
էներգիայի
անհատ
բաժանորդներ
բաժանորդի
անունը,
հայրանունը,
ազգանունը,
հասցեն,
անձնագրի
սերիան, համարը
բաժանորդի
քարտի համարը,
էլեկտրաէներգի-
այի սպառման
ամսական չափը
սոցիալական
ապահովության
քարտի համարը
տարեկան
մեկ
անգամ,
նախորդ
տարվա
(6-րդ,
7-րդ և
8-րդ
ամիսների)
ծախսը

սեպտեմ-
բերի
25-ը

մագնի-
սական
կրիչով
 

4

ՀՀ կառավարությանն
առընթեր մաքսային կոմիտե
մաքսային
մուծումներ
անունը,
հայրանունը,
ազգանունը,
հասցեն,
անձնագրի
սերիան, համարը
և մաքսային
մուծումների
չափը
սոցիալական
ապահովության
քարտի համարը
եռամսյա հաջորդ
ամսվա
25-ը
մագնի-
սական
կրիչով
 
5 ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարություն

միջքաղաքային
խոսակ-
ցություններ










անհատ
բաժանորդներ

բաժանորդի
անունը,
հայրանունը,
ազգանունը,
հասցեն,
անձնագրի
սերիան, համարը
հեռախոսահամարը
և խոսակցության
դիմաց մուծված
գումարը

բաժանորդի
անունը,
հայրանունը,
ազգանունը,
հասցեն,
բջջային
հեռախոսի
համարը և
հեռախոսավարձը
սոցիալական
ապահովության
քարտի համարը

յուրաքան-
չյուր
կիսամյակ
(ըստ
ամիսների)
հաջորդ
ամսվա
25-ը
մագնի-
սական
կրիչով
 
6 ՀՀ սոցիալական
ապահովագրության
պետական հիմնադրամ
կենսաթոշակառու-
ների մասին
կենսաթոշակառուի
(հաշմանդամի)
անունը,
հայրանունը,
ազգանունը,
անձնագրի
սերիան, համարը
հասցեն,
կենսաթոշակի
վկայականի
համարը,
կենսաթոշակի
չափը, հաշման-
դամության
խումբը և ժամկետը
սոցիալական
ապահովության
քարտի համարը
եռամսյա հաջորդ
ամսվա
25-ը
մագնի-
սական
կրիչով
 
7 ՀՀ արդարադատության
նախարարության
պետական ռեգիստրի
վարչություն
ՍՊԸ
ՓԲԸ
ԲԲԸ
ԼՏԸ
ԼՊԸ
վստահության
վրա հիմնված
ընկերության
ձեռնարկատերեր
կազմակերպության
անվանումը
գտնվելու վայրը,
գրանցված
անդամների
անունները,
հայրանունները,
ազգանունները,
հասցեները,
անձնագրերի և
վկայականների
համարներն ու
գրանցման
ամսաթիվը,
ամիսը,
տարեթիվը
սոցիալական
ապահովության
քարտի համարը
եռամսյա հաջորդ
ամսվա
25-ը
մագնի-
սական
կրիչով
 
8 ՀՀ անշարժ գույքի
կադաստրի պետական
կոմիտե
անշարժ
գույքի
օտարման
գործարք-
ներով սեփա-
կանության
իրավունք
ձեռք
բերողների
մասին
ՀՀ կառավարության
1998 թվականի
սեպտեմբերի 7-ի
N 556 որոշմամբ
հաստատված
կարգի N 9
հավելվածին և
ՀՀ կառավարության
2000 թվականի
հոկտեմբերի
10-ի N 629
որոշմամբ
հաստատված
կարգին կից
N 3 ձևին
համապատասխան
հարկային
տեսչություն
ներկայացվող
տվյալները
սոցիալական
ապահովության
քարտի համարը
եռամսյա հաջորդ
ամսվա
25-ը
թղթով  

 

(ձևը խմբ. 15.04.02 N 407, փոփ. 20.06.02 N 864-Ն, 22.01.04 N 48-Ն)