Գլխավոր տեղեկություն
Համար
N 721-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.63
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.12.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007081

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

19 դեկտեմբերի 2006 թ.

N 721-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 20-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի ««Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ը հաստատելու մասին» թիվ 240-Ն որոշմամբ հաստատված «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ում (այսուհետ՝ կանոնակարգ 16) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1.1. ուժը կորցրած ճանաչել կանոնակարգ 16-ի 46-րդ կետի «դ» ենթակետը.

1.2. կանոնակարգ 16-ի 46-րդ կետից հետո լրացնել նոր 461 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«461. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության հաճախորդների սպասարկման սրահում, իսկ կանխիկով գործառնությունների կատարման դեպքում՝ դրամարկղի դիմային մասում, հաճախորդների համար տեսանելի տեղում պետք է փակցված լինեն Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի պատճենը, մատուցվող ծառայությունների տեսակները և սակագները, ինչպես նաև սույն կանոնակարգի 1041 կետի «ա» կամ «բ» ենթակետերում սահմանված փոխարկման գործառնությունների իրականացման դեպքում՝ արտարժույթի փոխարկման փոխարժեքները:».

1.3. կանոնակարգ 16-ի 104-րդ կետից հետո լրացնել  նոր 1041 և 1042 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«1041. Արտարժույթով միջոցների փոխանցումների իրականացման դեպքում վճարման ենթակա գումարների ընդունումը վճարողներից և վճարման ենթակա գումարների տրամադրումը շահառուներին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից իրականացվում են սույն կետում նշված կանոնների համաձայն.

ա) Միջոցների փոխանցման վճարող հանդիսացող հաճախորդից արտարժույթով փոխանցում կատարելու կարգադրությունը ընդունելիս, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը փոխանցվող գումարը հաճախորդից ընդունում է (հաճախորդի կողմից վճարվում է) կարգադրությունում նշված արտարժույթով, իսկ հաճախորդի ցանկության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ տվյալ դրամական (փողային) փոխանցումների համակարգի կամ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կանոններով, փոխանցվող գումարը կարող է ընդունվել (վճարվել) ՀՀ դրամով՝ կազմակերպության կողմից սահմանված փոխարժեքով:

բ) Միջոցների փոխանցման շահառու հանդիսացող հաճախորդին արտարժույթով վճարում կատարելու կարգադրությունը ստանալիս, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը վճարվող գումարը հաճախորդին տրամադրում է կարգադրությունում նշված արտարժույթով, իսկ շահառուի ցանկության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ տվյալ դրամական (փողային) փոխանցումների համակարգի կամ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կանոններով, վճարվող գումարը կարող է տրամադրվել ՀՀ դրամով՝ կազմակերպության կողմից սահմանված փոխարժեքով:

Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը իրավասու չէ պարտադրել իր հաճախորդին կատարել կամ ընդունել վճարումը ՀՀ դրամով, եթե միջոցների փոխանցումը կատարվում է արտարժույթով: Դրամական (փողային) փոխանցման հետ կապված ծառայության միջնորդավճարները պետք է կատարվեն միայն ՀՀ դրամով:

Սույն կետում նշված գործառնություններից տարբերվող այլ փոխարկման գործառնությունները դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը կարող է իրականացնել միայն համապատասխան լիցենզիայի (արտարժույթի դիլերային առուվաճառքի կամ արտարժույթի առուվաճառքի) առկայության դեպքում:

1042. ՀՀ դրամով փոխանցումների իրականացման դեպքում վճարման ենթակա գումարների ընդունումը վճարողներից և վճարման ենթակա գումարների տրամադրումը շահառուներին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից իրականացվում են միայն ՀՀ դրամով:».

1.4. կանոնակարգ 16-ի 107-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն կանոնակարգի 1041 կետի «ա» կամ «բ» ենթակետերում սահմանված փոխարկման գործառնությունների իրականացման դեպքում հաճախորդին տրամադրվող անդորրագրում, ինչպես նաև հաճախորդի կողմից ներկայացված դրամական փոխանցման կատարման (դրամական փոխանցման ստացման) կարգադրությունում փոխանցման արժույթով գումարը նշելուց բացի, պետք է նշված լինեն փոխարժեքը և հաճախորդից ընդունված (հաճախորդին տրամադրված) գումարը ՀՀ դրամով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. դեկտեմբերի 26
Երևան