«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607134
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 մարտի 2007 թ. |
N 47-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել տեսողության հետ կապված քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների` քվեարկությանը մասնակցելուն օժանդակելու կարգը` համաձայն հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Գ. Ազարյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
Տեսողության հետ կապված քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների` քվեարկությանը մասնակցելուն օժանդակելու
1. Ընտրողների ցուցակում տեսողության հետ կապված ինքնուրույն ստորագրելու հնարավորություն չունեցող ընտրողին` նրա խնդրանքով, կարող է օգնել այլ քաղաքացի, ով չպետք է լինի հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ:
2. Տեսողության հետ կապված քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների (այսուհետ` ընտրող)` քվեարկությանը մասնակցելուն օժանդակելու նպատակով համապետական ընտրությունների, հանրաքվեի, հնարավորության դեպքում` նաև մյուս ընտրությունների ժամանակ պատրաստվում և տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացվում է քվեաթերթիկին համապատասխանող` ստվարաթղթե կաղապար (ձևանմուշ) (այսուհետ` կաղապար), որում քվեաթերթիկի նշումի համար նախատեսված քառանկյանը համապատասխան տեղում բացված են դատարկ V ձևի անցքեր:
3. Հանձնաժողովի քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ տրամադրող անդամը քվեաթերթիկը տեղավորում է քվեաթերթիկին համապատասխանող կաղապարում և քվեարկության ծրարի հետ միասին տրամադրում ընտրողին: Քվեախցիկի մոտ, ընտրողի խնդրանքով հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամը, իսկ ընտրողի ցանկության դեպքում` քվեաթերթիկը լրացնելիս ընտրողին օգնելու իրավունք ունեցող քաղաքացին, ընտրողի համար` ըստ հերթականության, կարդում է քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վերաբերյալ քվեաթերթիկում նշված տվյալները և հնարավորություն տալիս ընտրողին քվեախցիկում գաղտնի լրացնելու քվեաթերթիկը:
Ընտրողն իմանալով իր նախընտրած թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի հերթական համարը քվեաթերթիկում, շոշափելով գտնում է կաղապարի համապատասխան դատարկ անցքը և ինքնուրույն V ձևի նշում կատարում քվեաթերթիկում:
4. Քվեաթերթիկում V ձևի նշում կատարելուց հետո ընտրողը քվեաթերթիկը հանում է կաղապարից, ծալում, ինքնուրույն կամ հանձնաժողովի անդամի կամ իրեն ուղեկցող քաղաքացու օգնությամբ քվեաթերթիկը տեղավորում քվեարկության համապատասխան ծրարում:
5. Քվեարկության հետ կապված մնացած գործողություններն ընտրողն իր ցանկությամբ կատարում է ինքնուրույն կամ հանձնաժողովի անդամի կամ իրեն ուղեկցող քաղաքացու օգնությամբ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.10.2011, N 75-Ն | 25.11.2011, N 47-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|